«Չկա ավելի լավ բան, քան վերադառնալ այնտեղ, որտեղ ոչինչ չի փոխվել՝ հասկանալու համար, թե ինչքան ես փոխվել դու». Նելսոն Մանդելայի՝ ապրել ու պայքարել սովորեցնող 18 մտքերը

Նելսոն Մանդելան հայտնի քաղաքական գործիչ էր, ով իր գոյությամբ կարծես ցույց էր տալիս, թե ինչպիսին պետք է լինի իսկական լիդերը։

Նրա մտքերը մինչ օրս համարվում են ամենաոգեշնչողներից։

zNews-ն առաջարկում է ծանոթանալ մեծն լիդերի ամենահայտնի 18 մտքերին, որոնք կսովորեցնեն ապրել ու պայքարել։

1. Մենք պետք է մեր ժամանակը խելամտորեն օգտագործենք և հիշենք. ճիշտ գործը կարելի է սկսել յուրաքանչյուր պահի։

2. Երբ բարձրանաս բարձր լեռան վրա, կհասկանաս, որ քեզ դեռ շատ լեռներ են սպասում, որոնք դու դեռ պետք է մագլցես։

3. Ազատությունը կիսատ չի կարող լինել։

4. Ոչ մի անգամ չընկնելը կյանքում ձեռքբերում չէ. ձեռքբերումն այն է, երբ ամեն անգամ ընկնելիս վեր ես կենում։

5. Շատ բաներ մեզ անհնարին են թվում այնքան ժամանակ, մինչև մենք դրանք չենք իրագործում։

6. Չկա ավելի լավ բան, քան վերադառնալ այնտեղ, որտեղ ոչինչ չի փոխվել՝ հասկանալու համար, թե ինչքան ես փոխվել դու։

7. Քաջությունը ոչ թե վախի բացակայությունն է, այլ վախի նկատմամբ լիարժեք հաղթանակը։

8. Դժվար չէ փոխել աշխարհը, դժվար է փոխել ինքդ քեզ։

9. Քանդելն ու պատերազմելը չափազանց հեշտ է. իսկական հերոսները կառուցում են ու ստեղծում։

10. Եթե մարդը սովորում է ատել, ապա նա նաև կարող է սովորել սիրել, որովհետև սերն ավելի մոտ է մարդկային սրտին, քան ատելությունը։

11. Մարդու լավագույն ձեռքբերումն այն է, որ նա կարողանա կատարել իր պարտականություները առանց մտածելու հետևանքների մասին։

12. Իսկական լիդերը պետք է պատրաստ լինի զոհել ամեն ինչ՝ հանուն իր ժողովրդի ազատության։

13. Լինել ազատ չի նշանակում միայն քո վրայից հանել բոլոր շղթաները, այլ նշանակում է հարգել ուրիշների ազատությունը ևս։

14. Դժվարությունները որոշ մարդկանց ոչնչացնում են, իսկ որոշներին էլ՝ ավելի ուժեղ դարձնում։

15. Ատելությունը մթագնում է ուղեղը. իսկական լիդերը չի կարող իրեն թույլ տալ ատել որևէ մեկին։

16. Քաջ մարդիկ չեն վախենում ներել հանուն աշխարհի խաղաղության։

17. Այս աշխարհում ավելի շատ բանի կարող եք հասնել գթասրտությամբ, քան վրեժխնդրությամբ։

18. Կրթությունն ամենաուժեղ զենքն է աշխարհը փոխելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