Ինչո՞վ է պայմանավորված երկարատև ու չափազանց առատ դաշտանը և ինչպե՞ս կարելի է ազատվել այս խնդրից

Ֆիզիոլոգիական խնդիրներ

Նորմալ դաշտանային ցիկլը ցանկացած կնոջ մոտ սկսվում է դաշտանից, որի ժամանակ արտադրության միջոցով  օրգանիզմից դուրս են գալիս բոլոր վերարտադրողական տարրերը, որոնք չեն բեղմնավորվել նախորդ ցիկլի ընթացքում: Այս կերպ օրգանիզմը սկսում հաջորդ ցիկը՝ նախապատրաստելով ձվաբջիջները բեղմնավորման:

Առողջ կնոջ դաշտանային ցիկլը որպես կանոն տևում է 28 օր, սակայն կարող է նաև լինել 7-օրյա շեղում՝ կախված օրգանիզմի առանձնահատկություններից: Ընդ որում՝ նոր ցիկլի սկզբում սկսվում է դաշտանը, որը տևում է 3-5 օր: Սակայն մեկ շաբաթ տևողությամբ դաշտանը նույնպես նորմայից դուրս չի համարվում, քանի որ, ինչպես նշվել է, ամեն ինչ կախված է կնոջ օրգանիզմից:

Դաշտանային ցիկլի խանգարումները, այդ թվում նաև դաշտանի տևողության փոփոխությունը (օրինակ՝ 10 օր տևող դաշտանը), կարող են պայմանավորված լինել տարբեր արտաքին ու ներքին պատճառներով: Եթե դաշտանի տևողությունը սովորականից երկար է, իսկ արտադրությունը շատ սակավ, ապա անհանգստանալու կարիք չկա: Սակայն եթե դաշտանը նույն ինտենսիվությամբ շարունակվում է 10 օր և նույնիսկ ավել, ապա հարկավոր է անմիջապես դիմել մասնագետի օգնությանը:

Չափազանց երկարատև դաշտանը, անկախ ախտաբանական պատճառներից, արդեն իսկ վտանգավոր է, քանի որ զգալի արյունահոսության հետևանքով կարող է անեմիա (սակավարյունություն) զարգանալ: Բացի այդ, դաշտանի ժամանակ օրգանիզմից դուրս է գալիս երկաթը, առաջանում է հեմոգլոբինի դեֆիցիտ, ինչի հոտևանքով նկատվում է ընդհանուր թուլություն ու հևոց:

Ընդհանուր առմամբ՝ այս խնդիրը կարող է պայմանավորված լինել ֆիզիոլոգիական գործընթացներով, արտաքին գործոնների ազդեցությամբ և տարբեր հիվանդություններով:

Դաշտանային ցիկլի խանգարման պատճառները

Դաշտանային ցիկլի խանգարումները կարող են պայմանավորված լինել մի շարք ֆիզիոլոգիական գործոններով (օրինակ՝ երիտասարդ աղջիկների մոտ դեռ չկարգավորված դաշտանային ցիկլը, նախադաշտանադադարային ժամանակահատվածն ու դաշտանադադարը, հորմոնալ դեղամիջոցների ընդունումը և այլն): Երիտասարդ աղջիկների մոտ սկզբնական շրջանում (3-5 տարի) դաշտանը կարող է տևել 13-15 օր, ինչը բնական երևույթ է և անհանգստանալու կարիք չկա:

Երկարատև դաշտանի պատճառ կարող է դառնալ նաև հակաբեղմնավորման տարբեր եղանակների կիրառումը: Երկարատև առատ դաշտան կարող է լինել ներարգանդային պարույրի տեղադրման դեպքում, իսկ հորմոնալ հակաբեղմնավորիչների ընդունումը կարող է հանգեցնել երկարատև, սակայն շատ սակավ արտադրությամբ (քսվող բնույթի) դաշտանի: Ընդ որում՝ երկու դեպքում էլ դաշտանը կարող է տևել 14-15 օր, ինչի հետևանքով երկարում է դաշտանային ամբողջ ցիկլը:

