15 կոշտ, բայց անչափ ճշգրիտ խորհուրդ Միխայիլ Լաբկովսկուց

Միխայիլ Լաբկովսկի՝ ռուս հոգեբան, ով հայտնի է իր էպատաժությամբ և կտրուկությամբ:

30-ամյա ստաժով պրակտիկ մասնագետն արտահայտություններում կարող է իրեն թույլ տալ որոշակի կոշտություն, չէ՞ որ նրա փորձը փրկում է և՛ ընտանիքներ, և՛ կյանքեր:

zNews-ն ներկայացնում է Միխայիլ Լաբկովսկու 15 կոշտ խորհուրդները սիրո մասին

Նրանց համար, ովքեր որոնումների մեջ են

Ոչ մեկին պետք է չէ նա, ով պետք չէ ինքն իրեն: Իսկ նա, ով իրեն ընդունում է այնպիսին, ինչպիսին կա, ապրում է «համեղ», լիարժեք կյանքով՝ չնայած բոլոր կենցաղային պրոբլեմներին:

Եթե Ձեզ հարմարավետ չէ տղամարդու հետ առաջին, երկրորդ, երրորդ ժամադրություններին, ապա մի նշանակեք չորրորդը: Առաջին հանդիպումներում տղամարդը ցուցադրում է իրեն լավագույն ձևով, և եթե Ձեզ արդեն տհաճ է գտնվել նրա կողքին, ապա այդ հարաբերություններից ոչ մի լավ բան դուրս չի գա:

Ինչ վերաբերում է երիտասարդ, հաջողակ և գեղեցիկ կանանց, ովքեր չեն կարողանում զուգընկեր գտնել իրենց համար, որովհետև իբր իրենց նշաձողը բարձր է, դա հարաբերությունների նկատմամբ անկարողությունն է և վախը:

Եթե Դուք ցանկանում եք ամուսնանալ, ապա պետք է դադարեք մտածել այդ մասին: Դա նույնն է, ինչ ցանկանալ ունենալ տիկնիկ՝ մեքենայի վրա, քող և մնացած հիմարությունները: Առողջ մարդկանց մոտ իրավիճակը մի փոքր այլ տեսք ունի: Նախ՝ նրանք ունեն սիրելու պահանջ: Սիրելու այդ պահանջով նրանք գտնում են տղամարդու, ով սիրում է իրենց:

Երբեք չի կարելի շփվել ամուսնացած տղամարդկանց հետ: Ձուկ վաճառում են ձկան խանութում, միս՝ մսի խանութում: Ժամանակ մի կորցրեք: Ամուսնացած տղամարդուն կին պետք չէ: Նա տանը մեկն արդեն ունի:

Նրանց համար, ովքեր հարաբերությունների մեջ են

Եթե Դուք ցանկանում եք ամուսնանալ, հանդիպում եք կամ նույնիսկ արդեն ապրում եք իրար հետ մեկ տարի, և ոչինչ չի կատարվում, պետք է հարցնել մեկ անգամ՝ ցանկանո՞ւմ է նա արդյոք ընտանիք և հարսանիք: Եթե տղամարդը պատրաստ չէ ընտանիք ստեղծել, նշանակում է՝ եկել է նրան հրաժեշտ տալու ժամանակը: «Ես շատ ջերմ եմ քեզ վերաբերվում և կշարունակեմ նույն ձևով, բայց քեզանից հեռու». այս ձևով:

Յուրաքանչյուր, և ես ընդգծում եմ դա, յուրաքանչյուր կին, ով տարիներով նստում է տանը և զբաղվում է միայն տնտեսությամբ և երեխաներով, դեգրադացվում է: Դա անխուսափելի է: Եվ վերջիվերջո, տղամարդուն ձանձրալի է դառնում կնոջ հետ, նա սկսում է կնոջն անխելք համարել, և այդ ժամանակ մինչև ամուսնալուծությունը կես քայլ է: Եվ նկատեք, ի սկզբանե տղամարդը ոչինչ չի պնդել, դա կինն է ուրախությամբ որոշել նստել տանը:

Եթե Դուք լարվում եք նրա հետ, ապա ուղղակի բաժանվեք: Մի վախեցեք մենակ մնալուց: Ոչ մի տղամարդ ամբողջ աշխարհում չարժե այն բանին, որպեսզի Դուք կոտրեք Ձեզ, հարմարվեք նրան, արհամարհեք Ձեր ցանկությունները և պահանջները: Ոչ մի:

Ամեն ինչ շատ պարզ է: Նա կա այնպիսին, ինչպիսին կա: Եվ կաք Դուք այնպիսին, ինչպիսին կաք: Ձեզ կա՛մ լավ է միասին, կա՛մ պետք է բաժանվել: Ընդ որում՝ ավելի լավ է մինչև հիպոթեքային վարկ վերցնելը և 3 երեխա ունենալը:

Նա, ով հոգեպես առողջ է, կենտրոնանում է իր զգացմունքների վրա և միշտ ընտրում է ինքն իրեն: Ո՛չ գեղեցկությունը, ո՛չ սերը զոհեր չեն պահանջում: Իսկ եթե պահանջում են, ապա դա հաստատ Ձեր պատմությունը չէ:

Բոլորի համար

Ամբողջ կյանքը ոտքի ծայրերի վրա չես կանգնի: Իսկ հիասթափվելը միշտ ավելի ցավոտ է, քան ի սկզբանե իրական ես-ը ցուցադրելը:

Մարդիկ, ովքեր չեն սիրում իրենց, չեն կարող սիրել մեկը մյուսին, դրա համար երջանիկ զույգ չեն կարող դառնալ:

Առաջին հերթին՝ պետք է գլուխ հանես ինքդ քեզանից, այլ ոչ թե փեսացուներից: Եթե կինն ասում է. «Ես սիրել եմ», սա հաճախ սիրո մասին պատմություն չէ: Դա ինչ-որ մեկի մասին է, ով նրան մատակարարել է անհրաժեշտ տառապանքներ: Իսկ առողջ սերը նրա մասին է, թե որքան երջանիկ ես դու:

Եթե Ձեզ դուր չի գալիս, թե ինչպես է նա Ձեզ վերաբերվում, ինչ-որ տհաճ բան է անում, Դուք նրան այդ մասին ասում եք մեկ անգամ: Եթե ոչինչ չի փոխվում, ապա հաջողություն:

Նորմալ մարդը չի շարունակում հարաբերությունները, որոնցում իրեն չեն հարգում: Ավելի շուտ նա նույնիսկ դա չի սկսում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․