Ինչպե՞ս հաղթահարել կոմպլեքսները. 6 տարբերակ

Հոգեբանությունը մեզ պատմում է գիտակցված և անգիտակցաբար ձևավորված կարծրատիպերի, զգացմունքների, մտքերի մասին, որոնք հիմնված են մեր հիշողությունների, փորձի վրա և որոնք մեր մեջ ձևավորել են վարքի և էմոցիաների որոշակի շաբլոն: Այս ամենը հասարակությունում անվանում են բարդույթներ, որոնք, ինչպես համարվում է, խանգարում են մարդկանց ապրել կամ որևէ բան ցանկանալ:

Ինտրահոգեբան Մարիա Կոնտեն ունի իր հայացքը այս ամենի հանդեպ: Նա համոզված է՝ պետք է սովորել ապրել, այդ ժամանակ բարդույթների հարցը ինքն իրեն կփակվի: Պետք չէ հրաշքի սպասել, պետք է սկսել աշխատել կյանքի վրա ինքնուրույն:

Փորձեք նայել բարդույթներին այլ անկյունից: Բարդույթը դա իրավիճակ է, որին մարդը ինքն է հասնում: Դրա հիմքում կարող են լինել վախը, նախանձը, նմանակումը դեռ մանկուց: Ծնողները կարևոր գործոն են երեխայի գիտակցության ձևավորման մեջ: Այն թե ինչպես է փոքրիկը ընկալել իր մայրիկին, հիմք է դնում նրա հարաբերությունների ձևավորմանը բոլոր կանանց հետ, ում նա կհանդիպի իր կյանքում: Բացի այդ հենց դա է ազդելու նրա վրա, թե ինչպիսին է լինելու նրա տունը, ապրելու վայրը, աշխատանքը: Հոր ընկալումը հիմք է դառնում կյանքում հանդիպած տղամարդկանց հետ հարաբերություններում: Սակայն այս ամենը կարելի է փոխել:

 Ոչ մի պայման

Պետք չէ պայմաններ դնել ոչ ինքներդ ձեզ, ոչ կյանքին,  ոչ այլ մարդկանց: Կարևոր է ընդունել և հարգել ինքներդ ձեզ՝ ձեր կյանքում գտնվող մարդկանց ընտրության և տեղի ունեցող իրադարձությունների համար: Փորձեք հասկանալ, որ ձեր կյանքը հորինված և ստեղծված է ձեր կողմից:

Ընդունեք ինքներդ ձեզ

Դուք այնպիսին եք, ինրպիսին կաք: Եթե դուք ձեզ նվաստացրել եք, ձեզ միանգամից կնվաստացնեն խանութում, փողոցում, տրանսպորտում: Ուրիշի վրա նեղանալը, նույնպես նշանակում է ինքներդ ձեր վրա նեղանալ: Ծիծաղել ուրիշի վրա՝ ծիծաղել ինքներդ ձեր վրա: Ատել ինչ-որ մեկին՝ ատել ինքներդ ձեզ: Ոչ մեկ չի կարող ձեզ անախորժություններ պատճառել առանց ձեր թույլտվության: Նույն կերպ դուք չեք կարող դա անել ուրիշի հետ առանց նրանց ներքին թույլտվության:

 Դուք ունեք ամեն անհրաժեշտ բան

Ինչու՞ մենք չենք գնահատում այն, ինչ ունենք: Մենք ունենք տուն, աշխատանք, մտերիմներ, հնարավորություններ: Ինչու՞ պետք է կորցնել ոտքերը, որպեսզի հասկանալ, որ կարելի է վազել: Եվ ընդհանրապես ինչու՞ է պետք կորցնել որևէ բան, որպեսզի սկսել այն գնահատել: Սովորելով գնահատել այն ինչ մենք ունենք, կարիք չի լինի կորցնել դա:

Անկեղծ եղեք ինքներդ ձեր հետ

Երջանկությունն անկեղծություն է: Պետք չէ դերեր խաղալ, դիմակներ կրել: Նախանձը անգիտություն է, նմանակումը` ինքնասպանություն: Եղեք ձեզանով: Խոստովանեք` ես 40, 50, 60 տարեկան եմ, և այդ ես եմ: Օգնեք, օգնեք առանց պայմանների, ուղղակի որովհետև դուք ունեք այդպիսի պահանջ ձեր ներսում, այլ ոչ թե որևէ բան ստանալու ակնկալիք: Հակառակ դեպքում ավելին եք կորցնում:

 Հասկացեք ինքներդ ձեզ և ձեր ճաշակը

Հարցրեք ինքներդ ձեզ՝ ով եք դուք, ինչ եք սիրում: Ո՞րն է ձեր սիրած ուտեստը: Եվ կարևորը, պատասխանեք՝ այն ինչ դուք անվանում եք սիրելի, իրոք ձեր ճաշակն է, թե՞ ծնողների, ընկերների, հասարակության կողմից պարտադրածը: Ո՞վ է այն մարդը, ով հայելու միջից ձեզ է նայում, ով աշխատում է օրական 24 ժամ: Արդյո՞ք նա ձեր սիրո, ուշադրության և գովասանքի նվաճումն է:

Որևէ բանին հասնելու համար,պետք է դրան ժամանակ տրամադրել

Կյանքում ամեն ինչ պետք է հեշտ տրվի, սակայն դրա համար ժամանակ է հարկավոր: Օրինակ ես ունեմ ձիգ որովայն, սակայն, եթե ես ձեզ ցույց տամ վարժությունը, ձեր որովայնը վաղը այդպիսին չի դառնա: Դուք պետք է անեք այդ վարժությունը: Պետք է մոռանալ ծուլության մասին, սիրել ինքներդ ձեր մասին հոգ տանելը և սովորացնել ձեր մարմինը լինել գեղեցիկ: Նաև ժամանակ է պետք ինքներդ ձեզ ընդունելու համար:

Հիշեք, բարդույթներ չկան: Այն ամենը, ինչ մեզ տարբերում է ուրիշներից, մեր եզակիությունն է: Կարևոր է տեսնել այդ եզակիությունը, նրա մեջ գտնել ռեսուրս և ներուժ, որը կարելի է բացել և դրա շնորհիվ աճել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Տրամաբանական գլուխկոտրուկ. ո՞վ է գողացել ձմերուկը, կարո՞ղ եք գտնել գողին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)