«Սև տուրիզմ» կամ ինչի՞ են վերածվել հայտնի ողբերգությունների վայրերը (Photo)

Ներկա պահին մեծ տարածում է գտնում այսպես կոչված «Սև տուրիզմը» հասկացությունը։

Դա տուրիզմի մի ձև է, որի շրջանակների մեջ է մտնում ողբերգությունների կամ զանգվածային մահացության վայրեր այցելությունները։

zNews-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում «Սև տուրիզմի» ամենավառ տեսարժան վայրերը, որտեղ տարեկան միլինավոր զբոսաշրջիկներ են այցելում։

1. Սեպտեմբերի 11–ի Ազգային հուշակոթող և թանգարան (Նյու Յորք, ԱՄՆ)

2001 թ.–ի սեպտեմբերի 11–ը ոչ միայն հիմովին փոխեց Նյու Յորքի տեսքը, այլև նպաստեց համազգային աննախադեպ համախմբմանը։

Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնների տեղում «Ազգային հուշակոթողի» բացումը կայացավ 2011 թ.–ի սեպտեմբերի 11–ին` ահաբեկչությունից 10 տարի անց։ Այն իրենից ներկայացնում է 2 խորանադրաձև լողավազան` տեղակայված երկվորյակ–երկնաքերերի նախկին տեղում։ Նախատեսվում է, որ տարեկան 5 միլիոն մարդ կայցելի այդտեղ, ինչը ռեկորդային թիվ է ԱՄՆ–ի պատմական վայրերի այցելությունների շարքում։

Լողավազանների ջուրը ներքև է հոսում։ Դա խորհրդանշում է ահաբեկչության արդյունքում կորսված կյանքերն ու դատարկությունը։ Հուշարձանի կողքին, բրոնզե սալիկների վրա գրված է ահաբեկչության բոլոր զոհերի անունները։

2. Պրիպյատ, Ուկրաինա

Պրիպյատը ուրվական–քաղաք է, լքված 1986 թ.–ի ապրիլի 26–ին`Չեռնոբիլի ատոմակայանի վթարի արդյունքում։ Քաղաքը կառուցված էր Եվրոպայում ամենամեծ և Ուկրաինայում առաջինը համարվող ատոմակայանի աշխատակիցների համար։ Այն կառուցվել էր 1970 թ.–ին, կայանից 3 կմ հեռավորության վրա գտնվող համանում գետի ափին։

Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունի պահին քաղաքում ապրում էր 48 հազար մարդ։ Պատահարին հաջորդած օրերին ողջ բնակչությունն էվակուացվեց։

Չնայած ռադիացիայով ներծծված քանդվող շեքերի պատերի ու վարակված օդի, այնուամենայնիվ, այստեղ պարբերաբար տուրիստական խմբեր են գալիս և «հիանում» ուրվական–քաղաքով։

3. Վենչուանի ավերակները (Չինաստան)

Չինացի չինովնիկները որոշել է զարգացնել տուրիզմը Սիչուան նահանգի քաղաքային թաղամասերի ավերակների միջոցով, որոնք ավերվել էին 2008 թ.–ի երկրաշարժի արդյունքում։

Ավերակներն ինքնին գրավում են զբոսաշրջիկների ուշադրությունը, իսկ դրա շրջակայքն էլ ավելի տպավորիչ ու խորհրդավոր է դարձնում այն։

4. Ջոն Լենոնի սպանության վայրը (Նյու Յորք, ԱՄՆ)

1980 թ.–ի դեկտեմբերի 8–ին, երեկոյան  22:30-ին, Յոկո Օնոյի հետ ձայնագրման ստուդիայից տուն վերադառնալիս, թիկունքի արձակված 5 կրակոցով սպանվեց աշխարհահռչակ «Բիթլզ» խմբի հիմնադիր Ջոն Լենոնը: Այդ օրն առավոտյան, երկրպագուներին ինքնագիր բաժանելիս, երգիչը ստորագրել էր նաև իր մարդասպանի` Մարկ Չեմպմենի ուղղած «Double Fantasy» ալբոմը։

