Ախտանշաններ, որոնք հուշում են սրտի կանգի բարձր հավանականության մասին

Սրտանոթային համակարգի հիվանդությունները համարվում են ամբողջ աշխարհում մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը, ինչը պայմանավորված է նրանով, որ դրանք հաճախ ախտահարում են մարդու կարևորագույն օրգաններից մեկը՝ սրտամկանը։

Սովորաբար այս հիվանդությունները մտազուգորդվում են կրծքավանդակի ցավերի հետ, քանի որ սա ամենատարածված ախտանշանն է, որը հուշում է մարդկանց շտապօգնություն կանչելու անհրաժեշտության մասին, սակայն շատ դեպքերում խնդիրը կարող է չուղեկցվել ցավով և դրսևորվել շատ ավելի քիչ ակնհայտ ախտանշաններով՝ հանգեցնելով շատ վատ հետևանքների։

Սրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում հիվանդի մահվան հիմնական պատճառը լինում է սրտի կանգը, որը բնորոշվում է հիվանդի մոտ սրտամկանի գործառույթների կտրուկ կորստով։

Ավելին՝ սրտի կանգ կարող է արձանագրվել անգամ բացարձակ առողջ մարդու մոտ, ինչը սովորաբար անակնկալ է լինում՝ թույլ չտալով միջոցներ ձեռնարկել։

Մասնագետների խոսքով՝ սրտի կանգը կարող է տեղի ունենալ որևէ խնդրի ախտաշանների ֆոնին կամ անսպասելի, սակայն գրեթե միշտ լինում են որոշակի ախտանշաններ, որոնք հուշում են վտանգի մասին։

Դրանց շարքին են դասվում ոչ միայն կրծքավանդակի ցավը, այլև․

  • սաստիկ թուլությունը,
  • արագացած կամ անկանոն սրտի զարկերը, ինչը կապված է լինում հևոցի հետ,
  • գիտակցության կորուստը,
  • անսպասելի սաստիկ հևոցը,
  • սպիտակ կամ վարդագույն փրփրանման լորձով ուղեկցվող հազը։

Վերոնշյալ ախտանշանները ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել, քանի որ դրանք հուշում են սրտի կանգի բարձր հավանականության մասին և ենթադրում են անհապաղ բուժօգնություն։

Ընդ որում՝ հատկապես վտանգավոր է հևոցը, ուստի տանը հարկավոր է միշտ ունենալ պուլսօքսիմետր արյան մեջ թթվածնի մակարդակը վերահսկողության տակ պահելու համար։

Եթե այդ ցուցանիշը 95 տոկոսից ցածր է, ապա հարկավոր է դիմել բժշկին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․