20 իմաստուն մտքեր՝ մարդկային խառնվածքի և հաջողության մասին. Իրինա Խակամադա

Ռուս լրագրող, քաղաքական և հասարակական գործիչ Իրինա Խակամադայի համար չկան անլուծելի խնդիրներ: Նրան հաջողվում է անհաջողությունը վերածել օգտակար փորձի, իսկ խոչընդոտները՝ տրամպլինի՝ նոր սկզբի համար: Խակամադան աշխատել է տարբեր ոլորտներում:

90-ականներին նա թողել է դասավանդումն ու զբաղվել բիզնեսով, հետո դարձել քաղաքական գործիչ, որոշ ժամանակ անց դուրս է եկել քաղաքականությունից և ներկայումս առաջնորդության և ինքնազարգացման վերաբերյալ դասախոսություններ է կարդում, թրեյնինգներ է վարում և գրքեր գրում:

Նա ներկայացրել է 20 իմաստուն մտքեր՝ մարդկային խառնվածքի և հաջողության մասին

1. Ձեր դիրքորոշումը պնդելուց առաջ նախևառաջ փորձեք պատասխանել հետևյալ հարցին. ինչո՞վ եք ավելի լավը հազարավոր լավ մարդկանցից: Հենց պատասխանը գտնեք, համարե՛ք, որ արդեն հաղթել եք:

2. Փառքն այն «տիկինը» չէ, որի հետ կառուցում են ամուր հարաբերություններ: Խաղացե՛ք նրա հետ, բայց մի՛ վստահեք ձեր հոգին ու կյանքը: Փառք և ծափահարություններ եք ցանկանում, դերասանությամբ զբաղվե՛ք: Ցանկացած այլ վայրում հիշե՛ք, թե ինչի համար են ձեզ պետք թևեր:

3. Սկսե՛ք երազել ապագայի մասին, քանի դեռ չեք փոխել ձեր կյանքի մոդելը, մինչև այն ժամանակ, երբ կզգաք, որ ինչ-որ բան այն չէ: Եվ կնկատեք, թե ինչպես եք ձեռք բերում նոր կապեր, ինչպես խխունջն ու ջրիմուռը: Ձեր շրջապատում կախարդանքով կհայտնվեն մարդիկ, որոնք կուղեկցեն ձեզ դեպի նոր կյանք:

Ձեր շրջապատում կախարդանքով կհայտնվեն մարդիկ, որոնք կուղեկցեն ձեզ դեպի նոր կյանք:

Կգտնեք ճիշտ գրքեր և ճիշտ հոդվածներ: Հանգամանքները կսկսեն ձեր շուրջն այնպես զարգանալ, որ քայլ առ քայլ կսկսեք շարժվել դեպի ձեր կյանքի գլխավոր նպատակը:

4. Հաջողությունը նպատակ չէ, այլ մտածողության ձև: Եվ այդ ձևը կարող է ստեղծվել և իրականություն դառնալ: Հաջողության մեջ էլ կա էթիկա` սեփական անձի նկատմամբ հարգանքի էթիկա: Ձեզանից լավ ոչ ոք չի կարող ձեզ ճնշել:

5. Եթե ամենակարևոր պահին մի ամբողջ երգչախումբ ձեզ ասի. «Մի՛ արեք դա», բայց ձեր սիրտն ասի. «Գործի՛ր», լսեք ձեր սրտին:

6. Երբեք մի՛ մեղադրեք աշխարհին, այն անտարբեր է ձեր հանդեպ: Քանի դեռ ձեր անհաջողությունների համար մեղադրում եք ձեր շրջապատի մարդկանց, դուք գտնվում եք ներքևում:

7. Որոշ մարդկանց համար դժվար է փոխվել, նրանք սկսում են կառչել անցյալից, նույնիսկ եթե նրանց կյանքը վաղուց մտել է փակուղի: Ճակատագիրը նման է առյուծի: Եթե վախենաք, նա կհարձակվի ձեզ վրա, իսկ եթե նման վախ չկա, նա կգնա այնտեղ, որտեղ դուք կասեք:

Եթե վախենաք, նա կհարձակվի ձեզ վրա, իսկ եթե նման վախ չկա, նա կգնա այնտեղ, որտեղ դուք կասեք:

Ամենահեշտն ինչ-որ նոր բան սկսելն է, եթե հիասթափված եք հնից, և երբ հասկանում եք, որ դուք ունեք ուժ, քաջություն և միտք, բայց միջավայրը թույլ չի տալիս հասնել ցանկալիին:

8. Երբ ճակատագիրը ձեզ նոր հնարավորություն է տալիս, բայց լինելով բարդ հանգամանքների ազդեցության տակ կամ վախենալով ձեր անփորձությունից հրաժարվում եք դրանից, դուք բաց եք թողնում ձեր երազանքը: Ոչ մի բանականություն թույլ չի տա հաշվարկելու այս կամ այն իրադարձության բոլոր հնարավոր հետևանքները:

9. Անձի ապագայի որակները. կարողանալ ինքնուրույն կուտակել կյանքի էներգիան, այլ ոչ թե ստանալ այն ուրիշներից, ընկալել զգայական աշխարհը, հնարավորության սահմաններում երազել ու գործել, ոչ ստանդարտ գաղափարներ մշակել, ենթագիտակցաբար ինքնակրթվել, այսինքն` յուրացնել կյանքի փորձի ինֆորմացիան, պատասխանատու լինել «Իմ կյանքը» նախագծի համար:

10. Ոչինչ մի՛ ապացուցեք: Ավելի քիչ ագրեսիվ հարձակումներ ստացեք և քիչ ժամանակ վատնեք դատարկ վեճերի համար: Շատ լսեք և գաղափարներ հավաքեք: Լավատես լինելը մշակույթ է, այն անհարկի թշնամիներ չունենալու արվեստ է:

11. Երբեմն չափավոր մակերեսայնությունն օգնում է գլխից հեռացնել արհեստական խոչընդոտները: Մի՛ վախեցեք լինել առաջին կատարողը, ամենակարևորն անընդմեջ սովորելն է, բայց ոչ թե դիպլոմների հավաքածու ունենալու, այլ կյանքի փորձ ձեռք բերելու համար: Երբեմն, դասական սիրավեպը, Տարկովսկու և Բերգմանի ֆիլմերը կամ հետաքրքիր մարդու հետ զրույցն ավելի շատ բան կսովորեցնի, քան փիլիսոփայության ֆակուլտետը: Տարբերակե՛ք գիտելիքները՝ սահմանափակ պրոֆեսիոնալիզմը չի դիմանում փոփոխությունների դարաշրջանում:

12. Նախանձը, շտապողականությունն ու ագահությունը հանգեցնում են դատարկության և լուրջ սխալների: Դադար առնելու, խելքի գալու, հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու ունակությունն ավելի է մոտեցնում նպատակին, նույնիսկ եթե դուք խախտում եք գրաֆիկը և հետ եք մնում ընթացքից:

13. Երբ ինչ-որ նոր բան եք սկսում, թվում է, որ բոլորը պետք է աջակցեն ձեզ, բայց ցավոք, այդպես չէ: Իհարկե, ժամանակի ընթացքում կգտնվեն զինակիցներ, որոնք կհասկանան ձեզ, բայց դա կլինի ավելի ուշ: Ամենադժվարը մինչև այդ պահը դիմանալն ու չհանձնվելն է, որովհետև ազդեցությունն ու ֆինանսները միշտ կապված են մեծամասնության կարծիքի հետ, իսկ դուք այդ պահին փոքրամասնություն եք… Այնուամենայնիվ, ճշմարտությունը շատ հաճախ ոչ թե մեծամասնության, այլ համարձակ մարդու կողմն է:

Ճշմարտությունը շատ հաճախ ոչ թե մեծամասնության, այլ համարձակ մարդու կողմն է:

Դա պետք է հիշել և շարժվել առաջ, ինչ էլ որ լինի:

14. Ցանկալիին չհասնելու և կյանքի միակ իմաստը կորցնելու վախը խճճում է մտքերը, բթացնում զգացմունքներն ու փակում աչքերը: Որպես կանոն հենց այդ վախն է խանգարում հասնել նպատակին: Իսկ ի՞նչ կպատահի, որ դուք այդպես էլ չհասնեք ձեր նպատակին: Տվեք ձեզ այդ հարցը և մտքում պարտվեք սարսափելի իրավիճակին: Մանրամասն խորհեք: Պատկերացրեք, որ բոլորը ցույց են տալիս ձեզ մատով և անվանում են հիմար, թե ինչպես են ձեզ խայտառակում ու վռնդում՝ ասելով, որ նման ապուշ կյանքում չեն տեսել: Պատկերացնելով ապրեք այդ իրավիճակը: Իջե՛ք երևակայական անդունդը, հետո բարձրացեք դեպի մահացու պայքար: Այժմ դուք անխոցելի եք, ձեզ հնարավոր չէ սպանել, դուք մեռած եք, գոյություն չունեք այլևս:

15. Խոսեք ձեր մասին մեղմ հեգնանքով: Պարզապես պատասխանեք հարցերին, բայց ոչ ստանդարտ: Այդ ժամանակ կդիրքավորվեք ինչ-որ յուրահատուկ ձևով և ձեզ հաստատ չեն մոռանա, իսկ դա արդեն հաղթանակ կլինի՝ թեկուզ փոքր:

16. Ապրելու էներգիան ձեր «վառելիքն» է, որը չեք կարող գնել, պարտքով վերցնել կամ գողանալ: Այն առաջանում է ինքնին, երբ մարդն իր առջև հավակնոտ խնդիրներ է դնում: Ուստի մի վախեցեք հավակնոտ խնդիրներից: Երբեք ինքներդ ձեզ մի՛ ասեք. «Դա անհնար է»:

Երբեք ինքներդ ձեզ մի՛ ասեք. «Դա անհնար է»:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)