Ողբերգությունը տեղի ունեցավ 72–րդ փողոցի և West Central Park–ի հատման կետում, Դակոտա շենքի մուտքի մոտ։ Հենց շենքի դիմաց է գտնվում Կենտրոնական զբոսայգու այն հատվածը, որտեղ Յոկո Օնոն, ի հիշատակ ամուսնու, ստեղծեց «Strawberry Fields» («Ելակի դաշտեր») կոչվող այգին։ Հիշատակի վայրն անվանվել է «Բիթլզ» խմբի «Strawberry Fields Forever» (թարգմանաբար` «Ելակի հավերժ դաշտեր») երգի պատվին: Ինչպես նաև Imagine գրությամբ խճանկար տեղադրվեց, որը գրեթե միշտ ծածկված է ծաղիկներով։

5. Արքայադուստր Դիանայի զոհվելու վայրը (Ֆրանսիա, Փարիզ)

Ավտովթարը տեղի ունեցավ 1997 թ.–ի օգոստոսի 31–ին։ Հենց այդ օրը կտրվեց մի բարի կնոջ կյանքի թել, ով իրեն ամբողջովին նվիրել էր մարդկանց օգնելու գործին։

Թարմ ծաղիկներ և լուսանկարներ տանում են ոչ միայն Ալմա կամրջի տակ գտնվող թունել, այլև «Ազատության կրակ» կոչվող հուշարձանի մոտ, որը ԱՄՆ–ի նվերն է Ֆրանսիային։ Հուշարձանը գտնվում է թունելի`արքայադստեր զոհվելու վայրի հենց վերևում։ Նրա մահից հետո ջահը վերածվել է Դիանային նվիրած բանաստեղծությունների հուշատախտակի։

Արքայադուստր Դիանան թաղված է Սփենսերների ընտանեկան գերեզմանատանը մի առանձին լճի կենտրոնում գտնվող կղզում, որտեղ ոչ մի կենդանի շունչ չկա։

6. Օսվենցիմ համակենտրոնացման ճամբար (Լեհաստան)

Սա նացիստական համակենտրոնացման ճամբար էր, որը գտնվում էր Լեհաստանի հարավում, Օսվենցիմում, և որտեղ, մոտավոր հաշվարկներով, մահացել է 1,1 միլիոն մարդ, որոնցից 90%–ը` հրեաներ էին։ Կյանքի պայմանները ճամբարում բավական դաժան էին, այդ իսկ պատճառով, նրանք, ովքեր չէին  սպանվել գազախցիկներում, մահացել էին սովից, ստիպողական ծանր աշխատանքից, վարակիչ հիվանդություններից, առանձին մահապատիժներից և անմարդկային բժշկական փորձարկումներից։

Խորհրդային զորքերի կողմից ճամբարի ազատագրումից հետո բարաքների մի մասն ու Աուշվից 1 շենքը վերածվեցին ազատված բանտարկյալների համար հոսպիտալի։

Դրանից հետո ճամբարի մի մասը, մինչև 1947 թ.–ը օգտագործվեց Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (НКВД) և Հասարակական անվտանգության նախարարության  համար որպես բանտ։ 1947–ից հետո, լեհական կառավարության կողմից սկսվեց դրա` թանգարանի վերածելու գործընթացը։

7. Ֆուկուսիմա (Ճապոնիա)

2011 թ–ի ավերիչ երկրաշարժի և ցունամիի արդյունքում Ֆուկուսիմայի ատոմակայանում առաջացած վթարից հետո Ճապոնիան ունեցավ սեփական «Պրիպյատը», որտեղ կարելի էր մի քանի ժամով էքսկուրսիայի գնալ, բայց ոչ մի դեպքում չգիշերել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Տրամաբանական գլուխկոտրուկ. ո՞վ է գողացել ձմերուկը, կարո՞ղ եք գտնել գողին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)