Որո՞նք են ճիճվակրության մասին հուշող այն ախտանշանները

Ճիճվակրությունը բավական վտանգավոր խնդիր է, որը ժամանակին չնկատելն ու միջոցներ չձեռնարկելը կարող է լուրջ բարդությունների պատճառ դառնալ, ուստի այս խնդրի մասին հուշող ախտանշաններն իմանալը շատ կարևոր է, սակայն շատ հաճախ մարդիկ չեն նկատում այդ ախտանշանները կամ վերագրում են դրանք այլ խնդիրներին, ինչն ի վերջո շատ վատ հետևանքների։

Ինչպես նշում է թերապևտ Եկատերինա Կոսմաչովան, գոյություն ունեն մի շարք ախտանշաններ, որոնք մարդիկ հաճախ վերագրում են այս կամ այն խնդրին, մինչդեռ դրանք հուշում են օրգանիզմում մակաբույծ որդերի առկայության մասին, իսկ մակաբույծների դեմ պայքարում շատ կարևոր է դրանք ժամանակին հայտնաբերելն ու մասնագետին դիմելը։

Բժշկի խոսքով՝ այս խնդիրը կարող է դրսևորվել առաջին հայացքից անկարևոր թվացող ախտանշաններով, որոնց շարքին են դասվում գլխապտույտը, սրտխառնոցն ու հոդացավերը։ Բացի այդ, ճիճվակրության մասին կարող են հուշել մաշկային ալերգիա հիշեցնող ախտանշանները, որոնց շարքին են դասվում քորը, ցանն ու մաշկի թեփոտվածությունը։

Առհասարակ ալերգիկ ռեակցիաները հաճախ են պայմանավորված լինում որդերի առկայությամբ, ուստի դրանք չի կարելի անտեսել։ Նման դեպքերում հիվանդի մոտ կարող են նկատվել հազ, քթաբորբ (ռինիտ), ասթմա և այլ տհաճ ախտանշաններ, որոնք սովորաբար վերագրվում են ալերգիաներին կամ մրսածությանը։ Ընդ որում՝ այս ախտանշաններն առավել ինտենսիվ են լինում որդերի՝ օրգանիզմում հայտնվելու սկզբնական փուլում՝ օրգանիզմ ներթափանցելուց մոտ 2-8 շաբաթ անց, ուստի այդ շրջանում հարկավոր է շատ ավելի զգոն լինել ու անուշադրության չմատնել խնդիրը։

Վերոնշյալ ներքին խնդիրներից բացի ճիճվակրության մասին կարող են հուշել նաև արտաքինի որոշակի փոփոխությունները։

«Որոշ բուժառուների մոտ նկատվում է մազաթափություն, եղունգների շերտավորում կամ կրունկների մաշկի ճաքեր», – նշում է Կոսմաչովան՝ հավելելով, որ օրգանիզմում մակաբույծների առկայության մասին հուշումներ կարող է ուղարկել նաև աղեստամոքսային տրակտը։ Այս դեպքում կարող են ի հայտ գալ այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են փորլուծությունը, կողատակի ու պորտի հատվածի ցավերը, գազերի մշտական կուտակումը և այլն, ուստի նման խնդիրների առկայությունը չի կարելի անուշադրության մատնել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․