Ախտանշաններ, որոնք հուշում արյան քաղցկեղի մասին․ մարդիկ հաճախ անուշադրության են մատնում դրանք

Արյան քաղցկեղն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։

Այս հիվանդության բուժման արդյունավետությունը կախված է լինում դրա վաղ ախտորոշումից, մինչդեռ խնդիրն այն է, որ դրա դրսևորումները մարդիկ հաճախ են անուշադրության մատնում՝ վերագրելով ոչ շատ լուրջ խանգարումներին։

Արյան քաղցկեղը սովորաբար բաժանվում է երեք խմբի, որոնք են լեյկեմիաները, լիմֆոմաներն ու միելոմաները։

Դրանց արտաքին դրսևորումները կարող են տարբեր լինել, քանի որ ամեն ինչ կախված է ախտահարող ուռուցքի տեսակից, սակայն կան նաև այնպիսինները, որոնք ընդհանուր են արյան քաղցկեղի բոլոր տեսակների համար, ուստի ժամանակին նկատելու դեպքում կարելի է հնարավորինս շուտ սկսել բուժումն ու խուսափել հիվանդության հետագա զարգացումից ու լուրջ բարդություններից։

Այնուամենայնիվ գոյություն ունի այս հիվանդությանը բնորոշ երեք ախտանշան, որոնք շատ հաճախ են վերագրվում նաև այլ խանգարումներին, ինչի հետևանքով խնդիրը շարունակում է մնալ չախտորոշված, իսկ բարեհաջող բուժման հավանականությունը զգալի նվազում է։

Բրիտանական Express պարբերականը՝ վկայակոչելով Blood Cancer UK կազմակերպության բժիշկներին, ներկայացրել են այդ ախտանշանները, որոնք նկատելու դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին ու բուժզննում անցնել վտանգավոր հիվանդության առկայությունը հերքելու կամ հաստատելու համար։

Գիշերային առատ քրտնարտադրություն

Գիշերային առատ քրտնարտադրությունը կարող է պայմանավորված լինել մի շարք խանգարումներով ու արտաքին գործոններով, որոնց շարքին կարող են դասվել ննջասենյակում օդի ջերմաստիճանը, դաշտանադադարը, սթրեսը, արյան մեջ շաքարի ցածր մակարդակը, ալկոհոլի ու որոշ դեղամիջոցների գործածությունը և այլն։ Սակայն նման խնդրի պատճառ կարող է հանդիսանալ նաև արյան քաղցկեղը, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։ Մասնագետների խոսքով՝ հայտնի է, որ լիմֆոմայով հիվանդներից ոմանց մոտ նկատվում է գիշերային առատ քրտնարտադրություն, սակայն միևնույն ժամանակ դեռ պարզ չէ, թե ինչը կարող է նման արտասովոր ախտանշանի պատճառ դառնալ։

Մաշկային քոր

Առավել հաճախ մաշկային քորը պայմանավորված է լինում մաշկի չորությամբ պայմանավորված գրգռվածությամբ, ինչպես նաև օրգանիզմի ալերգիկ ռեակցիաներով, սակայն այս խնդիրը կարող է հուշել նաև արյան քաղցկեղի մասին։ Մասնագետների խոսքով՝ հիվանդներից շատերի մոտ մաշկային քորը լինում է հիվանդության հիմնական արտաքին դրսևորումը, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Որովայնի ցավեր

Արյան քաղցկեղով պայմանավորված որովայնի ցավերը կարող են ուղեկցվել նաև փորափքանքով, աղիներում գազերի կուտակմամբ, ստամոքսի այրոցով ու փորկապությամբ։ Այս ախտանշանները սովորաբար չեն մտազուգորդվում արյան քաղցկեղի զարգացման հետ, սակայն մասնագետները պնդում են, որ որովայնի խոռոչի հետ կապված խնդիրները ևս կարող են լինել քաղցկեղի այս տեսակի մասին հուշող ախտանշան, քանի որ պայմանավորված են լինում փայծաղում արյան բջիջների անոմալ կուտակմամբ։ Նման դեպքերում մարդը կարող է հագեցածության զգացում ունենալ անգամ չնչին քանակությամբ սննդի ընդունումից հետո։ Բացի այդ, խնդիրը կարող է ուղեկցվել նաև ձախ կողատակի հատվածի տհաճ զգացողություններով, փորափքանքով, այտուցվածությամբ, իսկ երբեմն էլ նաև ցավով։

Արյան քաղցկեղի մասին հուշող այլ ախտանշաններ

Վերոնշյալ ախտանշանների առկայությունը ենթադրում է անհապաղ բուժզննում անցնելու անհրաժեշտություն, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ դրանք միակը չեն, որոն հուշում են նման վտանգավոր հիվանդության զարգացման մասին։ Արյան քաղցկեղի դեպքում կարող են ի հայտ գալ նաև մի շարք այլ ախտանշաններ, որոնք նույնպես չի կարելի անուշադրության մատնել։ Դրանց շարքին կարող են դասվել քաշի անբացատրելի կորուստը, մարմնի տարբեր հատվածներում անբացատրելի կապտուկների ի հայտ գալը, այտուցներն ու պնդացումները, հևոցը, հաճախակի կրկնվող վարակումները, անբացատրելի տենդը, դեմքի արտասովոր գունատությունը, ինչպես նաև սաստիկ հոգնածության զգացումը, որը չի մեղմվում անգամ տևական հանգստից կամ քնից հետո, ուստի նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին ու բուժզննում անցնել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)