Գլխուղեղի «լուռ» կաթվածի հիմնական ախտանշանները, որոնք ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐԵԼԻ անտեսել

Գլխուղեղի կաթվածն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ ու անգամ հանգեցնել մահվան:

Այս ախտաբանության դեպքում վաղ ախտորոշումը շատ կարևոր է, քանի որ թույլ է տալիս հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկել հնարավոր բարդություններից խուսափելու համար, սակայն խնդիրն այն է, որ երբեմն կաթվածը չի դրսևորվում ակնհայտ ախտանշաններով, ինչի պատճառով մարդիկ նկատում են այն չափազանց ուշ և անհրաժեշտ բուժօգնությունը ևս ուշանում է:

Նման խնդիրներից խուսափելու համար բժիշկ-նյարդաբան Ամինատ Դոլովան ներկայացրել է գլխուղեղի «լուռ» կաթվածի մասին հուշող հիմնական ախտանշանները, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:

Մասնագետի խոսքով՝ այս հիվանդությունը չի դրսևորվում վառ ախտանշաններով, սակայն առողջական վիճակի որոշ փոփոխություններ, այնուամենայնիվ, կարող են հուշել բժշկին դիմելու անհրաժեշտության մասին: Նման ախտանշանների առկայության դեպքում բուժզննում անցնելը շատ կարևոր է, քանի որ չբուժված ասիմպտոմ գլխուղեղի կաթվածը հետագայում կարող է գլխուղեղի արյան շրջանառության էլ ավելի լուրջ խանգարումների հանգեցնել:

Ինչպես նշում է նյարդաբանը՝ այս խնդրի մասին հուշող ախտանշանների շարքին են դասվում խոսքի հստակության կորուստը, դեմքի անհամաչափությունը, վերջույթների թմրածությունն ու թուլության զգացումը, անկայուն քայլվածքը, շլության զարգացումը, անհասկանալի խոսքն ու անսպասելի գլխապտույտը:

Ըստ Դոլովայի՝ գլխուղեղի կաթվածի դեպքում բարեհաջող բուժման հավանականությունը որպես կանոն բավական բարձր է լինում, քանի որ վիճակագրական տվյալներով հիվանդների միայն 10-15 տոկոսի մոտ են զարգանում ավելի լուրջ բարդություններ: Մասնագետն ընդգծում է, որ այս հիվանդության զարգացման հավանականությունն ավելի բարձր է լինում այն մարդկանց մոտ, որոնք հաճախ են բախվում զարկերակային բարձր ճնշման խնդրին, ունեն շաքարային դիաբետ, աթերոսկլերոզ ու առիթմիա: Այս ռիսկային գործոնների առկայության դեպքում հարկավոր է ավելի լավ հետևել առողջական վիճակին և առաջին իսկ ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել բժշկին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․