Ինչո՞ւ ընկերդ ամուսնության առաջարկ չի անում

Մի պահ պատկերացրու. հանդիպում ես տղայի հետ, ձեզ մոտ ամեն ինչ լավ է, դուք սիրում եք իրար, արդեն միասին ապագայի պլաններ եք կազմում: Թվում է` հաջորդ տրամաբանական քայլը ամուսնության ռոմանտիկ առաջարկը պիտի լինի: Բայց այն չկա ու չկա: Ինչո՞ւ:

Հոգեբաններն ասում են, որ էմանսիպացիայի, ֆեմինիզմի և հասարակության մեջ կանանց փոփոխված դերի հետ կապված տղամարդիկ իրենց ավելի թույլ են զգում: Դա էլ իր հերթին ազդում է իրենց վարքի վրա: Դա նշանակում է, որ պետք է ավելի ու ավելի հաճախ ցույց տալ, թե որքան ունես սիրելիիդ սիրո, հոգատարության ու աջակցության կարիքը:

Նա վախենում է մերժվելուց: Տարօրինակ է, բայց փաստ: Տղամարդիկ ակնարկներ չեն հասկանում և հաճախ շատ անվստահ են իրենց զգում: Իսկ ամուսնության առաջարկը շատ կարևոր և նշանակալից քայլ է, ուստի հստակ հասկացրու նրան, որ եթե նա ծնկի գա քո առջև և առաջարկություն անի, դու անպայման նրան դրական պատասխան կտաս:

Ձեր հարաբերություններն ամուսնություն չեն ենթադրում: Ամեն դեպքում նա այդպես է մտածում: Գուցե նա իրեն այդպես էլ է լավ զգում: Այդ դեպքում պետք է նստել և լուրջ զրուցել, հասկացնել նրան, որ դուք էլ ունեք պլաններ և ցանկություններ կապված ձեր հետագա կյանքի հետ:

Նա պարզապես չի հարգում քեզ: Ցավոք, նման տարբերակը նույնպես բացառված չէ: Վերլուծիր ձեր հարաբերությունները. եթե նա գիտի, թե որքան կարևոր է քեզ համար հարսանիքը, բայց իր վարքն ուղղված է նրան, որպեսզի քեզ նեղացնի, մտածիր` արդյո՞ք քեզ պետք է նման տղամարդ:

Նա ֆինանսական խնդիրներ ունի: Տղամարդու համար դա շատ կարևոր է. նա պետք է իրեն վստահ զգա, պետք է կարողանա ապահովել իր ընտանիքը: Եթե դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում, ապա զինվիր համբերությամբ, իսկ եթե նրա բախտն անընդհատ չի բերում, գուցե նա հոգեբանական խնդիրներ ունի, որոնք թույլ չեն տալիս հաջողության հասնել ֆինանսական ասպարեզում:

Նա ստեղծված չէ ամուսնության համար: Եթե նա այդ հաշվով սկզբունքային դիրքորոշում ունի, կարող ես կամ համակերպվել և ընդունել նրան այնպիսին, ինչպիսին նա կա, կամ թողնել նրան և առաջ շարժվել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․