Սոված շները փոխարինեցին այս աղջկա ծնողներին. տես՝ ինչ եղավ փոքրիկի հետ որոշ ժամանակ անց

Դժվար թե մեր մոլորակի վրա շատ մարդիկ լինեն, ովքեր չեն լսել Մաուգլիի մասին:

Պետք է նշել, որ համաշխարհային պատմության մեջ շատ դեպքեր են եղել, երբ կենդանիները մարդու երեխայի են մեծացրել:

zNews-ը ներկայացնում է լուսանկարիչ Ջուլիա Ֆուլերթոն-Բարթենին, ով Մաուգլիի համախտանիշով երեխաների պատմություններով ոգեշնչված լուսանկարների շարք ստեղծեց:

Իհարկե, լուսանկարներում մոդելներ են պատկերված, բայց յուրաքանչյուր լուսանկարն իրական պատմություն է պատկերում:

Տղա-թռչունը Ռուսաստանից

2008 թ. Վոլգոգրադում հայնաբերեցին տղայի, ով բնակարանում էր ապրում մոր և վանդակներում մի քանի թռչունների հետ: Խնդիրն այն է, որ մայրը որդու հետ վարվում էր հերթական ընտանի կենդանու պես: Նա նույնիսկ խոսել չէր կարողանում, ծլվլոցի նման ձայներ էր արձակում: Իսկ երբ ինչ-որ բան չէր հասկանում ձեռքերն էր թափահարում՝ թևերի պես:

Ամալա և Կամալա, Հնդկաստան

1920 թ. Միդնապորա քաղաքի մոտ գայլերի բնում հայտնաբերեցին մոտ 8 և 2 տարեկան 2 աղջկա: Նրանց անվանեցին Ամալա և Կամալա: Արտաքինն աղջիկներին մնացած միակ մարդկային բանն էր:

Ամալան կարողացավ ապաստանում, ուր նրանց տարել էին, ընդամենը 1 տարի ապրել: Կամալան մահացավ 17 տարեկանում: Այդ պահին նա կարողացել էր հասնել 4-ամյա երեխայի զարգացման մակարդակի:

Սուդիթ Կումար, Ֆիջի

Երեխա ժամանակ ծնողներն այս տղային փակում էին հավաբնում: Ավելի ուշ մայրն ինքնասպան եղավ, հորը սպանեցին: Սուդիթի խնամակալը պապիկը դարձավ, բայց նա էլ հաճախ տղային ընտանի կենդանիների հետ էր թողնում:

Մի անգամ անցորդները նկատեցին 8-ամյա տղային, ով իրեն բավական տարօրինակ էր պահում: Նա ձեռքերով ծեծում էր իրեն՝ կարծես թևերով, քթով գետնին էր հարվածում, կռկռում էր: Սուդիթին ապաստան տարան, բայց այնտեղ նա իրեն բավական ագրեսիվ էր պահում: Նրան պարբերաբար մահճակալին էին կապում: Այդպես անցավ 20 տարի, երբ նրան ոմն Էլիզաբեթ Քլեյթոն վերցրեց իր պատասխանատվության տակ: Հավ-տղայի հետագա ճակատագիրը հայտնի չէ:

Մադինա, Ռուսաստան

Աղջիկը ծնվելուց հետո շների հետ էր ապրել, նրանց հետ կիսում էր սնունդը, խաղում և քնում էր: 2013 թ. նրան գտան սոցաշխատողները: Մադինան մերկ էր, շան պես հաչում էր, չորեքթաթ էր տեղաշարժվում:

Հայրը հեռացել էր ընտանիքից, իսկ մայրը մշտապես ալկոհոլի ազդեցության տակ էր: Ականատեսները նշում էին, որ կինը կարող էր հանգիստ ուտել հարբեցող ընկերների հետ սեղանի շուրջ, մինչ Մադինան նստած էր ոտքերի մոտ և ոսկոր էր կրծում շների հետ:

Գայլերի հետ ապրող աղջիկը, Մեքսիկա

1845 թ. Մեքսիկայում նկատեցին աղջկա, որը գայլերի հետ չորեքթաթ այծերի էր հետապնդում: Մեկ տարի անց նրան նորից գազանների հետ տեսան: Այդ անգամ նրանք այծ էին ուտում: Մի քանի տարի անց աղջկան նկատեցին, երբ նա խաղում էր գայլի ձագերի հետ: Երբ մարդիկ մոտեցան, նա անտառ փախավ, նրան այլևս ոչ ոք չտեսավ:

Օքսանա Մալայա, Ուկրաինա

Այս աղջկա մասին շատ տարբեր շշուկներ են շրջանառվում: Կամ նրան զարգացման խանգարումների և ծնողների անփութության պատճառով մանկատուն տարան, որտեղ նա մտերմացավ թափառող շների հետ և ընտելացավ նրանց կյանքին: Կամ որ նա նախկինում որոշ ժամանակ շների հետ էր ապրել: Ամեն դեպքում, աղջիկն իրեն շան պես էր պահում: Հիմա Օքսանան տուն-ինտերնատում է ապրում, որտեղ ձիերի և կովերի է խնամում:

Ջոն Սեբունիա, Ուգանդա

Տղան 3 տարեկանում տեսավ, թե հայրն ինչպես սպանեց մորը: Դա փոքրիկին այնպես ցնցեց, որ նա ջունգլի փախավ: Համարվում է, որ այնտեղ նրան կապիկներն ապաստան տվեցին: Տարիներ անց նրան մարդիկ գտան: Տղայի մարմինը մազերով ծածկվեց նույնիսկ այն հատվածներում, որտեղ սովորաբար մազեր չեն աճում: Նաև նրան պետք եղավ երկար ժամանակ տարբեր աղիքային մակաբույծներից բուժել:

Ժամանակի ընթացքում Ջոնը գործնականում լրիվ կարողացավ մոռանալ իր կապկային սովորությունները: Ավելին՝ նա հրաշալի վոկալ տվյալներ ունի: Հիմա նա հյուրախաղերով շրջում է աշխարհում «Աֆրիկայի մարգարիտները» համույթի կազմում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․