Ինչպե՞ս հասկանալ, որ ձեր տանը բացասական էներգիա է կուտակվել

Բացասական էներգիան տան մեջ առաջացնում է ոչ միայն հոգնածություն, գրգռվածություն, վեճեր և փողի արտահոսք, այլև հիվանդություններ և նույնիսկ ընտանիքի քայքայում:

Ահա թե ինչու է կարևոր ժամանակ առ ժամանակ «մաքրել» տունը:

Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ ձեր տանը բացասական էներգիա է կուտակվել և այն «բուժելու» կարիք կա:

Այդ մասին կհուշեն հետևյալ նշանները:

  • Տանը հայտնվում են մրջյուններ, խավարասերներ և այլ միջատներ,
  • Անհայտանում կամ կորում են իրեր,
  • Հիվանդանում են բնակիչները և ընտանի կենդանիները,
  • Վատ են աճում, թառամում կամ չորանում են սենյակային բույսերն ու ծաղիկները,
  • Չափազանց հաճախ են այրվում էլեկտրական լամպերը,
  • Հաճախ փչանում է կենցաղային տեխնիկան,
  • Տանը անհասկանալի աղմուկ և ձայներ են լսվում,
  • Ծորակներից և խողովակներից անընդհատ ջուր է կաթում, միջանցիկ քամի է փչում,
  • Ընտանիքի անդամներն անընդհատ վիճում են,
  • Բնակիչների մոտ անհասկանալի քնկոտություն, թուլություն և հոգնածություն կա,,
  • Քունը չի վերականգնում ուժերը, ծանր երազներ եք տեսնում
  • Տանը ինչ-որ մեկը մահացել է։

Եթե նշվածներից թեկուզև երեքը համընկնում են, ապա տունը պետք է «մաքրել»:

Դա անելն այնքան էլ դժվար չէ, բայց առաջին հերթին պետք է մաքրեք հենց ձեզ վրա եղած բացասական էներգիան:

Դրա համար ցնցուղ ընդունեք՝ աղով: Բանն այն է, որ աղը էներգիայի փոխանցիչ է:

Ջրում լուծված աղն ընդունակ է մաքրել-տանել տարիներով կուտակված բացասական էներգիան:

Կանգնեք ցնցուղի տակ, թաց մաշկի վրա շրջանաձև շարժումներով սովորական աղ քսեք:

Դրանից հետո ցնցուղի տակ լվացեք աղը և մտքում դիմեք ջրին, որպեսզի այն ձեր վրայից մաքրի-տանի ամեն վատ բան:

Ջրի հետ խոսեք ինչպես կենդանի արարածի հետ՝ անկեղծ և հոգուց բխող խոսքերով:

Դրանից հետո անցեք տունը մաքրելուն:

Ցանկալի է, որ մենակ լինեք:

  • Բացեք տան բոլոր դռներն ու պատուհանները:
  • Ազատվեք բոլոր հին ու անպետք իրերից: ՀԻՇԵ՛Ք. Այն, ինչ չի օգտագործվում մեկ տարուց ավել, իր մեջ բացասական էներգիա է կուտակում: Նվիրեք կամ դեն նետեք այդպիսի իրերը, տեղ ազատեք նորի և անհրաժեշտի համար:
  • Մաքրեք տանը եղած բոլոր հայելիները: Խոնավ լաթ վերցրեք և, ժամացույցի սլաքի ուղղությամբ 13 շրջանաձև շարժում անելով, մաքրեք դրանք:
  • Բացասական էներգիան հեռացնում ենք մոմի բոցի օգնությամբ: Դրա համար լավ կլինի վերցնել մի քանի բարակ եկեղեցական մոմ, բայց կարելի է օգտագործել նաև սովորական սպիտակ մոմ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․