Ինչպես ինքնուրույն ստուգել՝ առո՞ղջ է ձեր սիրտը, թե՞ ոչ․ 2 պարզ թեստ

Վիճակագրական տվյալներով՝ սրտանոթային համակարգի հիվանդությունները համարվում են մարդկանց վաղաժամ մահվան հավանականությունը բարձրացնող հիմնական գործոններից մեկը, քանի որ շատ հաճախ դրանք զարգանում են առանց լուրջ ախտանշանների, իսկ ցավն ու տհաճ զգացողությունները մարդիկ վերագրում են այլ օրգանների ախտաբանություններին։ Նման տհաճ խնդիրների զարգացումից խուսափելու համար հարկավոր է պարբերաբար բուժզննում անցնել սրտաբանի մոտ ու հանձնել անհրաժեշտ անալիզները, սակայն կա երկու պարզ թեստ, որոնք թույլ կտան ժամանակ առ ժամանակ նաև ինքնուրույն ստուգել սրտամկանի վիճակը։

Այս պարզ, սակայն արդյունավետ թեստերի համար պարզապես հարկավոր է սովորել չափել անոթազարկն ու բարձրանալ աստիճաններով։ Դրանք կարող են շատ օգտակար լինել 40-ն անց մարդկանց համար, քանի որ այդ տարիքում մարդիկ հաճախ են գանգատվում իրենց սրտամկանի առողջությունից ու սկսում են անհանգստանալ։ Բացի այդ, այս թեստերը շատ կարևոր են նաև այն մարդկանց համար, որոնք երբեք չեն մարզվել և ունեն ֆիզիկական պատրաստվածության ցածր մակարդակ։

Առաջին թեստի շրջանակներում հարկավոր է բարձրանալ 80 աստիճան, ինչը համարժեք է չորս հարկին։ Մինչ թեստն անցկացնելը հարկավոր է մի փոքր քայլել ու աշխատացնել մկանները ոտքերի գերծանրաբեռնվածությունից խուսափելու և մարմինը ֆիզիկական ակտիվությանը պատրաստելու համար։ 80 ատիճանը հաղթահարելուց հետո հարկավոր է չափել անոթազարկը։ Առողջ սրտամկանի դեպքում այն չպետք է գերազանցի րոպեում 140 զարկը, մինչդեռ սրտի զարկերի հաճախականության բարձրացման դեպքում, հարկավոր է անպայման խորհրդակցել սրտաբանի հետ ու անհրաժեշտ բուժզննումն անցնել։

Երկրորդ թեստը նման է առաջինին, սակայն շատ ավելի բարդ է։ Այս դեպքում հարկավոր է բարձրանալ 11-12 հարկ, սակայն այդ հեռավորությունը հարկավոր է անցնել չորս րոպեում։ Շատ կարևոր է, որպեսզի ծանրաբեռնվածությունը հավասարաչափ բաշխվի, ինչը նշանակում է, որ չի կարելի առաջին մի քանի հարկը վազքով բարձրանալ, որից հետո դանդաղ քայլելով։ Այս թեստի ընթացքում հևոցն ու սրտխփոցը թույլատրելի արձագանքն ու բնական են անգամ առողջ մարդկանց համար։

Եթե աստիճանները բարձրանալիս ի հայտ է գալիս կրծքավանդակի ցավ ու ծակծկոց, ապա հարկավոր է կանգ առնել, դադարեցնել թեստը, որից հետո դիմել մասնագետին։ 40 տարեկանից բարձր առողջ տհամարդիկ ու կանայք 11-12 հարկը պետք է բարձրանան չորս րոպեում, ուստի եթե նշված ժամանակահատվածում թեստը չի հաջողվում ավարտին հասցնել, ապա կրկին հարկավոր է դիմել մասնագետին, քանի որ մեծ է սրտամկանի հետ կապված խնդիրների առկայության հավանականությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)