Ինչպես ճիշտ եփել մակարոնը, որպեսզի չկպչի. իտալացի խոհարարը մի քանի գաղտնիք է բացահայտել

Մակարոնի եփման ընթացքում ջրի մեջ բուսայուղ ավելացնելը ճիշտ չէ, և այդ սխալը շատերն են անում։

Իտալացի հայտնի խոհարար ու խոհարարական գրքերի հեղինակ Սիլվիա Կոլոկան բացահայտել է մակարոնն անթերի պատրաստելու գաղտնիքն ու խոսել տարածված սխալների մասին: Տեղեկությունը հայտնում է Daily Mail-ը։

Կոլոկան հորդորել է չկոտրատել սպագետին, քանի որ երկար մակարոններն ավելի հեշտ են փաթաթվում պատառաքաղի վրա, ու սոուսը չի կաթում դրանց վրայից:

Կարող եք կոտրել միայն այն մակարոնները, որոնք ապուրի մեջ եք ավելացնում։

Մյուս բոլոր դեպքերում, եթե սպագետին չի տեղավորվում կաթսայի մեջ, ավելի լավ է պարզապես ավելի մեծ տարա վերցնել։

Նա նաև խորհուրդ չի տալիս եփելու ընթացքում բուսայուղ ավելացնել ջրի մեջ։

«Եթե այդպես անեք, ջուրը թափելուց հետո յուղային շերտը չի թողնի, որ սոուսը ներծծվի մակարոնի մեջ»,- պարզաբանել է Կոլոկան:

Նա նշել է, որ աղը պետք է ավելացնել ջրին ու եփելու ընթացքում մի քանի անգամ խառնել, որպեսզի սպագետիները չկպչեն իրար։

Մակարոնը պետք է եփել ուժեղ կրակի վրա, ջուրը պետք է անընդհատ եռա։

«Սպագետնին երբեք մի դրեք մարմանդ կրակի վրա, եթե չեք ուզում, որ այն կպչուն զանգված դառնա»,– ասել է նա։

Խոհարարն ավելացրել է` սպագետին չպետք է երկար թողնել կրակի վրա, որովհետև անգամ անջատելուց հետո մնացորդային ջերմությունը շարունակում է պատրաստման գործընթացը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես պատրաստել կատարյալ մանիկներ, որոնք քո նախաճաշը կվերածեն իսկական տոնի
Համեղ և արագ պատրաստվող քսուկ հացի վրա․ բոլորը բաղադրատոմսն են հարցնում
Ինչպես պատրաստել համեղ խինկալի
Ինչպես պատրաստել համեղ չամիչով բուլկի
Թխվելու ընթացքում խմորն ինքն իրեն շերտավորվում է, իսկ ուտելիս՝ հալչում բերանում․ ահա թե ինչ է անհրաժեշտ
Ինչպես պատրաստել համեղ բիսկվիտ մի քանի րոպեում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․