Ամեն ինչ նռան մասին. նռան օգտակարությունը

Նուռն իր անունը ստացել է թանկարժեք նռնաքարի նմանության համար: Նռնենին օգտակար է իր ամեն մի մասնիկով: Որպես դեղաբույս են ծառայում նռնենու պտուղները, կեղեւը, արմատը, ծաղիկերը: Նռան չորացած ծաղիկներից պատրաստված թեյը շատ օգտակար է հիպերտոնիկներին: Այս միրգն, իսկապես, թագավորական միրգ է: Նռան հատիկների հյութը շատ հարուստ է ասկորինաթթվով, այլ մրգաթթուներով, շաքարով ու տանինով: Դրանից պատրաստում են գինի, շամպայն եւ գրենադին կոչվող խմիչքը, որն, ըստ էության, նռան հյութն է: Նուռը ծաղկում է մայիսից մինչեւ աշուն, պտուղը հասունանում է սեպտեմբերի վերջին: Նռան ծաղիկներից ստացված ներկը օգտագործում են բնական գործվածքների ներկման համար: Տերեւները, արմատը եւ բնի կեղեւը պարունակում են մինչեւ 32 տոկոս դաբաղանյութեր, որոնք եւս օգտագործվում են թուրմի եւ վերամշակված դոշաբի, գինու, հյութի վիճակում: Նուռը պետք է հավաքել հասուն վիճակում: Նռան հյութը պարունակում է 8-19 տոկոս շաքար, C վիտամին:

Նուռը շատ օգտակար է սակավարյունության դեպքում, քանի որ այն շատ երկաթ է պարունակում: Իսկ երկաթը անհրաժեշտ է այրունաստեղծ օրգանների համար: Արդյունքը զգալու համար՝ կարեւոր է օրական մեկ հատ նուռ ուտել:

Արքայական միրգը օգտակար է նաեւ աղիների խնդիրներ ունեցողների համար: Դրա համար նռան չորացած, ապա աղացած կճեպներից մոտ 20 գրամ եռացնել մեկ բաժակ ջրով, թույլ կրակի վրա, ապա քամել ու խմել օրը երկու անգամ` երկու ճաշի գդալ չափաբաժնով:

Զարմանալի է, բայց նուռն օգտակար է նաեւ ականջի ու քթի հիվանդությունների համար: Մեկ նռան հատիկը տրորել ու խառնել հարյուր գրամ մեղրի հետ: Ստացված զանգվածը թրջոցի տեսքով դնել ցավացող մասին ու պահել՝ մինչեւ ցավը մեղմանա:

Այն նաեւ շատ օգտակար է անգինայի ժամանակ: Կոկորդը կարելի է ողողել նռան հյութով ու անպայաման թքել՝ հանկարծ կուլ չտալ: Հաճախականությունը` օրվա մեջ 4-5 անգամ:

Նռան հյութը հակացուցված է ստամոքսի խոցի, գաստրիտի ու ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում:

Ամեն օր մեկ բաժակ նռան հյութը տղամարդկանց կօգնի պայքարելու իմպոտենցիայի դեմ:

Նուռը ոչ միայն համեղ միրգ է, այլ անփոխարինելի նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել: Նռան կալորիականությունը 52 կկալ է՝ հարյուր գ. համար: Եթե չեք սիրում նուռ կամ օրգանիզմը այն լավ չի ընդունում, ապա այս դիետան ձեզ համար չէ:

ՆՌԱՆ ԴԻԵՏԱ

ՃԱՇԱՑԱՆԿ

ՆԱԽԱՃԱՇ. Միջին չափի նուռ կամ մեկ բաժակ նռան հյութ:

ՃԱՇ. Եփած հավի միս, մեկ բաժակ նռան հյութ:

ԸՆԹՐԻՔ. 1-2 նուռ, կես տուփ կաթնաշոռ:

Դիետայի տեւողությունը 5 օր է: Այս ընթացքում կկորցնենք 3-4 կգ: Դիետայի ընթացքում չմոռանանք վիտամինային համալիրներ օգտագործել եւ, ինչքան հնարավոր է, շատ ջուր խմել:

ՆՌԱՆ ՀՅՈՒԹԸ ԱՐՅԱՆ ՀԱՄԱՐ

Սակավարյունություն ունեցողներին խորհուրդ է տրվում 2 ամսում, օրական 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ կես բաժակ նռան հյութ խմել: 2 ամսից հետո անհրաժեշտ է ընդմիջում անել՝ 1 ամիս տեւողությամբ: Աղիքային հիվանդություններով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում նախքան օգտագործելը բժշկի հետ խորհրդակցել: Չէ՞ որ նուռը փորկապություն է առաջացնում:

ՆՌԱՆ ԹՈՒՐՄԸ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Նռան թուրմը կարճ ժամանակում դիմադրողականությունը բարձրացնող եւ ամբողջ օրգանիզմն ամրացնող հիանալի միջոց է: Այն կարելի է լցնել 1 բաժակ տաք ջրի մեջ եւ մոտ կես ժամ հետո գոլորշու վրա եփել, ապա ստացված թուրմը թանզիֆով լավ քամել: Ջրի ծավալը պետք է սկզբնականի չափ դառնա: Օրական  2-3 անգամ հիսուն գրամ խմել` ուտելուց առաջ:

Դիմադրողականությունը բարձրացնելու եւ ուժերը վերականգնելու համար՝ 1 թեյի գդալ չոր կեղեւի վրա 1 բաժակ եռման ջուր լցնել, 15 րոպե եփել եւ 2 ժամ թրմել: Այնուհետեւ քամել եւ օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ, 1 գդալ խմել: Հաստ աղիքի հաճախակի բորբոքման եւ փորլուծության ժամանակ հիանալի բուժամիջոց է:

ՆՌԱՆ ԴԻՄԱԿՆԵՐ ՄԱՇԿԻ ՀԱՄԱՐ

Որպես դիմահարդարման միջոց` նուռը շատ հաճախ  է օգտագործվում. առաջին հերթին` մեծ քանակությամբ կիտրոնաթթվի պարունակության շնորհիվ: Նռան օգնությամբ կարելի է վերացնել պիգմենտացիան, բծերը, ազատվել բշտիկներից ու պեպեններից, ինչպես նաեւ դեմքը սպիտակեցնել: Նուռը նաեւ երիտասարդացնող միջոց է: Ցանկացած մաշկի համար կարելի է սնուցող քսուկ պատրաստել`6 գդալ թթվասերով եւ երեք թեյի գդալ նռան հյութով: Խառնուրդը քսել դեմքին, վզի եւ լանջաբացվածքի շրջաններում, 15 րոպե անց տաք ջրով լվանալ: Կորյակները հեռացնելու համար՝ անհրաժեշտ է 2 ճաշի գդալ նռան հյութը, 1 թեյի գդալ աղը եւ օճառափրփուրը խառնել իրար: Այս դիմակը դեմքի վրա պետք է պահել 2 րոպեից ոչ ավել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)