Սնկային հիվանդությունների նախանշանները, կանխարգելումն ու բուժումը ավանդական և պայծառատես Վանգայի բաղադրատոմսերով

Սնկերը տարածված են ողջ աշխարհում, բոլոր մայրցամաքներում: Դրանք փոխանցվում են մարդուց` մարդուն, կենդանուց` կենդանուն, կարող են օրգանիզմ ընկնել արտաքին միջավայրից: Հայտնի են 1,5 մլն սնկի տեսակ ու 69 000 տարատեսակ: Դրանցից մարդու համար ախտածին են 500-ը:

Սնկերի նկատմամբ իմունիտետ չի մշակվում: Մենք հիվանդանում ենք սնկային հիվանդությունով այնքան, որքան վարակվում ենք: Գիտնականները մի հետաքրքիր փորձ են կատարել. սնկային հիվանդություն ունեցող մարդու հողաթափերը պահախցիկ են դրել, ապա հանել 20 տարուց . պարզվել է, որ սնկերն այդ տարիներին մնացել են անփոփոխ, այսինքն` խիստ կենսունակ են:

Սունկն ու բորբոսը կարող են տհաճ երևույթներ առաջացնել` ընդհանուր թուլություն, գլխացավ, միգրեն, սրտխառնուք, գլխապտույտ, բրոնխիտ, քիթըմպանի բորբոքում, խոտատենդ, վերջույթների ռևմատիզմ, դերմատոզներ, թոքային հիվանդություններ և նույնիսկ լյարդի ցիրոզ:

Վարակի աղբյուրները

Սնկերը մեզ դարանակալում են ամենուր` լողափին, ավազի ու խոտի վրա, բաղնիքում կամ սաունայում, լողավազանում, ռետինե կամ նույնիսկ ծղոտե գորգերի վրա: Սնկային հիվանդության տարածմանը նպաստում են ջերմությունը, խոնավությունը, օդափոխության պակասը, լվացող միջոցներն ու օճառը, որը հեռացնում է մաշկի լիպիդային շերտը` մանրէների, սնկերի բնական հակոտնյաների հետ միասին ու վարակի համար նպաստավոր պայմաններ ստեղծում:

Հիվանդության նախանշանները

Սնկային ախտահարման (միկոզ) առաջին վկայությունը ոտքերի մատների արանքներում ճեղքերի առաջացումն ու հեղուկ արտադրությունն է: Դրանից հետո է վարակիչ հիվանդությունը տարածվում եղունգների վրա: Ոտնաթաթի սնկային ախտահարման ժամանակ հիվանդին անհանգստացնում է քորը, անհարմարության զգացումը, տհաճ հոտը: Սովորաբար սունկը ոտնատակից բարձրանում է թաթի երես, ու աստիճանաբար եղունգները սկսում են փոփոխվել. սկզբում եղունգների ծայրին դեղին շերտ կամ բիծ է առաջանում, իսկ հետո գույնն ամբողջությամբ դեղնամոխրագույն (շագանակագույն, կանաչ, սպիտակ, կապույտ, սև) երանգ է ստանում, խամրում են, դառնում անթափանց, փշրվում , շերտատվում ու տձևանում: Եղունգը կոշտանում է, իսկ դրա տակ եղջրային զանգված է կուտակվում: Երկարատև հիվանդության հետևանքով եղունգը կարող է լրիվ քայքայվել: Իսկ եթե հիվանդությունը ժամանակին չբուժվի կամ կասեցվի, ապա այն ոտքերի եղունգներից կանցնի նաև ձեռքերին: Սովորաբար այս հիվանդությունը տարիներ է տևում:

Վարակման նախանշանները

Հիմնականում հիվանդանում են տարեցներն ու երեխաները, որոնց իմունիտետը թույլ է կամ դեռևս չի պնդացել: Ռիսկի խմբում են այն մարդիկ, որոնց աշխատանքը «ոտքի վրա է»,կանգնած, որոնք երակների լայնացում, քերծվածքներ, վերքեր, վերջույթների ցրտահարություն ունեն:

Սունկը սկսում է դրսևորվել քորով. այն սկսում է շրջել ողջ օրգանիզմով` շփոթության մեջ գցելով արյունատար ու ավշային համակարգերը: Ծանրագույն դեպքերում սունկը թափանցում է անգամ ուղեղի թաղանթ: Երբեմն սնկային հիվանդության ժամանակ դիտվում է ավշային հանգույցների մեծացում:

