Նիհարելը դեռ այսքան հեշտ չէր եղել

Ավելորդ քաշը բավական տարածված խնդիր է, որի դեմ պայքարում են միլիոնավոր մարդիկ։

Որպես կանոն քաշը նվազեցնելու և կազմվածքը կարգի բերելու համար մարդիկ հատուկ սննդակարգերի են հետևում ու մարզվում, սակայն մասնագետները վստահ են, որ ցանկալի արդյունքին հասնելու համար իրականում մեծ ջանքեր գործադրելու կարիք չկա, քանի որ գոյություն ունեն շատ պարզ սովորություններ, որոնք կօգնեն հեշտությամբ պայքարել ավելորդ կիլոգրամների դեմ։

SPORT24 պարբերականը ներկայացրել է այդ սովորություններից մի քանիսը, որոնք թույլ կտան նվազեցնել քաշը՝ խուսափելով խիստ սննդակարգերից ու մարզումներից։ Նման սովորություններից մեկը կարող է լինել օրվա ընթացքում մեծ քանակությամբ ջրի գործածությունը, ինչն արագացնում է նյութափոխանակությունն ու մեղմում է քաղցի զգացումը՝ այդ կերպ գործարկելով քաշի նվազեցման գործընթացը։

Քաշի նվազմանը նպաստող մյուս սովորությունը շատ քայլելու սովորությունն է։ Մասնագետների խոսքով՝ ազատ ժամամանակը զբոսանքներին տրամադրելն ու վերելակի գործածությունից հրաժարվելը կարող է շատ օգտակար լինել կազմվածքի համար։ Շատ կարևոր է նաև ճիշտ նախաճաշելու սովորությունը։ Մասնագետները շեշտում են, որ մարդու նախաճաշը պետք է լինի հնարավորինս հագեցնող, քանի որ այն պետք է տա այնքան էներգիա, որը բավարար կլինի օրվա մեծ մասի համար։

Միևնույն ժամանակ հարկավոր է նվազեցնել օրվա ընթացքում օգտագործվող աղի քանակությունը, քանի որ այն նպաստում է օրգանիզմում հեղուկի կուտակմանը, ինչն էլ միայն ավելացնում է քաշը։

Քաշի նվազեցման համար մասնագետները խորհուրդ են տալիս նաև փոքրացնել սննդի չափաբաժինները, հրաժարվել ուշ ժամին ընթրելու սովորությունից ու հաշվի առնել, որ սննդի ընդունման վերջին ժամը պետք է լինի քնելուց առնվազն երեք ժամ առաջ։ Բացի այդ, մասնագետները նաև խորհուրդ են տալիս բանջարեղեն ուտել ինչպես նախաճաշին, այնպես էլ ճաշին ու ընթրիքին, իսկ քաղցրավենիքը փոխարինել մրգերով, ինչը կլինի շատ ավելի անվնաս կազմվածքի համար։

Ավելին՝ ավելորդ քաշի դեմ պայքարում շատ կարևոր կարող է լինել նաև առողջ քունը, ուստի հարկավոր է նաև ազատվել քնի խանգարումներից ու ամեն գիշեր լիարժեք հանգստանալ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․