Այս վիտամինի անբավարար մակարդակի դեպքում օրգանիզմի պաշտպանական կարողություններն ընկնում են, վատանում է ատամների վիճակը։
Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ վիտամին C-ն օրգանիզմում մի շարք գործառույթներ է իրականացնում, այն միկրոբների, մակաբույծների, հիվանդությունների ու վիրուսների պատճառ դարձող օրգանիզմների առաջին թշնամին է։
Այն պայքարում է նաև ազատ ռադիկալների դեմ։
Վիտամին C-ն խթանում է հորմոնների արտադրությունը, որոնք պատասխանատու են նաև տրամադրության համար։
Խորհուրդ է տրվում առավոտը սկսել մի բաժակ կիտրոնի հյութով։
Կիտրոնի վրա եռացրած ջուր լցրեք, թողեք 2 րոպե։
Վիտամին C-ն կարևոր է ատամների առողջության համար։
Դրա քանակի մեծացումը թույլ է տալիս դադարեցնել լնդերի արյունահոսությունը։
Այս վիտամինը կարևոր է նաև կալցիումի յուրացման համար։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