Եթե երկարատև դաշտանի պատճառը տարբեր ախտաբանությունները չեն, ապա խնդիրն արտաքին գործոնների մեջ է: Նման գործոնների շարքին են դասվում սթրեսն ու հոգեբանական լարվածությունը, սխալ սննդակարգն ու վնասակար դիետաները, ֆիզիկական հյուծվածությունը կամ գերծանրաբեռնվածությունը, ալկոհոլի չարաշահումը, թունավորումն ու վատ էկոլոգիական պայմանները, կտրուկ կլիմայական փոփոխությունները, ինչպես նաև որոշ դեղամիջոցների ընդունումը:

Ախտաբանական դրսևորումներ

Հաճախ երկարատև դաշտանը կապված է լինում տարբեր հիվանդությունների բուժման հետ: Օրինակ՝ դաշտանը կարող է նորմայից երկար տևել էնդոկրին (ներզատական) համակարգի ախտաբանությունների դեպքում, քանի որ նման խանգարումների հետևանքով առաջանում է հորմոնալ դիսբալանս: Առաջին հերթին հարկավոր է ուշադրություն դարձնել վահանաձև գեղձի հիվանդություններին, քանի որ այս գեղձի ֆունկցիայի խանգարման դեպքում հաճախ խանգարվում է նաև դաշտանային ցիկլը և դաշտանը տևում է 13 օրից ավել: Էնդոկրին համակարգի խնդիրների հիմնական պատճառներն են սխալ սննդակարգը, ալկոհոլի, սուրճի և ծխախոտի չարաշահումը:

Երկարատև արյունահոսությունը կարող է պայմանավորված լինել նաև արյան մակարդելիության խանգարմամբ: Մակարդելիությունը շատ դեպքերում որոշվում է գենետիկ առանձնահատկություններով: Ժառանգական ախտաբանությունների շարքին են դասվում Վիլեբրանդի հիվանդությունն ու հեմոֆիլիան: Ձեռքբերովի գործոններից են վիտամին K-ի դեֆիցիտը, օնկոլոգիական հիվանդությունները, լյարդի ախտաբանությունները, թրոմբոցիտների մակարդակի կտրուկ նվազումը, անեմիան, առանց բժշկի վերահսկողության հակաբիոտիկների, հակակոագուլյանտների, անոթառաջացման արգելակիչների (անգիոգենեզի ինհիբիտորներ) ընդունումը:

Հաճախ դաշտանային արյունահոսությունների պատճառ են դառնում գինեկոլոգիական հիվանդությունները (ինչպես բորբոքային, այնպես էլ վարակիչ): Բավական ծանր բարդություններ կարող են ի հայտ գալ արգանդի միոմայի, ադենոմիոզի, էնդոմետրիոզի, արգանդի բարորակ կամ չարորակ գոյացությունների, կիստաների կամ ձվարանների ֆունկցիայի խանգարման դեպքում: Բացի այդ, դաշտանային ցիկլի վրա կարող է ազդել նաև հիպոֆիզի և հիպոթալամուսի գործառույթների խանգարումը:

Առաջին օգնություն երկարատև դաշտանի դեպքում

Առաջին հերթին հարկ է հիշել, որ ոչ ժամանակին սկսված ցավոտ դաշտանը, որը սովորականից առատ է և երկարատև (10 օրից ավել), կարող է լինել վիժման կամ արտարգանդային հղիության հետևանքով: Այս դեպքում հիմնական ախտանշանները արյունահոսության առատությունն ու տևողությունն են:

Եթե դաշտանը տևում է 15 օր և ավել, ապա հնարավոր են այնպիսի ախտաբանություններ, ինչպիսին են սեռական օրգանների հիվանդությունները, հորմոնալ դիսբալանսը և այլն: Ոչ ախտաբանական գործոններից ամենտարածվածը հորմոնալ հակաբեղմնավորիչ դեղամիջոցների ընդունումն է:

