Անոթների համար ամենաօգտակար սննդամթերքի տեսակները

Արյունատար անոթների և առհասարակ սրտանոթային համակարգի առողջության պահպանումը շատ կարևոր է, սակայն գոյություն ունեն բազմաթիվ գործոններ, որոնք կարող են կործանարար լինել անոթների համար։

Նման դեպքերում լուրջ խնդիրների զարգացումից խուսափելու համար հարկավոր է ոչ միայն բացառել այդ գործոնները, այլև հարստացնել սննդակարգն անոթների համար օգտակար մթերքով։

Անոթային համակարգի համար առավել օգտակար են մագնեզիումով և կալցիումով հարուստ սննդամթերքի տեսակները, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս անպայման ներառել դրանք սննդակարգում։

Ռուս սննդաբան, պրոֆեսոր Ալեքսանդր Միրոշնիկովի խոսքով՝ նման մթերքի գործածությունը միայն դրական ազդեցություն է ունենում անոթների վիճակի վրա։

Մասնագետի խոսքով՝ անոթների թուլացմանը նպաստող մագնեզիումի լավագույն աղբյուրներից մեկը նուշն է։

Բացի այդ, այս տարրով հարուստ է նաև ծիրանաչիրը, ուստի այն ևս հարկավոր է ներառել սննդակարգում։

«Սննդամթերքի այս տեսակները համադրելու և 4-5 հատ ծիրանաչրի հետ 100 գրամ նուշ ուտելու դեպքում սրտի կծկումների հավանականությունը կնվազի», – նշել է մասնագետը։

Բացի այդ, սրտանոթային համակարգի առողջության ամրապնդմանն են նպաստում նաև E և C վիտամիններով հարուստ մթերքը, որոնք ստանալու համար հարկավոր է հագեցնել սննդակարգը չզտված բուսայուղերով, մրգերով (նարինջ, կիվի և այլն) ու հատապտուղներով։

Անոթների համար շատ կարևոր են նաև օմեգա-3 ճարպաթթուները, որոնք մեծ քանակությամբ պարունակվում են ծովային ձկների մեջ։ Ճարպերի այս տեսակների շնորհիվ անոթային հյուսվածքները պահպանում են իրենց առաձգականությունը, ինչը շատ կարևոր է աթերոսկլերոզի կանխարգելման համար։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․