Ինչպես դանդաղեցնել օրգանիզմի ծերացման գործընթացը

Ծերացումը բնական գործընթաց է, որից հնարավոր չէ խուսափել, սակայն գիտնականների անցկացրած երկու նոր հետազոտությունները ցույց են տվել, որ գոյություն ունի մթերք, որի գործածությունն օգնում է դանդաղեցնել օրգանիզմի ծերացման գործընթացը։

Հետազոտություններից մեկն անցկացվել է պտղաճանճերի մասնակցությամբ, իսկ մյուսը՝ տարեց մարդկանց։

Ինչպես գրում է actualnews.org կայքը, ի վերջո գիտնականները եկել են այն եզրահանգման, որ հապալասն օգնում է զգալիորեն դանդաղեցնել ծերացման գործընթացը։

Հետազոտությունների առաջին փուլի ընթացքում գիտնականները պտղաճանճերին ամեն օր հապալասի հյութահանուկ էին տալիս։ Արդյունքում հետազոտությունը ցույց է տվել, որ հապալասի հյութահանուկ ստացած ճանճերի կյանքի տևողությունը 14 տոկոսով ավելի երկար էր, քան հյութահանուկ չստացածների։ Բացի այդ, վերահսկվող խմբի ճանճերի շրջանում գրանցվել է նաև ակտիվության բարձրացում։ Նման արդյունքները գիտնականները կապում են թթվայնացնող սթրեսի նկատմամբ բարձր կայունության հետ, իսկ այդ ֆենոմենը պայմանավորված է որոշակի գեներում էքսպրեսիայի փոփոխություններով։

Հետազոտությունների մյուս փուլում գիտնականներն ամեն օր հապալասի հյութ են տվել տարեց մարդկանց, ինչի շնորհիվ նրանք սկսել են շատ ավելի լավ հաղթահարել կոգնիտիվ գործառույթների մակարդակը որոշող թեստերը։ Նման արդյունքը գիտնականները կապել են հատապտուղներում պարունակվող մեծ քանակությամբ անտոցիանների հետ, որոնք նվազեցնում են բորբոքումների մակարդակը, բարելավում են նեյրոնների փոխգործակցությունն ու կարգավորում են գլխուղեղի կողմից գլյուկոզայի գործածության գործընթացները։

Բացի այդ, գիտնականները նաև պարզել են, որ հապալասը հարուստ է ֆլավոնոիդներով, որոնք կարող են պայքարել ԴՆԹ-ի վնասվածքների դեմ ու դանդաղեցնել տարիքի հետ գլխուղեղի բջիջներում տեղի ունեցող փոփոխությունները։ Ավելին՝ այս հատապտուղը նպաստում է նաև շաքարի յուրացմանը՝ վերածելով այն էներգիայի, ինչը ևս շատ կարևոր է։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․