Բուժումն ու կանխարգելումը

Սնկային հիվանդության բուժումը շատ աշխատատար ու ժամանակատար է: Դրա համար հակասնկային դեղամիջոցներ են կիրառվում, մշակվում է ոչ միայն եղունգը, այլև սնկով վարակված ցանկացած հատված: Հիվանդանում են բոլորը, ռիսկի խմբում են առաջին հերթին սնկային հիվանդություն ունեցողի ընտանիքի անդամները: Դրա համար տան անդամներից մեկի բուժման ընթացքում մյուսները ևս պետք է հետազոտվեն ու անհրաժեշտության դեպքում բուժվեն: Նման կանխարգելիչ բուժումը կկանխի հետագա կրկնավարակից:

Եթե կասկածներ ունեք, ուրեմն առանց հետաձգելու դիմեք մաշկաբանին, որը համապատասխան անալիզներ կանի ու բուժում կնշանակի. այն կարող է լինել տեղային (ախտահարման ոչ մեծ հատվածի դեպքում) և ընդհանուր: Փաստերը վկայում են համալիր բուժման արդյունավետության մասին:

Տեղային բուժման համար առաջարկվում են հակասնկային լաքեր, որոնք պետք է քսել եղունգներին ու հատուկ քսուքներ, կրեմներ ու լուծույթներ, որոնք կիրառվում են օրական 2 անգամ: Եղունգների մշակման համար պատրաստում են օճառա-սոդային լոգանքներ 10-15 րոպեով, որից հետո եղունգներից հեռացվում են եղջրացած մեռուկացած հատվածները` այդ նպատակի համար կիրառելով եղունգների խնամքի ախտազերծված պարագաներ:

Բոլոր միկոզներն էլ վարակիչ են, սակայն դա չի նշանակում, որ հիվանդին պետք է մեկուսացնել: Սակայն արժե խուսափել ձեռքսեղմումից, իսկ լոգանքից հետո լավ կլինի լոգարանը լավ մաքրել, լվանալ` հիգիենայի բոլոր կանոններով:

Եթե հաճախ եք լինում հասարակական բաղնիքներում ու այնքան էլ վստահ չեք դրանց մաքրության մեջ, ապա ամեն անգամ բաղնիք, սաունա, լողավազան հաճախելուց հետո ոտքերը մշակեք բորասպիրտով կամ էլ քացախալուծույթով (մեկ ճաշի գդալը` մեկ բաժակին): Միշտ օգտվեք սեփական հողաթափերից, իսկ ոտքերը լվանալուց հետո չորացրեք, հաճախակի փոխեք գուլպաները:

Վանգայի բաղադրատոմսերից

Սև թունդ սուրճ եփեք ու ախտահարված մասը խորասուզեք դրա մեջ առանց խառնելու: Այդ միջոցը, ի դեպ, անցկացնում է նաև ոտնաթաթերի ցավը, օգնում ազատվել կրունկների շերտատված ու կոշտացած մաշկից: Վանգան ասում է, որ մի քանի երեկո նման պրոցեդուրան կարող է իսպառ վերացնել սունկը, իսկ մաշկը դարձնել հարթ:

Ի դեպ. Սնկերի սպորները դիմանում են մինչև 100 աստիճան С, ամիսներ շարունակ պահպանում են ակտիվությունը: Իզուր չէ, որ անգամ ծովափին խորհուրդ է տրվում ոտաբոբիկ քայլելուց խուսափել:

Կանխարգելիչ միջոցառումներ

  • Հասարակական վայրերում (սաունա., լողավազան ու բաղնիք) միայն փակ ռետինե հողաթափեր կրեք:
  • Ոտքերը լվացեք օրական 2 անգամ` առավոտյան ու երեկոյան, ապա լրիվ չորացրեք:
  • Կանխարգելման նպատակով միջմատնային գոտիները մշակեք հակասնկային քսուքներով ու փոշիներով:
  • Պարբերաբար փոխեք գուլպաները` նախապատվությունը տալով բնականին:
  • Ուրիշի կոշիկ, գուլպա ու հողաթափ մի օգտագործեք (նույնը վերաբերում է սրբիչին ու եղունգների մշակման պարագաներին):
  • Հնարավորության դեպքում ընտրեք կաշվից ազատ ու հանգիստ կոշիկ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)