Ինչպե՞ս կրճատել որովայնի շրջագիծը՝ առանց սովամահ լինելու

Որովայնի շրջագիծը կրճատել ցանկանում են բոլորը, ինչը բավական բարդ և մեծ ջանքեր պահանջող աշխատանք է։

zNews-ն ներկայացրել է 4 բաղադրատոմս, որոնք կօգնեն  ձեզ ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ առանց սովամահ լինելու։

Խնձոր, պերուական խաշխաշ, կոկոսի յուղ

Այս սմուզին նախաճաշի իդեալական տարբերակ է։ Խնձորը մեծ քանակով մանրաթելեր է պարունակում, ինչի արդյունքում օգնում է ազատվել ճարպերից, որոնք հաճախ կուտակվում են որովայնի հատվածում։ Խաշխաշն օրգանիզմին էներգիա է հաղորդում, օգնում կարգավորել հորմոնալ հավասարակշռությունը։ Կոկոսի յուղը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, այդ թվում՝ ակտիվացնում է նյութափոխանակությունը, ինչի արդյունքում օրգանիզմն այրում է ավելորդ կալորիաներն ու ճարպերը։

Տանձ, իմբիր, գարեջրի խմորիչ

Տանձը բազմաթիվ հանքանյութերն է պարունակում, օգնում պայքարել օրգանիզմում հեղուկի կուտակման դեմ։ Իմբիրը ևս կօգնի այդ հարցում, ինչպես նաև կնպաստի նյութափոխանակության արագացմանը։ Գարեջրի խմորիչի օգնությամբ կարող եք կարգավորել նյարդային համակարգը, պայքարել անհանգստության դեմ։

Անանաս, ավոկադո, չիայի սերմեր

Այս սմուզին բավական սննդարար է և հագեցնող։ Անանասն օգնում է լավացնել նյութափոխանակությունը, ազատվել որովայնի փքվածությունից ու ծանրության զգացումից։ Ավոկադոն հավատարիմ ընկեր է քաշի նվազեցման գործում, քանի որ այն բազմաթիվ օգտակար ճարպեր է պարունակում, նպաստում է ճարպերի այրմանը, հատկապես՝ որովայնի հատվածում։ Չիայի սերմերը կօգնեն պայքարել աղիների հետ կապված խնդիրների և փորկապության դեմ։

Վարսակի փաթիլներ, դարչին և կակաո

Այս սմուզին ևս բավական սննդարար է։ Այն հրաշալի տարբերակ է բոլոր նրանց համար, ովքեր ֆիզիկապես ակտիվ են։ Վարսակի փաթիլները հաճախ են խորհուրդ տրվում բոլոր նրանց, ովքեր պայքարում են ավելորդ կիլոգրամների դեմ։ Դարչինն օգնում է այրել կալորիաները, կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Կակաոն էներգիա է հաղորդում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․