Շպարվելու այս 8 խորհուրդները ցանկացած կնոջ մոդելի կվերածեն։
Եվ այս ամենը՝ շնորհիվ մի քանի խորամանկությունների, որոնց մասին դուք, թերևս, չէիք էլ լսել։
Խորհուրդ №1: Շրթներկ
Սկսեք կիրառել շրթներկ քսելու X-աձև տարբերակը։ Դա ձեր շպարն ավելի ազդեցիկ կդարձնի։ Եթե շրթներկի վառ գույն եք ընտրում, մնացած շպարն ավելի չեզոք գույներով արեք, հակառակ դեպքում կարող եք ծաղրածուի էֆեկտ ստանալ։
Խորհուրդ №2: Ստվերաներկ
Նախքան ստվերաներկը քսելը հիմք օգտագործեք, որը կնվազեցնի ճարպոտ մաշկի և կնճռոտ կոպերի խնդիրը։ Նաև բարձրորակ վրձիններ օգտագործեք, հակառակ դեպքում ձեր շպարը հեշտությամբ կթափվի։ Եվ ևս մեկ խորհուրդ․ վառ գույների հետ սպիտակ ստվերաներկ օգտագործեք․ դրա շնորհիվ ձեր աչքերն ավելի արտահայտիչ կդառնան։
Խորհուրդ №3: Սուրմա
Սլաքի գիծն առանց ընդհատելու մի քաշեք, այդպես այն շատ հաստ կլինի։ Դրա փոխարեն գծերն աստիճանաբար արեք։ Սուրման քսելիս մի նայեք ուղիղ հայելուն։ Ավելի լավ է թեթևակի բարձրացրեք գլուխն ու կզակը դեպի հայելին։ Դեպի ներքև նայեք և սլաքը սկսեք նկարել ներքի անկյունից։
Խորհուրդ №4: Թարթիչների խտաներկ
Միշտ վրձինը մաքրեք անձեռոցիկով՝ նախքան թարթիչներին քսելը, որպեսզի թարթիչների վրա գնդեր չհայտնվեն։ Ամեն օր ջրադիմացկուն խտաներկ մի օգտագործեք։ Այն երկար է դիմանում, սակայն ավելի շատ վնասակար քիմիական նյութեր է պարունակում, քան սովորական խտաներկը։
Խորհուրդ №5: Դիմափոշի
Միշտ մեծ վրձին ընտրեք դիմափոշու համար։ Օգտագործեք դիմափոշին միայն այն դեպքում, եթե ցանկանում եք ազատվել յուղոտ փայլից։ Նույնիսկ այդ դեպքում փորձեք սահմանափակել այն ճակատի և քթի հատվածում։ Դիմափոշին շատ բարակ շերտով քսեք, քանի որ այն կարող է ձեզ ծերացնել՝ ընդգծելով ձեր կնճիռները։
Խորհուրդ №6: Կորեկտոր
Դեմքի տարբեր հատվածների համար հատուկ կորեկտոր օգտագործեք։ Աչքի տակի շրջանակներն ավելի լավ է ծածկել դեղձի երանգներով։ Կանաչոտ երանգները կարմիր կետիկների համար են։ Կոպերի վրա այն մի օգտագործեք, որ չընդգծվեն կնճիռները։ Իսկ որպեսզի աչքերի տակի կնճիռներն անհետանան, մի փոքր ժոժոբայի յուղ քսեք այդ հատվածներում, և մաշկը կրկին թարմ տեսք կունենա։
Խորհուրդ №7: Հոնքեր
Հոնքերի ուրվագիծը նկարեք շագանակագույն մատիտով կամ ստվերաներկով։ Պետք է այնպես անեք, որ հոնքերը նկարված չերևան։ Միշտ աշխատեք, որ դրանք բնական տեսք ունենան։ Մի օգտագործեք մուգ մատիտներ, ավելի լավ է կոպերի ստվերաներկ օգտագործեք և հետո վրձինով տարածեք այն։
Խորհուրդ №8: Հիմք
Որպեսզի հիմքը լավ նստի դեմքի վրա, յուղ օգտագործեք։ Հետո թողեք՝ դեմքը մոտ 30 րոպե հանգստանա, նախքան կսկսեք շպարվել։ Կզակի հատվածն ամենահարմար մասն է, որպեսզի փորձեք նոր տոնը և ընտրեք այն, որն ավելի հարմար է ձեր դեմքին, երբ գործը հասնում է հիմքին։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