Սրտային անբավարարություն. 6 վաղ նշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել

Սրտային անբավարարության նշանները նշանակալիորեն իջեցնում են կյանքի որակը։

Ճիշտ ընտրված բուժման և բժշկական հսկողության շնորհիվ հնարավոր է լինում պահպանել կյանքի որակը։

Չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել առաջին նշաններին, որոնք վկայում են սրտի աշխատանքի հետ կապված խնդիրների առկայության մասին։

Դրանք հաճախ են աննկատ մնում, քանի որ մարդիկ հակված են դրանք վերագրել հոգնածությանն ու սթրեսներին։

Միզարձակման ցանկություն երեկոյան ժամերին։ Եթե գիշերվա ընթացքում 2 անգամից ավելի ցանկանում եք զուգարան գնալ, հարկավոր է զգուշանալ։ Հնարավոր է՝ դա կապված է զարգացող սրտային անբավարարության հետ։

Ախորժակի կորուստ։ Այս երևույթը կարող է կապված լինել մի խումբ գործոնների հետ։ Հարկավոր է հաշվի առնել, որ, երբ սիրտը դադարում է արյուն մատակարարել նորմալ ռիթմով ու հաճախականությամբ, նյութափոխանակության համակարգում և լյարդում սկսում է հեղուկ կուտակվել։ Որպես հետևանք՝ ախորժակի անկում է նկատվում, մի փոքր ուտելուց հետո մարդն արդեն հագեցածության զգացում է ունենում։

Քրոնիկական հոգնածություն։ Այս դեպքում հոգնածությունը դրսևորվում է նույնիսկ այն իրավիճակներում, երբ զբաղվում ենք աշխատանքով, որը լուրջ ջանքեր չի պահանջում։ Երբ սրտային անբավարարություն է զարգանում, մարդու համար դժվար է բարձրանալ աստիճաններով, ծանր իրեր բարձրացնել։ Նույնիսկ երկար խոսակցությունը նրան կարող է ուժասպառ անել։

Քաշի ավելացում՝ առանց պատճառի։ Այս դեպքում քաշի ավելացում տեղի է ունենում ոչ թե ճարպի, այլ հեղուկի կուտակման հետևանքով։ Եթե մեկ շաբաթվա ընթացքում գիրանում եք 1-2 կիլոգրամով, տեղեկացրեք բժշկին: Ճիշտ ընտրված բուժումն ու սննդակարգը կօգնեն վերականգնել քաշը։

Այտուցվածություն։ Այտուցվածությունն առաջանում է տարբեր պատճառներով։ Այս խնդիրը հաճախ է անհանգստացնում մեծ քաշ ունեցողներին, հղիներին և երակների վարիկոզ լայնացում ունեցողներին։ Ամեն դեպում հարկավոր է հիշել, որ, եթե առկա է նման խնդիր, նշանակում է՝ օրգանիզմում ինչ-որ բան այն չէ։ Այտուցվածության պատճառներն ի հայտ բերելու համար հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։ Ոտքերի այտուցվածությունը դեպքերի մեծամասնությունում վկայում է սրտային, երիկամային անբավարարության մասին։

Շնչահեղձություն։ Շնչահեղձությունը կարող է կապված լինել հեղուկի կուտակման հետ։ Հեղուկի կուտակումը թոքերում խանգարում է թթվածնի փոխանակության գործընթացը։ Սա խնդիր է, որը չպետք է առանց ուշադրության մնա։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)