Վտանգավոր ախտանշաններ, որոնք զգուշացնում են լուրջ հիվանդության մասին

Ժամանակին բուժօգնության դիմելը կարող է նկատելիորեն ազդել ձեր կյանքի որակի վրա:

Econet.ru-ն ներկայացրել է 10 ախտանշան, որոնք կարող են զգուշացնել լուրջ առողջական խնդիրների մասին:

Քաշի անբացատրելի կորուստ

Եթե ոչ մի ջանք չեք գործադրում, սակայն քաշն անկում է ապրում, հարկավոր է դիմել մասնագետի: Առանց կենսակերպում և սննդակարգում որևէ փոփոխություն կատարելու քաշի նկատելի կորուստ է համարվում մեկ ամսվա ընթացքում ընդհանուր քաշի՝ 5, և 6-12 ամսվում՝ 10 տոկոս կորուստը:

Այս խնդիրը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ, այդ թվում՝ վահանաձև գեղձի գերակտիվություն՝ հիպերթիրեոզ, դեպրեսիա, լյարդի հիվանդություններ, քաղցկեղ, որոնք օրգանիզմին խանգարում են յուրացնել սննդարար նյութերը:

Պահպանվող բարձր ջերմություն

Եթե իմունային համակարգը նորմալ է աշխատում, և բուժում չեք ստանում, օրինակ՝ քիմիաթերապիա, հարկավոր է դիմել բժշկական օգնության, եթե ջերմությունը մեկ շաբաթից ավելի բարձր է:

Ջերմության բարձրացումը կարող է վկայել թաքնված վարակների, լիմֆոմայի մասին: Այն կարող է նաև որոշակի դեղամիջոցների կողմնակի ազդեցություն լինել:

Շնչահեղձություն

Եթե խնդիրը պայմանավորված չէ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ, հարկավոր է դիմել մասնագիտական բուժօգնության: Պատճառները կարող են լինել թոքերի քրոնիկ օբստրուկտիվհիվանդությունը, քրոնիկ բրոնխիտը, ասթման, սրտի հետ կապված խնդիրները, տագնապի նոպաները, պնևմոնիան, թոքային էմբոլիան, թոքային հիպերտենզիան և այլն:

Աղիների աշխատանքի անբացատրելի փոփոխություններ

Դիմեք մասնագետի օգնությանը, եթե նկատվում են հետևյալ ախտանշանները.

  • ուժեղ արտահայտված փորլուծություն, որը տևում է երկու օրից ավելի
  • թույլ արտահայտված փորլուծություն, որը մեկ շաբաթից ավելի է տևում
  • փորկապություն երկու շաբաթից ավելի
  • արյուն արտաթորանքում
  • արտաթորանքի մուգ սև գույն:

Աղիների աշխատանքի փոփոխությունները կարող են վկայել բակտերիալ վարակների, աղիների բորբոքային հիվանդությունների և հաստ աղու քաղցկեղի մասին:

Հոգեբանական փոփոխություններ

Հարկավոր է դիմել մասնագիտական բուժօգնության, եթե նկատվում են մտածողության մթագնում, կողմնորոշվելու անկարողություն, ագրեսիվության նոպաներ:

Նմանատիպ խնդիրների պատճառ կարող են դառնալ վարակները, գլխուղեղի ցնցումը, կաթվածը, արյան մեջ շաքարի ցածր մակարդակը, ինչպես նաև որոշակի դեղամիջոցների ընդունումը:

Գլխացավեր

Դիմեք մասնագետի օգնությանը հետևյալ դեպքերում.

  • անսպասելի ուժեղ գլխացավ
  • գլխացավ, որն ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, ծոծրակի հատվածում թմրածությամբ, մտածողության շփոթով, տեսողության փոփոխություններով, թուլությամբ, թմրածությամբ, խոսքի խանգարումներով, ցավով ծամելու ընթացքում
  • գլխացավ, որը պայմանավորված է գլխուղեղի ցնցումով:

Այս ախտանշանները կարող են պայմանավորված լինել կաթվածով, արյունատար անոթների բորբոքմամբ, մենինգիտով, ուղեղի քաղցկեղով, վնասվածքի պատճառով արյունահոսությամբ, և այլն:

Տեսողության, խոսելու կարողության կարճատև կորուստ, շարժումները վերահսկելու անկարողություն

Թվարկված ախտանշանները կարող են վկայել կաթվածի, նոպայի մասին: Անհապաղ դիմեք բժշկական օգնության, եթե առկա են հետևյալ ախտանշանները.

  • դեմքի, ձեռք, ոտքի թմրածություն
  • մտածողության շփոթ, տեսողության կարճատև կորուստ
  • խոսելու կարողության կորուստ
  • սուր գլխացավ
  • գլխապտույտ:

Կայծակի տեսքով բռնկումներ աչքերում

Այս խնդիրը կարող է վկայել ցանցաթաղանթի շերտազատման մասին: Հարկավոր է անհապաղ դիմել բժշկական օգնության, ինչը կօգնի պահպանել տեսողությունը:

Հագեցածության զգացում շատ քիչ ուտելուց հետո

Սովորականից շուտ հագեցածության զգացումը, սրտխառնոցն ու փսխումը, որոնք չեն անցնում արդեն մի քանի շաբաթ, մասնագիտական օգնության դիմելու լուրջ նշաններ են: Դրանք կարող են մի շարք խնդիրների հետևանք լինել, այդ թվում՝ ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի և ձվարանների քաղցկեղի:

Հոդերի կարմրածություն, այտուցվածություն

Այս նշանները կարող են վկայել վարակների առկայության, ինչպես նաև հոդատապի և ռևմատոիդ արթրիտի մասին: Դիմեք մասնագետի, ով ախտորոշում կկատարի և համապատասխան բուժում կնշանակի:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)