«Չուտող» երեխաներ․ Ահա թե որոնք են ախորժակի անկման պատճառները

Երեխայի ախորժակի անկումը մեծ անհանգստություն է պատճառում ծնողներին, և նրանք ամենատարբեր խորամանկությունների են դիմում, որպեսզի երեխան սկսի ուտել «այնքան, որքան հարկավոր է»։ Սակայն  փոքրիկին համոզելու, սիրաշահելու կամ «կաշառելու» մեթոդով ուտել ստիպելուց  առաջ հարկ է պարզել ախորժակի անկման իրական պատճառը։

Առաջին հերթին պետք է հիշել՝ երեխայի, ինչպես նաև մեծահասակի ախորժակը կախված է օրգանիզմի անհատական կարիքներից։ Ինչ վերաբերում է ախորժակի նկատելի անկմանը, որն իսկապես կարող է անհանգստության տեղիք տալ, ապա դրա պատճառները տարբեր են։

Մանկաբույժները նշում են ամենատարածված պատճառները։ Դրանցից առաջինը  ոչ առողջարար սննդակարգն է։ Որոշ ծողներ ոչ մի վտանգավոր բան տեսնում նրանում, որ  փոքրիկը շիլայի կամ բանջարեղենով ապուրի փոխարեն չիպս  կամ ֆասթ-ֆուդ է ուտում, բնական հյութի փոխարեն խմում է գազավորված ըմպելիք, իսկ թարմ մրգի փոխարեն ուտում է կրեմով տորթ։ Այս ամենի հետևանքով, իրականում, երեխայի ախորժակը փակվում է, իսկ աղեստամոքսային հիվանդությունների առաջացման ռիսկը՝ մեծանում։ Այդ պատճառով էլ շատ կարևոր է ամենավաղ տարիքից առողջ սննդակարգին հետևելը։

Ախորժակի անկմանը նպաստում է նաև սպիտակուցներով հարուստ սննդի չարաշահումը։

Սնունդ ընդունելու ռեժիմի խախտումները նույնպես կարող են ախորժակի անկման պատճառ դառնալ։ Մանկաբույժները խստորեն հորդորում են օրվա ընթացքում երեխային կերակրել 5-6 անգամ։ Նախադպրոցական ու դպրոցական տարիքի երեխաներն օրվա ընթացքում պետք է հաճախակի ուտեն՝ փոքր չափաբաժիններով։

Երեխայի ախորժակը կարող է փակվել նաև ուտելուց առաջ կոնֆետ կամ այլ քաղցրավենիք ճաշակելու պատճառով։ Ճաշից առաջ երեխային աղանդերներ տալ պետք չէ։

Ոչ բավարար ֆիզիկական ակտիվությունը ևս վատ ախորժակի պատճառ կարող է լինել։ Եթե օրվա ընթացքում երեխան չի վազում, խաղում, ֆիզիկական ակտիվություն չի դրսևորում, չի հասցնում սպառել նաև էներգիա, և դրա պաշարն ուտելիքի միջոցով լրացնելու կարիք էլ չի զգում։

Երեխայի ախորժակի անկումը կարող է պայմանավորված լինել նաև առողջական վիճակի հետ կապված խնդիրներով․ անեմիա՝ երկաթի և ցինկի պակաս, աղեստամոքսային հիվանդություններ, գաստրիտներ, ինֆեկցիոն հիվանդություններ, սրտանոթային կամ շնչառական համակարգի հետ կապված հիվանդություններ, ինչպես նաև ատամնացավ, կոկորդացավ և այլն։

Ի՞նչ խորհուրդներ են տալիս մանկաբույժները ծնողներին

Երեխային պետք չէ ստիպել, որ ուտի․եթե փոքրիկը կատեգորիկ հրաժարվում է սննդից, ուտելիքը նրան ակնհայտորեն տհաճություն է պատճառում, և դա շարունակվում է որոշակի ժամանակահատված, ապա հարկավոր է մասնագետի օգնությամբ պարզել պատճառը և միջոցներ ձեռնարկել։ Ուժով երեխային ստիպել ուտել, չի կարելի։

Շատ կարևոր է նաև ընտանիքում հանգիստ մթնոլորտն ու անդորրը։ Սթրեսը նույնպես կարող է հանգեցնել երեխայի ախորժակի անկման։

Հարկավոր է սննդի ընդունման հստակ ռեժիմ սահմանել և որոշակի ժամանակահատված հետևել դրան՝ բացառելով ճաշից կամ ընթրիքից առաջ քացրավենիքի կամ այլ աղանդերների ճաշակումը։

Երեխան օրվա ընթացքում պետք է ֆիզիկապես ակտիվ լինի։ Ակտիվ երեխան ավելի լավ ախորժակ է ունենում, քան օրվա մեծ մասը հեռուստացույցի էկրանի կամ համակարգչի մոնիտորի առջև անցկացնող երեխան։ Իդեալական տարբերակ է երեխային մոտ որևէ մարզաձևի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն ու նրան սպորտային որևիցե խմբակ տանելը։

Երեխաներին, որպես կանոն, ավելի շատ գրավում է սննդի արտաքին տեսքը, «փաթեթավորումը», ուստի մատուցվող ուտեստը գեղեցիկ զարդարելու դեպքում մեծ է հավանականությունը, որ երեխան այն ավելի հաճույքով կուտի։ Օրինակ՝ վարունգն ու լոլիկը կարելի է հետաքրքիր ձևավորմամբ կտրատել, ուտելիքը երեխային մատուցել վառ գույներով ու գեղեցիկ նկարներով ափսեի մեջ և այլն։

Եվ ամենակարևոր խորհուրդը ծնողներին՝ բոլոր դեպքերում պետք է ցուցաբերել համբերատարություն։ Այդպիսով հնարավոր է լուծել անգամ ամենաբարդ թվացող խնդիրը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)