Որոնք են հիպերվիտամինոզի ախտանշաններն ու խնդրի զարգացման պատճառները

Վիտամիններով թունավորումը կարող է դրսևորվել գլխացավերով, գլխապտույտով, դյուրագրգռությամբ, ալերգիկ ռեակցիաներով և քնի հետ կապված խնդիրներով, գրում է «Իզվեստիան»՝ ներկայացնելով խնդրի պատճառներն ու կանխարգելման միջոցերը։

Պարբերականի փոխանցմամբ՝ հիպերվիտամինոզի կամ վիտամիններով թունավորման հավանականությունը բարձր է այն մարդկանց մոտ, որոնք վիտամինային հավելումներ են ընդունում առանց նախապես մասնագետի հետ խորհրդակցելու։

Բանն այն է, որ վիտամինների ընդունման դեպքում շատ կարևոր է հաշվի առնել մի շարք գործոններ, այդ թվում նաև օրգանիզմի անհատական առանձնահատկություններն ու վիճակը։ Սա է պատճառը, որ դրանց ընդունումն սկսելուց առաջ հարկավոր է խորհրդակցել բանիմաց մասնագետի հետ, ով հաշվի կառնի բոլոր այդ գործոնները։

Փորձագետների կարծիքով՝ հիպերվիտամինոզի զարգացման հավանականությունը միայն ամենօրյա սննդակարգին հետևելու դեպքում բացակայում է։ Բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ մարդը մեծ քանակությամբ որոշակի մթերք է կիրառում, օրինակ՝ լյարդ կամ երիկամներ։

Եթե վիտամինային հավելումների ընդունման ֆոնին նկատվում են վերոնշյալ ախտանշաններից մեկը կամ մի քանիսը, ապա հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ մեծ է հիպերվիտամինոզի հավանականությունը։ Նման դեպքերում ախտորոշման հաստատման համար նշանակվում են արյան որոշակի հետազոտություններ, որոնց արդյունքների հիման վրա էլ որոշվում են հետագա քայլերը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)