Ինչպիսի՞ն են լինում համբույրները

Սիրո կրքոտ համբույր, մոր քնքուշ համբույր, եղբայրական ամուր համբույր, փոքրիկ բալիկի նրբիկ համբույր…

Աշխարհում բազմատեսակ համբույրներ կան, որոնցից յուրաքանչյուրը հատուկ իմաստ է պարունակում և արտահայտում է կոնկրետ զգացմունք, որ ոչ մի բառով չես նկարագրի:

Ինչու՞ են մարդիկ համբուրվում: Դրան հստակ պատասխան չկա: Նախ դա անասելի հաճելի է, հետո համբույրի միջոցով մարդիկ փոխանակում են սերն ու հոգատարությունը: Համբույրը մշակույթ է, որին սովորեցնում են մանկուց: Այսպես` փոքրիկը լույս աշխարհ գալուց անմիջապես հետո իր առաջին համբույրն է ստանում մորից, ով այդ կերպ արտահայտում է իր անսահման սերը: Իսկ երբ փոքրիկը մեծանում է, համբույրի միջոցով ցույց է տալիս մորը, թե որքան շատ է սիրում նրան:

Սերն ու համբույրները անքակտելիորեն են կապված: Չէ՞ որ առանց սիրո համբույր չի լինի: Միմյանց համբուրող մարդիկ անպայման պետք է միմյանց հանդեպ որոշակի համակրանք տածեն: Միայն այդպիսի համբույրները կարող են հաճույք ու դրական էմոցիաներ բերել: Սիրահարների համար առաջին համբույրը կախարդական պահ է, որը երբեք չի մոռացվում: Բացի այդ` այդ իրադարձությունը համարվում է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

Համբույրի ժամանակ իսկական քիմիական ռեակցիա է տեղի ունենում. մարդիկ փոխանակվում են ճարպերով, սպիտակուցներով և աղերով: Բացի այդ` համբույրի միջոցով փոխանցվում է մանրէների հսկայական քանակ: Բայց դրանց 95%-ը ոչ մի վնաս չի հասցնում մեր օրգանիզմին:

Այդքան տարբեր, բայց այդքան հաճելի

Ինչպիսի՞ն են լինում համբույրները: Այս հարցին պատասխանել են գիտնականները, ովքեր դասակարգել են համբույրները: Եվ այսպես, համբույրները լինում են եղբայրական, բարեկամական, ընկերական, հաշտվողական, ողջունող և հրաժեշտ տվող, սիրային, էրոտիկ կամ կրքոտ, դիվանագիտական:

Արդյո՞ք գոյություն ունի համբույրի հոգեբանություն: Ամեն մեկի համար այն յուրովի է: Ինչ-որ մեկը համբուրում է մտերիմներին սովորությունից ելնելով: Իսկ ինչ-որ մեկի համար այն կրքոտ գիշերվա անհավանական սկիզբ է: Ի դեպ էրոտիկ համբույրները համարվում են ինտիմ հարաբերությունների համար նախնական շոյանքներ:

Կրքոտ համբույրների համաշխարհային ռեկորդ է սահմանել Չիկագոյից մի զույգ. նրանց շոյանքները շարունակվել են 17 օր, 10 ժամ, 30 ժամ:

Ամենավառ համբույրը ֆրանսիականն է, որին մասնակցում են ոչ միայն շրթունքները, այլև լեզուն:

Ինչպիսին էլ լինի համբույրը, երբեք մի տվեք այն առանց սիրո: Միայն սիրած մարդու համբույրը կարող է դրական էմոցիաներ պարգևել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․