Պատրաստում ենք շատ համեղ վարսակի շիլա չրերով

Դիետոլոգներն ամբողջ աշխարհում խորհուրդ են տալիս առողջ ապրելակերպ նախընտրողներին իրենց սննդակարգում անպայման ներառել վարսակի փաթիլներով շիլա:

Այն համարվում է նաեւ «աստղային» նախաճաշ:

Շիլան կարելի է պատրաստել նաեւ թարմ կամ չորացված մրգերի համադրությամբ:

Ներկայացնում ենք վարսակի փաթիլներով դիետիկ շիլայի բաղադրատոմս՝ չրերով:

Չորս բաժին շիլայի համար անհրաժեշտ է.

  • 50 գրամ վարսակի փաթիլ
  • 350 միլիլիտր կաթ
  • 100 գրամ չամիչ
  • 100 գրամ ծիրանաչիր
  • 100 գրամ սալորաչիր
  • 2 ճաշի գդալ մեղր։

Պատրաստման եղանակը.

– Վարսակի փաթիլները լցնել եռացող կաթի մեջ, անընդհատ խառնելով եփել երկու րոպե, կաթսան վերցնել կրակից:

– Կրակին դնել թավան, մեջը լցնել մեղրը, խառնել մինչեւ փոքրիկ պղպջակների ի հայտ գալը, ապա լցնել մանր կտրատած ծիրանաչիրն ու սալորաչիրը, չամիչը, արագ խառնել, մեկ րոպեից վերցնել կրակից:

– Կրակին դնել եփված վարսակի փաթիլներով կաթսան, ավելացնել մեղրով եւ չրերով զանգվածը, լավ խառնել, եփել եւս երկու րոպե, եւ շիլան արդեն պատրաստ է:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես պատրաստել կատարյալ մանիկներ, որոնք քո նախաճաշը կվերածեն իսկական տոնի
Համեղ և արագ պատրաստվող քսուկ հացի վրա․ բոլորը բաղադրատոմսն են հարցնում
Ինչպես պատրաստել համեղ խինկալի
Ինչպես պատրաստել համեղ չամիչով բուլկի
Թխվելու ընթացքում խմորն ինքն իրեն շերտավորվում է, իսկ ուտելիս՝ հալչում բերանում․ ահա թե ինչ է անհրաժեշտ
Ինչպես պատրաստել համեղ բիսկվիտ մի քանի րոպեում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․