Մի քանի վայրկյանների ընթացքում ազատվեք որովայնի փքվածությունից

Որովայնի փքվածությունը սովորաբար աղեստամոքսային համակարգում գազերի կամ օրգանիզմում հեղուկի կուտակման արդյունք է, որն անհարմարություն է պատճառում մարդուն, երբեմն էլ կարող է ցավոտ լինել։

Այս հոդվածում մենք դիտարկում ենք որովայնի փքվածությունից ազատվելու արագ մեթոդները, ինչպես նաև այն եղանակները, որոնք կարող են գործուն լինել երկարաժամկետ հեռանկարում։

Ինչպես արագ ազատվել որովայնի փքվածությունից

Որովայնի փքվածությունից ազատվելու համար կարևոր է նախ դրա առաջացման պատճառը հասկանալը։ Երբ որովայնի փքվածությունն առաջանում է կուշտ սնվելուց անմիջապես հետո, ապա սովորաբար ինքն իրեն անցնում է, իսկ ընդհանուր առմամբ որովայնի փքվածությանը կարող են նպաստել՝

  • Մարսողական խնդիրները․ փորկապությունը, սննդային ալերգիան և որոշ բաղադրիչների անընդունելիությունը կարող են որովայնի փքվածություն առաջացնել։
  • Սննդակարգը․ գազավորված ըմպելիքները, աղի և շաքարի չարաշահումը, սննդում բջջանյութի անբավարարությունը ևս կարող են փքվածություն առաջացնել։
  • Հորմոնալ փոփոխությունները․շատ կանայք որովայնի փքվածություն են ունենում դաշտանից առաջ կամ ընթացքում՝ հորմոնալ փոփոխությունների և հեղուկի կուտակման պատճառով։
  • Որոշ հիվանդություններ։

Հետևյալ խորհուրդները կօգնեն արագ ազատվել որովայնի փոքվածությունից․

1․ Քայլել․ ֆիզիկական ակտիվությունը, զբոսանքը նպաստում են աղիների աշխատանքին, հատկապես երբ կա փորկապություն։ Թեթև զբոսանքը կարող է օգնել արագ ազատվել գազերից և որովայնի փքվածությունից։

2. Յոգայով զբաղվել․ յոգայի որոշ դիրքերը խթանում են աղեստամոքսային համակարգից գազերի ավելցուկի դուրսբերումը։

3. Օգտագործել անանուխի յուղի պատիճներ․ անանուխի յուղի պատիճները կարող են օգտակար լինել ստամոքսի խանգարման և դրա հետ կապված գազերի կուտակումների դեպքում։ Այդ պատիճները նախատեսված են գրգռված աղու համախտանիշի բուժման համար, սակայն այդ խնդիրը չունեցող մարդիկ ևս կարող են օգտագործել այդ պատիճները որովայնի փքվածությունից ազատվելու համար։ Անանուխը թուլացնում է աղիների մկանները, ինչի շնորհիվ գազերն ու կղանքն ավելի հեշտությամբ են դուրս գալիս օրգանիզմից։ Այդ միջոցն օգտագործելիս պետք է ուշադիր կարդալ հակացուցումները․ օրինակ՝ այրոցի հակվածություն ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում անանուխի յուղի օգտագործումը։

4. Փորձել որոշ դեղամիջոցներ․ Սիմետիկոն պարունակող հաբերն ու հեղուկ դեղամիջոցները կարող են օգնել գազերից ազատվելու հարցում, սակայն դրանց օգտագործումը ևս պետք է համաձայնեցնել բժշկի հետ։

5. Որովայնի մերսում կատարել․ որովայնի մերսումը նպաստում է աղիների աշխատանքին։ Այն իրականացվում է այսպես՝

  • Ձեռքերը դնել աջ ազդրից մի փոքր վերև,
  • Մերսել որովայնի վերևի հատվածը դեպի ձախ կողոսկրի ուղղությամբ՝ դանդաղ իջնելով դեպի ներքև։
  • Կրկնել այդ շրջանաձև շարժումները մի քանի անգամ։

Եթե մերսումը ինչ-որ ցավ է առաջացնում, ապա անմիջապես դադարեցնել այն:

6. Եթերային յուղեր օգտագործել․ 2016 թ․-ի հետազոտությունում ուսումնասիրել են կուրկումինի և սամիթի եթերայուղերի համադրության ազդեցությունը գրգռված աղու համախտանիշ ունեցող մարդկանց վրա։ 30 օր անց մարդիկ հայտնել են ախտանշանների բարելավման, այդ թվում՝ որովայնի ցավերի և փքվածության թեթևացման մասին։ Սակայն պետք է հիշել, որ եթերայուղերի օգտագործումից առաջ ևս պետք է խորհրդակցել բժշկի հետ։

7. Տաք լոգանք ընդունել, հանգստանալ․ տաք լոգանքը, ռելաքսացիան կօգնի նվազեցնել սթրեսի մակարդակը, ինչը կնպաստի աղեստամոքսային համակարգի ավելի արդյունավետ աշխատանքին։

Որովայնի փքվածության կանխարգելումը երկարաժամկետ հեռանկարում

Մարդիկ, որոնք հաճախ են ունենում որովայնի փքվածություն, նկատում են, որ կենսակերպի որոշակի փոփոխությունները ժամանակի ընթացքում վերացնում են այդ խնդիրը։