Նշված բոլոր գործոններն էլ շատ կարևոր են խնդրի պատճառը որոշելու հարցում: Հարկ է հիշել, որ եթե դաշտանը 12 օրից ավել է տևում, ապա հարկավոր է դիմել բժշկին՝ պատճառը պարզելու և անհրաժեշտ բուժումը սկսելու համար: Այս պարագայում ոչ մի դեպքում չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել, քանի որ դա կարող է խիստ վտանգավոր լինել առողջության համար:

Ինքնուրույն կարելի է զբաղվել միայն կանխարգելիչ միջոցառումների անցկացմամբ կամ ազատվել արտաքին գործոններից: Այս դեպքում առաջին հերթին հարկավոր է կարգավորել սննդակարգը, հրաժարվել վնասակար դիետաներից և խուսափել սթրեսից և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:

Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ դաշտանային ցիկլի վրա զգալի ազդեցություն են ունենում նաև քաշի կտրուկ տատանումները, ուստի նման տատանումներից հարկավոր է խուսափել:

Ժողովրդական բաղադրատոմսեր

Դաշտանային ցիկլի խանգարումների բուժումը չի կարելի ինքնուրույն իրականացնել, քանի որ խնդրից ազատվելու համար հարկավոր է նախ ազատվել դրա առաջացման պատճառ հանդիսացող ախտաբանություններից: Սա նշանակում է, որ դաշտանային ցիկլի խանգարումներից ազատվելու համար հարկավոր է առաջին հերթին բուժել հիմնական հիվանդությունը, քանի որ այդ դեպքում բոլոր խանգարումները կանհետանան և ցիկլը շատ արագ կկարգավորվի:

Միակ բացառությունն այս դեպքում կլինի չափազանց առատ արյունահոսությունը, որի ժամանակ հարկավոր է դիմել բժշկին և նրա նշանակմամբ արյունահոսությունը դադարեցնող դեղամիջոցներ ընդունել:

Երկարատև դաշտանի դեպքում հաճախ կիրառվում են նաև ժողովրդական միջոցները, սակայն այս պարագայում նույնպես հարկավոր է նախապես խորհրդակցել գինեկոլոգի հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենահայտնի և արդյունավետ բաղադրատոմսերը, որոնք կօգնեն ազատվել այս խնդրից:

  1. Դեղաբույսերի եփուկ. կեչու տերևներին, անանուխին, կատվախոտի արմատների ու հազարատերևուկին (հավասար քանակությամբ) ավելացնել եռման ջուր (խառնուրդի 2 ճաշի գդալին 0.5 լիտր ջուր), 12-16 րոպե թրմել տաք գոլորշու վրա, այնուհետև ստացված թուրմի 200 մլ-ն ընդունել օրվա ընթացքում:
  2. Թուրմ. կեչու երիտասարդ տերևներին ավելացնել եռման ջուր, 6.5-8 ժամ թրմել, այնուհետև ընդունել օրական 3 անգամ 75 մլ (ամբողջ օրվա ընթացքում 225 մլ):
  3. Ոգեթուրմ. 100 գրամ կեչու բողբոջներին ավելացնել 500 մլ օղի, թրմել 25-30 օր և խմել օրական 2 անգամ՝ մեկական ոչ մեծ կում:
  4. Թուրմ. 1 ճ.գ. հովվամախաղին (пастушья сумка) ավելացնել 200 մլ եռման ջուր, թրմել 25-30 րոպե և անմիջապես խմել:
  5. Թուրմ. 30 գրամ եղինջին ավելացնել 200 մլ եռման ջուր և 1 ժամ թրմել: Թուրմն ընդունել օրական 3 անգամ:

Հարկ է հիշել, որ կանոնավոր դաշտանային ցիկլը կնոջ առողջության գրավականն է, իսկ խանգարումները կարող են պայմանավորված լինել լուրջ ախտաբանություններով: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է պարբերաբար բուժզննում անցնել, իսկ ցանկացած կասկածի դեպքում անմիջապես խորհրդակցել գինեկոլոգի հետ և հանձնել անհրաժեշտ անալիզները:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)