Բարդույթներ`անկողնում. Ի՞նչն է ազդում զույգի ինտիմ հարաբերությունների որակի վրա

Իրականում շատ ավելի էական բաներ են կախված մեր սեռական հարաբերությունների որակից, քան մենք պատկերացնում ենք:

Դա կարող է անմիջապես ազդել մեր տրամադրության, տրամադրվածության, հարաբերությունների և նույնիսկ զգացմունքների վրա:

zNews-ն առանձնացրել է մի քանի տաբուներ անկողնում, որոնք կօգնեն հեռու մնալ հիասթափություններից:

Այսպիսով, անկողնում չպետք է…

Մինչև վերջ անկեղծ լինել

Հիանալի սեքս, կիրք և սիրահարվածություն ունենալու դեպքում թվում է, թե ոչինչ չի կարող խոչընդոտել մեր իդեալական հարաբերությունները: Հենց այդ պատճառով էլ զուգընկերները, սեռական ակտից հետո, պառկած նայում են առաստաղին և սկսում միմյանց հարցնել նախկին նախասիրությունների մասին: Չարժի այդպիսի բան անել, քանի որ հետո Ձեր տված անկեղծ ինֆորմացիան կօգտագործվի յուրաքանչյուր, նույնիսկ ամենաչնչին խանդի տեսարանի ժամանակ: Երբեք մի հարցրեք տղամարդուն նրա սիրուհիների մասին և ինքներդ էլ լռեք Ձեր տղամարդկանց մասին:

Հպարտանալ նախկին սիրեկաններով

Թվում է, թե տրամաբանական է, որ մեր արժեքը բարձրացնելու, ինքնավստահությունը ամրապնդելու համար մեզ մոտ ցանկություն է առաջանում պատմել մեր նախկին տղամարդկանց, երկրպագուների մասին: Հատկապես մի թվարկեք նրանց և մի հպարտացեք նրանց քանակով: Տղամարդիկ սիրում են լինել միակը և ամենալավը, այլ ոչ թե 25-րդը: Եթե նա համառորեն հարցնում է Ձեր նախկիններից, ասացեք, որ ընդամենը մեկ լուրջ սիրավեպ եք ունեցել:

Նախկիններին փնովել

Սովորություն մի դարձրեք չարախոսել Ձեր նախկինների մասին Ձեր զուգընկերոջ մոտ: Նա հաստատ կմտածի, որ իր ետևից Դուք նույնն եք ասելու, կամ որ Ձեզնով միայն աննորմալ տղամարդիկ են հետաքրքրվում:

Ծիծաղել անկողնում առանց պատճառի

Նա կարող է մտածել, որ Դուք չեք հավանում իր կազմվածքը կամ այդքան էլ գոհ չեք նրա սեռական ունակություններից: Եթե ուզում եք ծիծաղել, քանի որ երջանիկ եք կամ պարզապես բարձր տրամադրություն ունեք, հիշեք որևէ անեկդոտ կամ ծիծաղելի դեպք, պատմեք նրան, և միասին ծիծաղեք:

Սեքս-գուրու ձևանալ

Ձեր սեքսուալ գաղափարներն իրագործելիս նախ համոզված եղեք, որ դա ծիծաղելի չի թվա Ձեր զուգընկերոջը: Պետք չէ պոռնոաստղ ձևանալ. տղամարդիկ հազվադեպ են ցանկանում նրանց: Մի փորձեք կրկնել նաև մեծերի համար նախատեսված ֆիլմերի սյուժեները, տղամարդը կարող է հիասթափվել կամ պարզապես ծիծաղել Ձեր արարքներից:

Տարվել սեքս-խաղալիքներով

Նման էքսպերիմենտը խորհուրդ չի տրվում անել առանց զուգընկերոջ նախապես համաձայնության: Նա կարող է մտածել, որ չի կարողանում բավարարել Ձեզ, և Դուք հետաքրքրություն եք փնտրում: Շատ տղամարդիկ կարծում են, որ սեքս-խաղալիքներով բավարարվում են այլասերված կանայք: Այդպիսով կցածրացնեք և տղամարդու ինքնավստահությունը, և ինքներդ Ձեր պատիվը նրա աչքում:

Ֆիզիկական ուժ գործադրել

Մի ճանկռեք, մի կծոտեք, համբույրի հետքեր մի թողեք նրա մարմնին., չէ որ դրանք միայն էկրանից են սեքսուալ, իսկ իրականում’ հակառակը: Քերծվածքներն ու կապտուկները կարող են տեսնել կոլեգաները, ընտանիքի անդամները, ընկերները: Դա կարող է դուր չգալ Ձեր զուգընկերոջը:

Լռել

Կինը, ով ոչ մի էմոցիա ցույց չի տալիս, տղամարդու համար դառնում է անհետաքրքիր, անգամ եթե նա ամենագեղեցիկն է:Եթե նրան չի հաջողվում Ձեզ օրգազմի հասցնել, չի նշանակում որ պետք է արհեստականորեն գոռալ կամ կրքեր ցույց տալ: Սակայն սեքսի ընթացքում հոգոցները պետք է ամեն դեպքում առկա լինեն: Հակառակ դեպքում տղամարդը կորցնում է ինքն իր հանդեպ հավատը, և դա վատ կանդրադառնա Ձեր սեռական հարաբերությունների վրա:

Քննարկել առկա խնդիրները

Ոչ մի դեպքում անկողին մի բերեք Ձեր կենցաղային խնդիրները, կոնֆլիկտները: Անկողինը երկուսի համար է նախատեսված, որտեղ ավելորդ տեղ չկա ընկերների և կոլեգաների հետ խնդիրները քննարկելու համար:

Վատ բուրել

Վատ բույրը կարող է ընդմիշտ խլել նրա ցանկությունը Ձեզ հետ սիրով զբաղվելու: Հենց բույրն է մարդու հանդեպ համակրանք առաջացնող գործոններից մեկը: Անպայման սեքսից առաջ լոգանք ընդունեք, շատ մի օգտագործեք օծանելիք: Հիշեք’ տղամարդիկ սիրում են կնոջ բնական բույրը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
8 նշան, որ կինը լավ է անկողնում
Ինչն է վանում տղամարդկանց 40-ից բարձր տարիքի կանանց մեջ․ պատճառը տարիքը չէ
Կանայք, որոնց անհնարին է մոռանալ
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․