Չբացահայտված 7 առեղծված, որոնք շարունակում են մարդկանց գցել շփոթության մեջ

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ թվում է, թե չկա մի այնպիսի հարց, որին հնարավոր չլինի պատասխան գտնել:

Հիվանդությունները բուժվում են, պատմության անհայտ էջերը՝ բացահայտվում, տեխնոլոգիաները՝ արագ զարգանում:

Այնուամենայնիվ, պատմության մեջ այնպիսի դեպքեր կան, որոնք այդպես էլ երբեք չի հաջողվել բացահայտել:

«Մարի Սելեստեի» անհետացումը

«Մարի Սելեստեն» բրիտանական առևտրական նավ էր, որ 1872թ.-ի դեկտեմբերի 4-ին դատարկ, առանց անձնակազմի հայտնաբերվել էր Ատլանտիյան օվկիանոսում: Ենթադրվում էր, որ դրա յոթհոգանոց անձնակազմը լքել էր նավը, քանի որ նավի փրկարար նավակներից մեկը նույնպես բացակայում էր: Եղանակը բավականին լավ էր, անձնակազմը փորձառու ու չկար մի հետք, որը կարող էր տալ այն հարցի պատասխանը, թե ինչը կարող էր դրդել նավի անձնակազմին հենց այնպես լքել այն: «Մարի Սելեստեն» հրաշալի վիճակում էր գտնվում և ուղևորվում էր դեպի Ջիբլարթար: Նավը բաց ծովում էր արդեն մեկ ամիս, ու դրա մեջ դեռևս վեց ամսվա ուտելիքի ու ջրի պաշար կար: Դրա բեռը տեսականորեն ձեռք տված չէր, իսկ անձնակազմի անձնական իրերը դեռևս նավում էին, այդ թվում նաև թանկարժեք իրերը: Նավի անձնակազմի ոչ մի անդամից այլևս ոչ մի լուր երբեք չի լսվել, ու նրանց անհետացումը համարվում է նավարկության պատմության ամենամեծ առեղծվածը: Ասում են, որ «Մարի Սելեստեն» անիծված էր մինչև դրա անձնակազմի անհետանալը:

Զոդիակ մարդասպանի ինքնությունը

Զոդիակ մարդասպանը սերիական մարդասպան էր, ով իր հանցագործությունները կատարում էր Կալիֆորնիայում՝ 1960-ականներին ու 1970-ականների սկզբին: Մարդասպանի ինքնությունը մինչև այսօր հայտնի չէ: Զոդիակը իր զոհերին սպանել է Բենիսիայում, Վալյեխոյում, Լեյք Բերիսայում ու Սան Ֆրանցիսկոյում: Նա «Զոդիակ» անունը նշել էր այն նամակների մեջ, որոնք ուղարկում էր ոստիկաններին: Այս նամակները ներառում էին չորս կոդավորված գրություն: Նրա ուղարկած չորս գաղտնագրերով գրառումներից միայն մեկն է բացահայտվել կամ լուծվել: Մի քանի կասկածյալներ են եղել, սակայն հետաքննությունների արդյունքում այդպես էլ չի հաջողել գտնել իրական մարդասպանին ու վերծանել նրա կողմից ուղարկված մյուս երեք գաղտնագրերը:

Դ.Բ. Կուպեր ինքնաթիռ առևանգողը

 Դ.Բ Կուպերն այն անունն է, որը լրատվամիջոցներն օգտագործել են ներկայացնելու ինքնությունը չհաստատված այն մարդու անունը, ով առևանգել էր Բոյինգ 727 ինքնաթիռը, որը 1971թ.-ի նոյեմբերի 24-ին Օրեգոնի Պորտլենդի օդանավակայանից ուղևորվում էր Վաշինգթոնի Սիեթլի օդանավակայան: Հանցագործը օդանավից 200.000 դոլարով դուրս է թռչում օդապարիկով: Չնայած ԱՄՆ ֆեդերալ բյուրոյի կողմից անցկացված մանրազնին հետաքննությանը, այնուամենայնիվ, նրանց երբեք չի հաջողվել բացահայտել հանցագործի ինքնությունն ու գտնել նրան: Այս դեպքը համարվում է ԱՄՆ ավիացիայի պատմության մեջ օդահենության միակ չբացահայտված դեպքը: 1980թ.-ին  գործը նորից է բացվում, երբ հայտնաբերվում են գողացված թղթադրամները, սակայն, միևնույն է, չի հաջողվում բացահայտել ու որևէ հետք գտնել, փոխարենն առեղծվածն ավելի է խորանում:

«Վոյնիչի ձեռագիրը»

