Դաշտանադադարի սկսելուն բոլոր կանայք տարբեր կերպ են վերաբերվում:
Մի մասն այն հանգիստ է ընդունում, ուրիշների մոտ վախ ու խուճապ է սկսվում, երրորդները համարում են, որ դաշտանադադարի սկսվելուն պես կյանքն ավարտվում է:
Կանանց այս վերջին կատեգորիան այսպիսի մտածմունքներով կարող է ինքն իրեն հասցնել նյարդային քայքայման:
Իսկապես դաշտանադադարին բնորոշ են բավականաչափ տհաճ նշաններ, որոնց հայտնվելն օրգանիզմի անխուսափելի հորմոնալ վերափոխման հետ է կապված:
Բայց եթե դու դրանք ժամանակին հայտնաբերես, կարող ես դաշտանադադարը հետաձգել և թեթևացնել դրա ընթացքը:
Օրգանիզմում կլիմակտերիկ փոփոխությունները տևում են մի քանի տարի և բաժանվում հետևյալ փուլերի՝
- Նախադաշտանադադար
- Դաշտանադադար
- Հետդաշտանադադար
Դաշտանադադարի սկսվելը շատ անհատական պրոցես է և կախված է շատ գործոններից, այնպիսի, ինչպիսիք են հղիությունների ու հղիությունների արհեստական ընդհատումների քանակները, վատ սովորությունների առկայությունը և անգամ հոգեբանական տրամադրվածությունը: Վաղ դաշտանադադարը սկսվում է մինչև 40 տարեկանը, ուշը՝ 55-ից հետո:
Դաշտանադադարի առաջին նշանները
- Անքնություն: Կպչուն մտքերով և որոշակի խնդիրների վրա կենտրոնացմամբ ուղեկցվող՝ քնելու ցանկության բացակայություն կամ դրա անհնարինություն:
- Սրտխփոց: Դրա հանկարծակի հաճախացումը:
- Վերջույթների թմրածություն, կրծքավանդակում ճնշվածության զգացողություն: Պատճառն արյան շրջանառության խանգարումն է:
- Տագնապի զգացողություն: Դրա հաճախակի զգացողություն, անհանգստություններ, գրգռված, նյարդային վիճակ և տրամադրության կտրուկ անկումներ:
- Լորձաթաղանթների չորություն: Դրանց թվին են պատկանում աչքերի, բերանի խոռոչի, հեշտոցի չորությունը:
- Փոփոխություններ կազմվածքում: Մարմինը սկսում է կորցնել կանացիությունը:
- Մարմնի ջերմաստիճանը, դրա էական տատանումները: Հիշիր տխրահռչակ վառվելու զգացողության մասին:
Եթե դու քեզ մոտ այդ սիմպտոմները նկատել ես, նշանակում է՝ մարմինդ ահազանգում է ձվարանների ու մոտեցող հորմոնալ վերափոխման ֆունկցիաների դանդաղեցման մասին: Ցավոք, այս փուլից հետո կանացի օրգանիզմը սկսում է շեշտակի ծերանալ:
Այս նշանների ի հայտ գալուն պես արագ դիմիր գինեկոլոգին: Նա քեզ համար կընտրի համապատասխան հակաբեղմնավորիչ միջոցներ հնարավոր հղիությունը բացառելու համար ու խորհուրդ կտա հորմոնալ թերապիա, ինչը թույլ կտա օրգանիզմդ անհրաժեշտ հավասարակշռության մեջ պահել:
Պետք չէ վախենալ: Հորմոնալ թերապիան ստուգված ու իսկապես օգտակար մեթոդ է: Օրգանիզմը կստանա անհրաժեշտ քանակությամբ էստրոգեններ, ինչը կբարելավի քո հորմոնալ ֆոնը և ընդհանուր ինքնազգացողությունը: Քո օրգանիզմը դրսից ստանում է այն, ինչն այն արդեն ինքն ինքնուրույն չի կարող սինթեզել:
Բուսական հիմքով ոչ հորմոնալ միջոցները հորմոնալ թերապիայի արժանի փոխարինողներ են: Այդ միջոցների թվին են պատկանում ֆիտոէստրոգեններով, վիտամիններով ու հանքանյութային կոմպլեքսով հարուստ, կենսաբանորեն ակտիվ հավելումները: Մի խուսափիր բարձրորակ բժշկական օգնության դիմել: Քո օրգանիզմի համար այդ անհանգիստ շրջանում ավելի լավ է գտնվել այն մարդու հսկողության ներքո, ով հաստատ գիտի, թե ինչ պետք է անել:
Որպես ֆիտոէստրոգենների լրացուցիչ աղբյուր՝ կարելի է ընտրել մթերքներ, որոնք հարուստ են հետևյալ բուսական միացություններով՝
- հացահատիկային մշակաբույսեր և ընդեղեն՝ ոսպ, սոյա, կտավատի սերմեր, գարի
- բանջարեղեն և մրգեր՝ խնձոր, նուռ, գազար
- խմիչքներ՝ գարեջուր, բուրբոն:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