Շաքարային դիաբետ, լյարդի հիվանդություններ և այլն․ առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մարդու աչքերը

Մարդու օրգանիզմի բոլոր համակարգերն ու օրգանները փոխկապակցված են, ուստի զարմանալի չէ, որ այս կամ այն հիվանդության մասին կարող են հուշել առաջին հայացքից դրանց հետ որևէ կապ չունեցող ախտանշանները։

Առհասարակ կան օրգաններ, որոնց ընդհանուր վիճակին ուշադրություն դարձնելը կարող է օգնել ժամանակին նկատել վտանգավոր ախտաբանություններն ու միջոցներ ձեռնարկել հնարավորինս շուտ խնդրից ազատվելու համար։

Ինչպես նշել է թերապևտ, մաշկաբան Լարիսա Ալեքսեևան lenta.ru-ի հետ զրույցում նման օրգանների շարքին են դասվում մարդու աչքերը, որոնց վիճակը վերահսկողության տակ պահելը թույլ կտա հասկանալ՝ ինչ խանգարումներ կան մարդու օրգանիզմում։ Օրինակ՝ աչքերի սպիտակուցային թաղանթի դեղնավուն երանգը կարող է հուշել լյարդի հիվանդությունների մասին, տեսողության կտրուկ վատթարացումը կարող է պայմանավորված լինել շաքարային դիաբետի զարգացմամբ։ Բացի այդ, աչքերը կարող են նախազգուշացնել նաև սրտանոթային համակարգի հիվանդությունների կամ օրգանիզմում ալերգիկ ռեակցիաների զարգացման մասին։

«Աչքերի մեջ մազանոթների արտահայտված լինելն ու արյունազեղումները կարող են վկայել շաքարային դիաբետի զարգացման մասին։ Ժամանակին բուժումը չսկսելու դեպքում բարձր է կատարակտի զարգացման ու տեսողության վատթարացման վտանգը», – նշել է բժիշկը։

Նրա խոսքով՝ աչքերի կարմրությունն ու այտուցվածությունը կարող է պայմանավորված լինել ալերգիկ ռեակցիայով, մինչդեռ կորոնավիրուսային վարակով հիվանդացածների մոտ հաճախ է նկատվում հետքովիդային շաղկապենաբորբ (կոնյուկտիվիտ)։ Ինչ վերաբերում է աչքերի սպիտակուցային թաղանթի դեղնավուն երանգին, ապա մասնագետը նախազգուշացրել է, որ այն պայմանավորված է լինում օրգանիզմում բիլիռուբինի բարձր մակարդակով, ուստի նման ախտանշանի դեպքում հարկավոր է ստուգել լյարդի աշխատանքը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)