Ախտանշաններ, որոնք հուշում են արյան մեջ երկաթի դեֆիցիտի մասին

Երկաթը մարդու օրգանիզմի համար ամենակարևոր սննդարար նյութերից մեկն է, քանի որ այս տարրն օգնում է տարատեսակ սպիտակուցներին թթվածնով հագեցնել օրգանիզմի հյուսվածքները։ Միևնույն ժամանակ երկաթի դեֆիցիտը համարվում է տարբեր միկրոտարրերի դեֆիցիտների շրջանում ամենատարածվածը, ուստի այս խնդրի դեմ պայքարում են միլիոնավոր մարդիկ։

Երկաթի դեֆիցիտն ըստ ծանրության աստիճանի բաժանվում է երեք տեսակի, որոնցից ամենածանրը երկաթ պակասորդային սակավարյունությունն (անեմիա) է՝ խանգարում, որի դեպքում օրգանիզմին հեմոգլոբինի ստեղծման համար երկաթը չի բավարարում։ Այս հիվանդությունը դրսևորվում է այնպիսի ախտանշաններով, ինչպիսին են հոգնածությունը, գլխապտույտը, գունատությունն ու հևոցը։ Նման խնդիրների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել ու սկսել անհրաժեշտ բուժումը։

Այնուամենայնիվ, Սրտի, թոքերի ու արյան ազգային ինստիտուտի (ԱՄՆ) տվայներով՝ վերոնշյալ ախտանշանները միակը չեն, որոնք հուշում են երկաթի դեֆիցիտի մասին։

Այս խանգարումը կարող է դրսևորվել նաև այլ ախտանշաններով, որոնք առաջին հայացքից բավական արտասովոր են թվում, ուստի մարդիկ հազվադեպ են ասոցացնում դրանք երկաթի պակասի հետ։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ արտասովոր ախտանշաններից մի քանիսը, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

Ուտելու համար ոչ պիտանի որևէ բան ուտելու ցանկություն

Երկաթի լուրջ դեֆիցիտի դեպքում մարդկանց մոտ հաճախ է նկատվում ուտելու համար ոչ պիտանի որևէ բան ուտելու սաստիկ ցանկություն։ Նման դեպքերում մարդիկ կարող են փորձել կավ, ստվարաթուղթ, ներկ և անգամ կենցաղային քիմիա ուտել, ինչը կարող է վտանգավոր լինել։

Կոյլոնիխիա (գդալաձև եղունգներ)

Եղունգների նման արտասովոր փոփոխությունը, որի դեպքում դրանք դառնում են գոգավոր, ևս ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Խեյլիտ

Այս ախտանշանի դեպքում մարդու շուրթերը պատվում են բավական ցավոտ ճաքերով, որոնք թույլ չեն տալիս նորմալ սնվել, խոսել կամ ժպտալ։ Երկաթի դեֆիցիտով պայմանավորված խեյլիտի դեպքում տարատեսակ քսուքների կամ բալասանների գործածությունը սովորաբար չի օգնում, ուստի նման դեպքերում հարկավոր է ստուգել արյան մեջ երկաթի մակարդակն ու անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել այն կարգավորելու համար։

Անհանգիստ ոտքերի համախտանիշ

Բժիշկները մինչ օրս չեն կարող վստահորեն ասել, թե ինչով է պայմանավորված լինում այս արտասովոր վիճակը, որը բնորոշվում է պառկած ժամանակ ոտքերն անկանոն շարժելու անհրաժեշտությամբ, սակայն միևնույն ժամանակ մասնագետները նկատել են, որ այն բավական հաճախ է հանդիպում երկաթի դեֆիցիտի դեպքում։ Վիճակագրական տվյալներով երկաթ պակասորդային սակավարյունությունով հիվանդների շրջանում անհանգիստ ոտքերի համախտանիշն ինն անգամ հաճախ է հանդիպում։

