Բերանի խոռոչի 6 խնդիր, որոնց տակ այլ հիվանդություններ են թաքնված

Բերանի խոռոչն ամենախոցելին է տարբեր միկրոօրգանիզմների համար, որոնք, հայտնվելով օրգանիզմում, կարող են տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։

Բերանի խոռոչի ճիշտ հիգիենան հնարավորություն է տալիս ժամանակին ազատվել բակտերիաներից և վիրուսներից, որոնք նաև ատամների առողջության հետ կապված խնդիրների, տհաճ հոտի պատճառ են դառնում։

Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ բերանի խոռոչի հետ կապված խնդիրները կարող են վկայել այլ խնդիրների առկայության մասին։

Ատամի, ծնոտի ցավ։ Եթե ցավ եք զգում ծնոտի հատվածում,  որն ուղեկցվում է կրծքավանդակի հատվածում ցավերով, որը զգացվում է ձեռքերի հատվածում, դա կարող է վկայել սրտի նոպայի մասին։ Ատամների ցավը կարող է վկայել նաև սինուսիտի մասին․ հիվանդություն, որը զարգանում է քթանցքերի բորբոքման հետևանքով։ Սինուսիտը հաճախ ուղեկցվում է գլխացավով։

Խոցեր բերանում։ Խոցերի առաջացման հիմնական պատճառներն են հերպեսը, աֆտան, կանդիդոզը՝ սնկային վարակ։ Այդ պատճառով հարկավոր է ուշադիր լինել նման նշանների առկայությանը, քանի որ դրանք կարող են վկայել տարբեր վարակների զարգացման մասին։ Երբեմն խոցերի առաջացումը կարող է ուղեկցվել նաև ջերմաստիճանի բարձրացմամբ, գրգռվածությամբ։

Տհաճ հոտ բերանից։ Բերանից տհաճ հոտի պատճառը 90 տոկոս դեպքերում հարկավոր է փնտրել հենց բերանի խոռոչում։ Դրա հետևանք են դառնում բակտերիաները և լնդերի հիվանդությունները։ Մնացած 10 տոկոսի դեպքում բերանի տհաճ հոտի պատճառը ներքին օրգանների հիվանդություններն են։ Եթե բերանի տհաճ հոտը հանկարծակի է հայտնվում, դա կարող է վկայել 2-րդ տիպի շաքարային դիաբետի, ինչպես նաև՝ լյարդի, երիկամների, աղիների հիվանդությունների մասին։

Լնդերի փոփոխություններ։ Լնդերի՝ սպիտակ երանգ ստանալը վկայում է անեմիայի մասին։ Լնդերի գունատությունը հաճախ ուղեկցվում է լեզվի կարմրածությամբ։ Կարմրած, բորբոքված լնդերը վկայում են գինգիվիտի մասին՝ բորբոքային պրոցես, որն առաջանում է բակտերիաների հետևանքով։

Ատամների կորուստ։ Եթե սկսել եք կորցնել ատամները, իսկ լնդերը վառ կարմիր գույն են ստացել, հարկավոր է դիմել մասնագետի։ Ամենայն հավանականությամբ, խնդիրը կապված է պերիդոնտիտի հետ։ Այս հիվանդությունը զարգանում է գինգիվիտը չբուժելու դեպքում։ Բորբոքային պրոցեսը շարունակվում է, տարածվում բերանի խոռոչի՝ առավել խորը հատվածներ։

Եթե կորցնում եք ատամները, սակայն բորբոքային պրոցեսներ և վարակներ առկա չեն, պատճառը կարող է օստեոպարոզը լինել։ Դաշտանադադարի ընթացքում կանայք պետք է շատ ուշադիր լինեն նման երևույթների առկայության դեպքում․ ոսկորները սկսում են հանքանյութեր կորցնել, դառնում ավելի խոցելի, փխրուն։ Խնդրի դեմ չպայքարելու դեպքում կարող են քրոնիկ հիվանդություններ զարգանալ։

Արյունահոսություն լնդերից։ Լնդերն արյունահոսում են հիմնական վարակների և բերանի խոռոչի այլ խնդիրների հետևանքով։ Սակայն, եթե այս խնդիրը շատ հաճախ է նկատվում, և մեծ քանակով արյուն եք կորցնում, խնդիրը կարող է լեյկեմիան լինել։

Եթե լնդերից արյունահոսությունն ուղեկցվում է քթային արյունահոսությամբ, մեծ է հավանականությունը, որ լյարդի հետ կապված խնդիր ունեք։ Լյարդը պատասխանատու է նյութերի արտադրության համար, որոնք կարևոր են արյան մակարդելիության համար։ Երբ այդ պրոցեսը խանգարվում է, կարող են անհանգստացնել արյունահոսությունը լնդերից ու քթից։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)