Որոնք են կանանց առավել զգայուն էրոգեն գոտիները. գիտնականների նոր բացահայտումը

Շատ տղամարդիկ ընդունում են, որ դեռեւս նրանց համար գաղտնիք է, թե ի՞նչն է կնոջն ավելի գրգռում, եւ թե նրա մարմնի կոնկրետ որ մասերն են մեծ ուշադրության արժանի։

Այժմ կանադացի գիտնականները կարող են տալ այս հարցերի պատասխանները։

Կանադացի գիտնականները բացահայտել են կանանց մարմնի էրոգեն գոտիները՝ հիմնվելով հպումի, ճնշման եւ վիբրացիայի վրա։

Այս հետազոտությունը նրանք հրապարակել են Sexual Medicine ամսագրում, հայտնում է Medical Daily-ն։

Մոնրեալի համալսարանի գիտնականները հետազոտել են 18-30 տարեկան 30 կանանց։ Օգտագործելով թեթեւ հպումը, ճնշումը եւ վիբրացիան, նրանք ուսումնասիրել են յուրաքանչյուր կնոջ ծլիկը, փոքր շուրթը, հեշտոցի եւ հետանցքի սահմանը, կրծքի կողմնային մասը, արեոլան և պտուկը։ Հետո նրանք այդ ամենը համեմատել են կնոջ մարմնի չեզոք գոտիների՝ պարանոցի, նախաբազկի, եւ որովայնի հետ։

Հետազոտողները խնդրել են մասնակիցներին գնահատել իրենց զգայունությունը թեթեւ հպման, ճնշման, վիբրացիայի նկատմամբ, եւ յուրաքանչյուր հատված խթանվել է գործիքների միջոցով։ Գործընթացը տեւել է 1.5 վայրկյան: Այնուհետեւ հետազոտողները սպասել են հինգ վայրկյան մինչ կանանց հարցնելը, թե ինչ են նրանք զգում։

Արդյունքները զարմանալի չեն եղել։ Թեթեւ հպման դեպքում ավելի զգայուն են եղել պարանոցը, նախաբազուկը եւ հեշտոցի սահմանը, իսկ արեոլան՝ ամենաթույլ զգայունը։ Ծլիկը եւ պտուկը գերզգայուն են եղել ճնշման դեպքում, մինչդեռ կողմնային կուրծքը եւ որովայնը՝ ոչ այնքան։ Եվ վերջապես, ծլիկը եւ պտուկը ամենազգայուն են եղել վիբրացիայի ժամանակ։ Ծլիկը, ինչպես եւ կարելի էր ակնկալել, ամենազգայունն է եղել վիբրացիայի դեպքում։

Այսպիսով, կանանց սեռական օրգաններն ավելի զգայուն են ճնշման եւ վիբրացիայի նկատմամբ, քան հպման։ Կանադացի գիտնականները հուսով են, որ իրենց բացահայտումներն օգտակար կլինեն սեռական ավելի մեծ բավարարվածություն ստանալու համար, քանի որ կանանց ամենաէրոգեն հատվածներն արդեն բացահայտված են։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․