Տհաճ զգացողություններ բերանի խոռոչում

Օրգանիզմում երկաթի պակասի մասին հուշող ախտանշանների շարքին են դասվում նաև բերանի խոռոչի չորությունն ու այրոցի զգացումը։ Բացի այդ, խնդրի ոչ ակնհայտ ախտանշան կարող է լինել նաև ատրոֆիկ լեզվաբորբը, որը բնորոշվում է լեզվի ցավոտ այտուցով ու դրա հետևանքով ծամելու գործընթացի, խոսքի և կլման խանգարումներով։

Սառույց «ուտելու» ցանկություն

Ստացված տվյալների համաձայն՝ սա երկաթի լուրջ դեֆիցիտի մասին հուշող ամենատարածված ախտանշանն է, ուստի դրա առկայությունը չի կարելի անտեսել։ Ընդ որում՝ սառույց «ուտելու» անհագ ցանկության պատճառները գիտնականներին մինչ օրս պարզ չեն։

Ինչ անել երկաթի դեֆիցիտի դեպքում

Երկաթի դեֆիցիտի առկայության վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում հարկավոր է հնարվորինս շուտ դիմել բժշկին ու արյան հետազոտություն անցնել։ Հարկ է հիշել, որ վերոնշյալ ախտանշաններից բացի խանգարումը կարող է դրսևորվել նաև արտասովոր սաստիկ հոգնածությամբ, ինչպես նաև հևոցով, որն ի հայտ է գալիս ոչ շատ ինտենսիվ ֆիզիկական ակտիվության դեպքում։ Բացի այդ, կարող են նկատվել նաև գլխապտույտներ ու արտասովոր թուլության զգացում, ուստի նման խնդիրները ևս չի կարելի անտեսել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Արևելյան երիտասարդության էլիքսիր. ինչպես 45 տարեկանում ունենալ 25 տարեկանի տեսք
Կյանքի 8 ոսկե կանոն բժիշկ-հոգեթերապևտի կողմից
ԹԵՍՏ, որը կարող է անցնել միայն ընդարձակ գիտելիքներ ունեցող մարդը, իսկ դու կանցնե՞ս
Ուրեապլազմոզի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները
ԹԵՍՏ. Կճանաչե՞ք հայկական ժամանակակից ֆիլմերն ընդամենը 1 կադրից
Ինչո՞ւ է կծու սնունդն այդքան առողջարար. Ապացուցված փաստեր գիտնականների կողմից, որոնք ձեզ կզարմացնեն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)
10 սխալ, որոնցով կանայք քայքայում են տղամարդու սերը
Քրեական աշխարհի ներկայացուցչի գերեզմանոցում տեղադրվել են նրա և իր Audi Q5 մեքենայի բրոնզե քանդակները (Photo)
Թեստ․ Կկարողանա՞ք ճիշտ նշել օտարածին բառերի հայերեն տարբերակը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Արևելյան երիտասարդության էլիքսիր. ինչպես 45 տարեկանում ունենալ 25 տարեկանի տեսք
Կյանքի 8 ոսկե կանոն բժիշկ-հոգեթերապևտի կողմից
ԹԵՍՏ․ Ո՞ր վարորդը կարող է վարել միայն մեկ ուղղությամբ
Նշաններ, որ ձեր ընտրյալը գժի պես սիրում է Ձեզ
ԹԵՍՏ․ Եթե կարողանաք այս նկարում գտնել մերկ կնոջը 8 վայրկյանից շուտ, ուրեմն ձեր IQ-ն 143-ից բարձր է
ԹԵՍՏ, որը կարող է անցնել միայն ընդարձակ գիտելիքներ ունեցող մարդը, իսկ դու կանցնե՞ս
Ուրեապլազմոզի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները
ԹԵՍՏ. Կճանաչե՞ք հայկական ժամանակակից ֆիլմերն ընդամենը 1 կադրից
Ինչո՞ւ է կծու սնունդն այդքան առողջարար. Ապացուցված փաստեր գիտնականների կողմից, որոնք ձեզ կզարմացնեն