Նշաններ, որ ավելորդ քաշը էստրոգենի բարձր մակարդակի հետևանք է

Like on FB:

Էստրոգենը կնոջ օրգանիզմում արտադրվող կարևոր հորմոն է, որը պատասխանատու է օրգանիզմում մի շարք կարևորագույն գործառույթների համար:

Brainum.ru-ն ներկայացրել է նշաններ, որոնք կարող են վկայել օրգանիզմում այս հորմոնի բարձր մակարդակի մասին:

Քաշի ավելացում: Էստրոգենի  բարձր մակարդակը կարող է հանգեցնել օրգանիզմում հեղուկի կուտակման: Արդյունքում՝ կարող եք ավելորդ քաշ կուտակել, թեև հետևում եք սննդակարգին և ֆիզիկական ակտիվություն ցուցաբերում:

Փքվածություն: Այտուցվածության, փքվածության զգացումը կարող են վկայել այն մասին, որ Էստրոգենի  մակարդակը նորմայից բարձր է:

Անկանոն դաշտանային ցիկլ: Սեռական հորմոնների ինչպես՝ բարձր, այնպես էլ՝ ցածր մակարդակը կարող են հանգեցնել անկանոն դաշտանային ցիկլի:

Ցավ կրծքերում: Սա հիմնականում հորմոնալ անհավասարակշռության հետևանք է:

Սեռական ցանկության նվազում: Սեռական ցանկության նվազումը կարող է վկայել օրգանիզմում հորմոնալ ֆոնի խնդիրների մասին:

Նախադաշտանային համախտանիշ: Էստրոգենի բարձր մակարդակը կարող է դաշտանից առաջ հոգնածության, տրամադրության փոփոխությունների, գլխացավերի, որովայնում ցավերի և այլ ախտանշանների պատճառ դառնալ:

Գլխացավեր: Այս ախտանշանը ևս կարող է առավել զգալի դառնալ դաշտանին նախորդող օրերին: Օրգանիզմում հորմոնալ տատանումներ են լինում, էստրոգենի  մակարդակը բարձրանում է, ինչի հետևանքով կարող են ուժեղ գլխացավեր առաջանալ:

Հոգնածություն: Մշտական հոգնածությունը, էներգիայի ցածր մակարդակը կարող են վկայել էստրոգենի  բարձր մակարդակի մասին:

Արյան բարձր խտություն: Հորմոնալ թերապիան կարող է նկատելիորեն մեծացնել թրոմբների առաջացման հավանականությունը: Թրոմբի դիրքից կախված՝ կարող են նկատվել այտուցվածություն կամ վերջույթների թմրում, շնչառության խնդիրներ և այլն:

Տրամադրության անկումներ: Հորմոնալ փոփոխությունները կարող են էապես ազդել հոգեբանական վիճակի վրա՝ առաջացնելով տրամադրության կտրուկ փոփոխություններ, դեպրեսիա:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Սեռական կյանքը դարձել է սովորական. զույգերից ո՞վ է ավելի շուտ սառում և ինչո՞ւ
ԹԵՍՏ․ Այս վագրերից մեկը տարբերվում է մնացածից, կարո՞ղ եք նկատել նրան
Ոտքերի ցավը կարող է լինել վտանգավոր հիվանդության ախտանշան
Նստատեղի նյարդի բորբոքմանը հրաժեշտ տվեք ընդամենը 10 րոպեում այս բնական միջոցով
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
Չինական այս հնագույն մեթոդը 99% ճշգրտությամբ թույլ է տալիս կանխատեսել երեխայի սեռը․ պարզեք ինքներդ
Մինուս 5 կգ՝ 7 օրվա ընթացքում․ Կատարյալ սննդակարգ, որը կօգնի ձեզ բարելավել կազմվածքը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում