Ի՞նչ ախտանշաններով կարող է դրսևորվել արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը

Խոլեստերինը ճարպանման նյութ է և համարվում է այն հիմնական բաղադրիչներից մեկը, որոնք օգնում են մարմնին տեղծել առողջ բջիջներ ու հորմոններ արտազատել: Սա շատ կարևոր նյութ է, սակայն դրա մակարդակի բարձրացումը կարող է շատ վտանգավոր խնդիրների, այդ թվում՝ սրտի հիվանդությունների ու գլխուղեղի կաթվածի զարգացման պատճառ դառնալ:

Սա պայմանավորված է նրանով, որ խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում դրա մասնիկները կուտակվում են անոթներում և հանգեցնում են խցանման՝ խանգարելով արյան շրջանառությունը:

Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է վերահսկողության տակ պահել խոլեստերինի մակարդակն ու խուսափել դրա բարձրացումից:

Օրգանիզմում խոլեստերինի մակարդակի բարձրացումը սովորաբար չի ուղեկցվում որևէ ակնհայտ ախտանշանով, ուստի այն վերահսկողության տակ պահելու և խնդիրը շուտ հայտնաբերելու համար հարկավոր է պարբերաբար արյան հետազոտություն անցնել։

Սակայն այնուամենայնիվ կան որոշակի ախտանշաններ, այդ թվում նաև արտաքին ախտանշաններ, որոնց ուշադրություն դարձնելը կօգնի ժամանակին հայտնաբերել խնդիրն ու միջոցներ ձեռնարկել։

Ինչպես Sputnik ռադիոկայանի հետ զրույցում նշել է թերապևտ Գեորգի Սապեգոն, խոլեստերինի մակարդակի բարձրացման մասին հուշող նման արտաքին ախտանշաններից մեկը կարող է լինել կոպերին քսանտելազմներ կոչվող նորագոյացությունների առկայությունը։ Մասնագետի խոսքով՝ մարդու համար առավել վտանգավոր է ցածր խտության լիպոպրոտեինների՝ «վատ» խոլեստերինի մակարդակի բարձրացումը, քանի որ «վատ» խոլեստերինը նպաստում է աթերոսկլերոզի մակարդակի բարձրացմանը, ինչն էլ բացասաբար է անդրադառնում գլխուղեղի, սրտամկանի, աղիների կամ ոտքերի զարկերակների վրա։

Խոլեստերինի հենց այս տեսակի մակարդակի բարձրացումն էլ դառնում է կոպերին քսանտելազմների առաջացման պատճառ, որոնք նման են լինում մաշկի տակ կուտակված ճարպային դեղնավուն նյութի։

Ինչպես ընդգծել է Սապեգոն, առաջացող բոլոր քսանտելազմների կեսը պայմանավորված է լինում արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակով։ Եթե նման ճարպային նորագոյացություններն ի հայտ են գալիս երեխաների կոպերին, ապա հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին, քանի որ խնդիրը կարող է պայմանավորված լինել խոլեստերինային փոխանակության խանգարումներով։

Բացի այդ, փորձագետը նաև նկատել է, որ հաճախ օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակի խնդիրը հայտնաբերվում է անոթային համակարգի զգալի ախտահարումների և գլխուղեղի, սրտամկանի ու վերջույթների արյան շրջանառության խանգարումների դեպքում, ինչը նշանակում է, որ խնդիրը բավական լուրջ է։ Նման դեպքերում արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը կարող է դրսևորվել այնպիսի ախտանշաններով, ինչպիսին են կրծքավանդակի կամ ոտքերի սուր ցավերը, հևոցը, անսպասելի թուլությունը, ինչպես նաև խոսքի կամ հավասարակշռության խանգարումները։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․