8. Աստիճանաբար ավելացնել օգտագործվող բջջանյութի քանակը․ բջջանյութով հարուստ սննդի օգտագործումը թույլ է տալիս կանխարգելել փորկապությունն ու որովայնի փքվածությունը։ Կանանց դեպքում բջջանյութի օրական նորման 25 գ է, տղամարդկանց դեպքում՝ 38 գ։ Սակայն պետք է ի նկատի ունենալ, որ չափից շատ բջջանյութի օգտագործումը կամ դրա քանակի կտրուկ ավելացումը կարող է խթանել գազերի առաջացումն ու որովայնի փքվածությունը․ բջջանյութն այդպիսի կողմնակի ազդեցություն է գործում օրական 70 գրամից ավելի օգտագործվելու դեպքում։ Սննդում բջջանյութի քանակը պետք է ավելացնել աստիճանաբար՝ մի քանի շաբաթվա ընթացքում՝ օրգանիզմին հնարավորություն տալով հարմարվել նոր սննդակարգին։

9. Խուսափել գազավորված ըմպելիքներից․ այդ տեսակի ըմպելիքներում պարունակվող գազը կարող է կուտակվել ստամոքսում, ինչպես նաև փքվածության պատճառ կարող են դառնալ դրանցում պարունակվող շաքարն ու արհեստական քաղցրացուցիչները։

10. Խուսափել ծամոն ծամելուց․ ծամոնների կազմում առկա շաքարը, ինչպես նաև ծամելու ընթացքում օդ կուլ տալը կարող է հանգեցնել որովայնի փքվածության և ցավերի։

11. Պահպանել ֆիզիկական ակտիվությունը․ մարմնամարզությունը, ֆիզիկական ակտիվությունը բարենպաստ են անդրադառնում մարսողության վրա, ինչպես նաև նպաստում են օրգանիզմից նատրիումի դուրսբերմանը՝ օգնելով խուսափել հեղուկի կուտակումներից։ Մարզումներից հետո կարևոր է ջուր խմելը՝ ջրազրկումից և այդ պատճառով առաջացող փորկապությունից խուսափելու համար։

12. Սնվել փոքր չափաբաժիններով ու կանոնավոր․ շատերն են որովայնի փքվածություն զգում մի լավ սնվելուց հետո, դրանից կարելի է խուսափել՝ սնունդն ավելի հաճախ, բայց փոքր չափաբաժիններով ընդունելով և դանդաղ ծամելով։ Ձողիկով խմելը նույնպես կարող է փքվածություն առաջացնել։

13. Օգտագործել պրոբիոտիկներ․ պրոբիոտիկները աղիներում ապրող բարենպաստ բակտերիաներն են։ Պրոբիոտիկներով հարուստ մթերքները, կարգավորելով աղիների միկրոֆլորան, կանխում են գազերի առաջացումն ու բարելավում մարսողությունը։

14․ Սահմանափակել աղի օգտագործումը․ նատրիումի ավելցուկի պատճառով հեղուկն օրգանիզմից չի հեռանում՝ առաջացնելով որովայնի փքվածություն, ձեռքերի ու ոտքերի այտուցներ։

15. Բացառել առողջական խնդիրները․ որոշ դեպքերում որովայնի փքվածությունը կարող է հիվանդության պատճառով առաջանալ։ Աղիների բորբոքային հիվանդությունները, այդ թվում Կրոնի հիվանդությունն ու խոցային կոլիտը, գրգռված աղու համախտանիշը կարող են որովայնի փքվածություն առաջացնել։

Գինեկոլոգիական հիվանդությունները, ինչպիսիք են էնդոմետրիոզն ու ձվարանների կիստաները, կարող են որովայնի ցավերի, այտուցվածության, փքվածության պատճառ դառնալ։

Այս խնդիրներն ախտորոշելու համար բժիշկը կարող է նշանակել ռենտգեն, ուլտրաձայնային հետազոտություն, կոլոնոսկոպիա, արյան անալիզ և այլն։

16․ Սննդի որոշ տեսակների անընդունելիությունը նույնպես կարող է փքվածություն առաջացնել։ Այս խնդիրը հաճախ է հանդիպում կաթնամթերքի կազմում առկա լակտոզայի, ինչպես նաև գլուտենային անընդունելիության պարագայում։
Եթե փքվածությունը սովորաբար առաջանում է ուտելուց հետո, ապա սնուցման օրագիր պահելը կօգնի հասկանալ, թե կոնկրետ որ մթերքների պատճառով է այդ խնդիրն առաջանում։

17․ Օգտագործվող հավելումներին ու դեղամիջոցներին ուշադիր լինել․ որոշ հավելումներ, օրինակ՝ երկաթը կարող է առաջացնել փորկապություն և այլ ախտանշաններ, այդ թվում՝ փքվածություն, իսկ կալիումն՝ ընդհակառակը՝ նվազեցնում է փքվածությունը՝ կարգավորելով օրգանիզմում նատրիումի մակարդակը։
Դեղամիջոցները նույնպես կարող են աղեստամոքսային համակարգի վրա կողմնակի ազդեցություն գործել՝ առաջացնելով նաև փքվածություն։

Երբ դիմել բժշկին

Եթե որովայնի փքվածությունն ուղեկցվում է հետևյալ ախտանշաններով, ուրեմն պետք է դիմել բժշկին՝

  • ախորժակի փոփոխություններ,
  • փորլուծություն,
  • փսխում,
  • քաշի կորուստ,
  • որովայնի ուժեղ ցավ,
  • վառ կարմիր արյուն կղանքում,
  • կղանքի սև գույն։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)