 «Վոյնիչի ձեռագիրը» անհայտ լեզվով գրված նկարազարդումներով մատյան է: Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ գիրքը գրվել է Իտալիայի հյուսիսում, իտալական Վերածննդի ժամանակահատվածում՝ 15-րդ դարում՝ մոտավորապես 1404-1438թթ.-ին: Տեքստը գրված է ձախից աջ, ու էջերից մեծ մասը կազմված են նկարազարդումներից ու դիագրամներից: Մինչ շատերը կարծում են, որ գրքում ուղղակի անիմաստ գրվածքներ են, մյուսները որոշակի իմաստաբանական տարրեր են գտել գրվածքներում, ու ենթադրում են, որ կոդավորված տեքստ է, որն ինչ-որ հաղորդագրություն է պարունակում իր մեջ: «Վոյնիչի ձեռագիրը» ուսումնասիրվել է բազմաթիվ փորձառու ու նոր մասնագետների կողմից՝ աշխարհի տարբեր ծայրերում: Ոչ ոքի դեռևս չի հաջողվել բացահայտել տեքստը, ու այն դարձել է գրականության պատմության չբացահայտված ամենահայտնի առեղծվածներից մեկը: «Վոյնիչի ձեռագիրը», առեղծված լինելով, բազմաթիվ վեպերի թեմա է դարձել:

Չինգիզ Խանի գերեզմանը

 Չինգզ Խանը խնդրել էր թաղվել առաց որևէ նշանի: Նրա մահից հետ մարմինը վերադարձվել է Մոնղոլիա ու հավանաբար տեղափոխվել նրա ծննդավայր Խենթի Այմագ, որտեղ էլ՝ ինչ-որ տեղ Օնոն գետի մոտ, շատերի կարծիքով, գտնվում է նրա գերեզմանը: Մի լեգենդի համաձայն՝ Չինգիզ Խանի թաղման ժամանակ ճանապարհին հանդիպող յուրաքանչյուր կենդանի շունչ սպանվում էր, որպեսզի գաղտնի պահվի այն վայրը, որտեղ պետք է թաղվեր Խանը: Երբ Չինգիզ Խանի գերեզմանի կառուցման աշխատանքներն ավարտվում են, բոլոր ստրուկները, ովքեր աշխատում էին կառուցման մեջ, սպանվում են, սպանվում են նաև այն զինվորնները, ովքեր հրաման էին ստացել սպանելու ստրուկներին: Այսօր կարելի է այցելել Չինգիզ Խանի դամբարանը, որը նրա հուշարձանն է, բայց ոչ այն վայրը, որտեղ նա թաղվել է: Մինչև այսօր Չինգիզ Խանի գերեզմանի վայրը անհայտ առեղծված է:

Էդգար Ալլեն Պոյի մահը

 Էդգար Ալեն Պոն մահացել է 1849թ.-ի հոկտեմբերի 7-ին, ու նրա մահը դեռևս առեղծված է համարվում: Մահվան պատճառը, ինչպես նաև այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել կամ նպաստել են նրա մահվանը, դեռևս առեղծված են մնում: Հոկտեմբերի 3-ին Պոյին Մերիլենդի Բալտիմոր բնակավայրում գտնում են անգիտակից վիճակում: Այս մասին հայտնել է Ջոզեֆ Ուոքերը՝ այն մարդը, ով գտել էր Պոյին: Նրան տեղափոխում են Վաշինգթոն քոլեջի հիվանդանոց, որտեղ նա հոկտեմբերի 7-ին՝ առավոտյան ժամը 5-ին, մահանում է: Ուշքի չգալով` այդպես էլ հնարավոր չի լինում պարզել, թե ինչ էր կատարվել նրա հետ: Բոլոր բժշկական գրանցումներն ու փաստաթղթերը, այդ թվում նաև Պոյի մահվան վկայականը, եթե դրանք երբևէ գոյություն են ունեցել, կորել են:

Անտիկիթերա մեխանիզմը

 Անտիկիթերա մեխանիզմը անտիկ ժամանակաշրջանի համակարգչային անալոգիայով նախագծված աստղաբանական դիրքերի հաշվիչ սարք է: Այն վերականգնվել է Անտիկիթերային ջարդված մասերից՝ 1900-1901թթ.-ներին, սակայն դրա կարևորությունն ու բարդությունը մինչև վերջին դարը դեռևս չեն հասկացել: Ժակ Կուստուն 1978թ.-ին այցելում է այն վայր, որտեղ գտնվել է մեխանիզմը, սակայն նրան չի հաջողվում ինչ-որ նոր բան հայտնաբերել: Կառույցի հնությունը հասնում է մինչև Ք.Ա. 1-ին դար: Այս սարքի բարդության տեխնոլոգիաները գոյություն չեն ունեցել մինչև Ք.Հ. 14 դար, երբ Արևմտյան Եվրոպայում սկսում են արտադրվել մեխանիկական աստղաբանական ժամացույցները:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)