5 մթերք, որոնք կարող են «սպանել» ձեզ

Ածխաջրերն անհրաժեշտ են լիաժեք սնվելու համար:

Առանց ածխաջրերի օրգանիզմում չեն կարող կատարվել մի շարք գործընթացներ, սակայն դրանց չարաշահումը կարող է իսկապես վտանգավոր լինել առողջության համար:

Med2.ru-ի հաղորդմամբ՝ մի խումբ հետազոտություններ ցույց են տվել, որ ածխաջրերի չարաշահումը կարող է մեծացնել մի շարք հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Կայքը ներկայացրել է մթերքների ցանկը, որոնց օգտագործումը հարկավոր է նվազագույնի հասցնել:

Մրգային հյութեր: Ամեն օր երկու բաժակ մրգային հյութի օգտագործումը կարող է մեծացնել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, քանի որ մեծ քանակով շաքար է պարունակում և հարուստ չէ բջջանյութով: Խանութներում վաճառվող մրգային հյութերի չարաշահումը կարող է բացասաբար անդրադառնալ ոչ միայն սրտի, այլև էնդոկրին համակարգի աշխատանքի վրա:

Քաղցր հյութեր: Սրանք մեծ քանակով ածխաջրեր և «դատարկ» կալորիաներ են պարունակում, նպաստում արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմանը: Քաղցր ըմպելիքի չարաշահումը մեծացնում է ճարպակալման հավանականությունը, ինչն իր հերթին՝ խանգարում է սրտի, անոթների աշխատանքը, կարող է հիպերտոնիայի և երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման պատճառ դառնալ:

Սպիտակ բրինձ, մակարոն, թխվածք: Մշակված ածխաջրերը գրեթե չեն պարունակում բջջանյութ, որն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը:

Չոր նախաճաշ, փաթիլներ: Սկզբունքը նույնն է՝ որքան շատ են մշակման ենթարկվում հացահատիկները, այնքան նվազում է բջջանյութի մակարդակը, և շատանում են «դատարկ» կալորիաները:

Հացահատիկներով բատոններ: Պատրաստի բատոնների մեծ մասն ավելի շատ վնասում են առողջությանը, քան օգնում: Դրանց մեծ մասը շաքարի օշարակ, շաքար, ֆրուկտոզա, շոկոլադի պաստա են պարունակում, որոնք դժվար է առողջ մթերքների շարքին դասել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․