Ինտիմ հիգիենան կանանց և տղամարդկանց համար

Երիտասարդ հասակում մարդու մեջ ձևավորվում են բազմաթիվ սովորություններ, որոնցից հետագայում մեծապես կախված է մեր առողջությունը, ինքնավստահությունը, ինչպես նաև ֆիզիկական հմայքը:

Առողջության և գեղեցկության առաջին նախադրյալը մաքրությունն է:

Դժբախտաբար, երիտասարդներից շատերը մինչև սեռական հասունացումը մաքրությանը մեծ ուշադրություն չեն դարձնում:

Ֆիզիկական բուռն աճի և մարդու ներքին օրգանների, համակարգերի հարաճուն զարգացման շրջանում անձնական հիգիենայի պահանջներն ավելի են կարևորվում: Եթե տանը կան անձնական հիգիենայի համար նպաստավոր պայմաններ (ցնցուղ, լոգարան) ուրեմն ոչինչ չի կարող արդարացնել երիտասարդ մարդու փնթիությունը:

Քնից առաջ ամեն օր լողանալն անհրաժեշտ է, որպեսզի մաքրվեն օրվա ընթացքում քրտնագեղձերի և ճարպագեղձերի արտադրած արտազատուկները, որոնց մեջ կան փոշի, կեղտ, ինչպես նաև մաշկի մանրէների կենսագործունեության հետևանքով առաջացած նյութեր, որոնք տհաճ հոտ ունեն: Տաք ցնցուղը թուլացնում է օրվա ընթացքում կուտակված լարվածության զգալի մասը, նպաստում նյարդային համակարգի հանգստանալուն և խաղաղ քուն պարգևում:

Երբ սեռական գեղձերը սկսում են ակտիվորեն գործել, պետք է ամեն օր զբաղվել սեռական օրգանների մաքրությամբ: Դա վերաբերում է և՛ աղջիկներին, և՛ տղաներին: Լավ կլինի, ամեն օր լոգանք ընդունել ու սեռական օրգանները ամեն օր պարտադիր լվանալ, այդ թվում նաև` զուգարանից հետո, սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները կանխարգելելու նպատակով:

Սեռական դաստիարակության կարևոր հանգամանքներից է իր սեռի հիգիենայի մասին ժամանակին տեղեկացումը և անհրաժեշտ հիգիենիկ հմտություններին վարժեցումը: Երբ խոսքն աղջիկների մասին է, ամենակարևորը դաշտանի մասին տեղեկությունների լուսաբանումն է: Որքան էլ տարօրինակ է, դեռահասների խնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող սեքսոլոգները հաստատում են, որ աղջիկներից շատերի համար առաջին դաշտանը անակնկալ է կամ քիչ հայտնի, անծանոթ, սարսափեցնող երևույթ:

Հիգիենան դաշտանի ընթացքում

Յուրաքանչյուր մայր պետք է պատմի իր 10-11 տարեկան աղջկան, թե ինչ է դաշտանը, ինչպես է ընթանում, ինչպիսի հիգիենա պահպանել և հիգիենիկ պահանջները իմանալ: Չնայած դաշտանը ֆիզիոլոգիական օրինաչափ երևույթ է, որ վաղ թե ուշ լինում է բոլոր աղջիկների մոտ, օրգանիզմի համար լուրջ փորձություն է: Այսպես, դաշտանի օրերին չի կարելի լողանալ ջրավազաններում կամ ջրամբարներում, խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում ամեն օր ցնցուղի տակ լողանալ կամ հիգիենիկ լվացումներ կատարել: Դաշտանի ժամանակ սեռական հարաբերությունները ցանկալի չեն, քանզի կա վարակի անցման վտանգ արգանդի խոռոչ, որը շատ զգայուն է տարբեր տեսակի ախտածին մանրէների նկատմամբ:

Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման, սակայն դեռահասներին բավական երկար ժամանակ տհաճություն են պատճառում: Երբեմն այդ երևույթը շարունակվում է մի քանի տարի, և այսպես կոչված, պատանեկան պզուկները դառնում են պատանիների անլիարժեքության բարդույթի պատճառ:

Հիգիենան սեռահասունացման ընթացքում

Ոմանք պնդում են, թե սեռական կյանքի ընթացքում պզուկները նվազում կամ անհետանում են: Դա, իհարկե, սխալ կարծիք է: Ավելի լավ է օգտվել հատուկ օճառահեղուկներից, հաճախակի լվացվել, օգտագործել համապատասխան միջոցներ և հաճախակի փոխել սպիտակեղենը:

Պահպանե՛ք մաքրություն և ամեն ինչ լավ կլինի

Մանրէների զարգացման համար բարենպաստ և սնուցիչ միջավայր են ստեղծում առնանդամի գլխիկի և թլիփի միջև կուտակվող լորձը, մեզի, թլփաճարպի, ինչպես նաև երազախաբության ժամանակ արտադրված սպերմայի մնացուկները: Թլիփի մաշկը բորբոքվելով կարող է այտուցվել, առաջացնել սեղմումներ և նեղացում (ֆիմոզ), որը շատ ցավոտ է: Երբեմն բորբոքման հետևանքով առաջանում են կպումներ, որոնք բուժվում են միայն վիրաբուժական միջամտությամբ:

Թարմությամբ հագեցած մարմնի բուրմունքը էրոտիկ ուժեղ ազդեցություն ունի, իսկ փնթիությունը, առատ քրտնարտադրությունը, բացասական ազդեցություն են թողնում: Սեռական անհամատեղելիությունը, սեռական հարաբերության ընթացքի ձախողումները, զուգընկերոջ նկատմամբ տհաճությունը կարող են այդպիսի սուբյեկտիվ գործոնների հետևանք լինել: Սեռական օրգանները պետք է լվանալ յուրաքանչյուր սեռական հարաբերությունից առաջ և հետո: Կանանաց խորհուրդ չի տրվում հեշտոցի ցնցուղւմ կատարել, քանի որ այդ դեպքում լվացվում են չափազանց օգտակար մանրէները, որոնք արգելակում են ախտածին մարմինների զարգացումը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)