Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել

Քաղցկեղը արագ տարածվող հիվանդություն է, որն ուղեկցվում է բազմաթիվ ախտանշաններով։ Առողջապահության մարմինների տվյալներով՝ հիվանդության ամենաքիչ հայտնի նշաններից մեկը կարող են լինել ձայներն աղիներում, գրել է Express-ը։

Քաղցկեղի դրսեւորումները բազմազան են, դրանք պարզելն այնքան էլ հեշտ չէ, եւ այդ պատճառով վաղ ախտորոշումը դժվարանում է։

Բայց եթե հիվանդությունը հայտնաբերվի վաղ փուլում, ապրելու հավանականությունը մեծանում է։ Որոշ բժիշկների կարծիքով՝ աղիներում բլթոցի նմանվող ձայնը կարող է վկայել հաստ աղիի քաղցկեղի մասին, եթե այն ուղեկցվում է տագնապալի այլ նշաններով։

Մասնավորապես, խոսքը այնպիսի ախտանշանների մասին է, ինչպիսին են արյունը կղանքում, գազերի ավելցուկը, սրտխառնոցը, փսխումը, այրոցը եւ քաշի անցանկալի կորուստը։

Չնայած բլթոցը որովայնում կարող է լինել քաղցկեղի նշան, այդ ձայներն ավելի հաճախ կապված են սոված լինելու հետ, քանի որ դրանք սովորաբար ավելի բարձր են դառնում, երբ ստամոքսը եւ աղիները դատարկ են։

Գուցե դուք արագ եք ուտում կամ ոչ հարմար ժամի, եթե ձեր ստամոքսը «աղմկում» է անգամ այն ժամանակ, երբ դուք քաղցած չեք։ Ստամոքսի «աղմուկն» այն ժամանակ, երբ քաղցած չեք, կարող է լինել տագնապի կամ սթրեսի հետեւանք, նշել են մասնագետները։

Հաստ աղիի քաղցկեղն առաջ է գալիս այն ժամանակ, երբ աղիների չարորակ բջիջները ձեռք են բերում բազմանալու եւ սերտաճելու ունակություն։

Ի վերջո գոյանում են ուռուցքներ, որոնք կարող են մեծանալ՝ հարեւան հյուսվածքներ տարածվելով։

Աղիների վարքագծի փոփոխությունները հիվանդության առաջին ֆիզիկական դրսեւորումներն են, եւ դրանք կարող են պահպանվել։

Հաճախ պացիենտները նկատում են ռեկտալ արնահոսություն կամ արյուն կղանքում, որը կարող է փոխել կղանքի գույնը։

Երբ արնահոսությունը տեղի է ունենում մարսողության տրակտի ներսում, կղանքը կարող է դառնալ մուգ դարչնագույն, մուգ կարմիր կամ սեւ՝ կախված ուռուցքի գտնվելու տեղից։

Քաղցկեղի կանխարգելման համար անհրաժեշտ է կարգավորել բջիջների աճը, դրա համար գոյություն ունեն մի քանի միջոցներ։

Որոշ մթերքներ, որոնք մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ են պարունակում, կարող են օգնել զսպելու ուռուցքների աճը։

Բրոկոլին, հատապտուղները եւ սխտորը կարող են նպաստել քաղցկեղի կանխմանը։

Դրանք պարունակում են քիչ կալորիաներ եւ ճարպեր ու հարուստ են ֆիտոքիմիական նյութերով եւ հակաօքսիդատնտներով, որոնք կարող են օգնել քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազեցնելուն։

Նյութը հրապարակման պատրաստեց Med․News

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․