Առաջին համբույրի արվեստը. «Եռանկյունու մեթոդը»

Առաջին համբույրը որոշիչ պահ է հետագա հարաբերությունների զարգացման մեջ:

Եթե ​​ձեր ծնկները թուլանում են, իսկ ստամոքսում «թիթեռներ են լողում», ապա համբույրը հաջողված է:

Այսպիսով, ինչպե՞ս հասնել այս ազդեցությանը:

Այսպես կոչված «եռանկյունու մեթոդը» թրենդային է TikTok-ում, եւ այն օգտատերերի կարծիքով երաշխավորում է «կատարյալ» առաջին համբույր:

Ասում են՝ սա առանց որեւէ բան ասելու համբուրվելու լավագույն միջոցն է։

Ո՞րն է եռանկյունու մեթոդը:

Բացի հանգիստ մնալու կարողությունից (ավելի հեշտ է ասել, քան անել), եռանկյունու մեթոդը հեշտ է կատարել: Անհրաժեշտ է աչքերով կապ հաստատել անձի հետ, դանդաղ տեղափոխել հայցքը՝ ձախ աչքից…աջ աչքի ուղղությամբ… Հետո նայեք շուրթերին… Եվ կրկնեք սա։

Որոշ բանավեճեր կան այն մասին՝ արդյոք պետք է հետեւել «աչքից շուրթեր, հետո մյուս աչք», թե «աչք-աչք-շուրթեր» ուղղությնանը, բայց, ի վերջո, դա նշանակություն չունի: Պարզապես դանդաղ գործեք, մի շտապեք:

Որտեղի՞ց է առաջացել եռանկյունու մեթոդը:

Դժվար է ասել, թե կոնկրետ ով է հորինել «եռանկյունու մեթոդը»։ Ռազմավարությունը, որը երբեմն կոչվում է «եռանկյունի նայվածք» կամ «եռանկյունու տեխնիկա», շրջանառվում է համացանցում ավելի քան մեկ տասնամյակ: Հաշվի առնելով 20-ականների ֆիլմերում դրա կիրառմանը՝ այն ակնհայտորեն գոյություն է ունեցել դրանից շատ առաջ։ Այն կարող է սկսվել որպես վիզուալ տեխնիկա, որն օգտագործվում է ռեժիսորների կողմից, ովքեր ցանկանում են փոխանցել հերոսների միջեւ աճող լարվածությունը, կամ գուցե այն շատ վաղուց է հայտնի եղել որպես ապացուցված միջոց՝ ցույց տալու, որ ցանկանում եք համբուրվել:

Անկախ իր ծագումից, այն հաստատ նորություն չէ։

Եռանկյունու մեթոդի ժողովրդականության հանկարծակի աճին կարելի է հետեւել TikTok-ում:

2022 թվականին Վալերիա Ռոմերոն հրապարակեց մի տեսանյութ՝ պնդելով, որ եռանկյունու տեխնիկան ցանկացածին կստիպի «տարվել քեզանով», եւ նա վերջերս մեծ հաջողությամբ օգտագործեց այն։

Նրա վիրուսային տեսանյութը հավաքեց ավելի քան 10 միլիոն դիտում: Դրանից հետո մյուսները տեսանյութեր տեղադրեցին՝ բացատրելով տեխնիկան, խոսելով այն մասին, թե ինչպես է այն աշխատում իրենց մոտ եւ ցուցադրել, թե ինչպես է այն օգտագործվել փոփ մշակույթում:

Արդյո՞ք եռանկյունու մեթոդն աշխատում է:

Դե, TikTok-ում ոմանք 100 տոկոսով վստահ են դրանում: Psychology Today-ը նշում է, որ այս մեթոդը «ավելի շատ հնարք է, քանի որ ժամադրություններին հաջողությունը միշտ էլ կախված է եղել ինքդ քո տեսակին հավատարիմ մնալուց:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․