Ինչպե՞ս գրավել աղջկա սիրտը

Գիտե՞ք տղաներ, որպեսզի աղջիկը ժպտա, պետք չի շատ ջանք թափել ու տառապել: Ցանկացած` անգամ ամենաաղքատ տղան կարող է աղջկա մոտ ժպիտ առաջացնել 100 անգամ ավելի հաճախ, քան ինչ-որ մեծահարուստ մեկը, որ հույսը դրել է իր փողերի վրա:

Բոլոր աղջիկները երազում են, որ իրենց իսկապես սիրեն: Իսկ ի՞նչ է դա նշանակում: Ի՞նչ անել, որպեսզի ձեր սիրած էակը ժպտա: Ավելի հեշտ բան չկա… Պարզապես կարդացեք այս մի քանի պարզ խորհուրդներն ու ձեր սիրելիին մի փոքր երջանկություն պարգևեք: Չէ՞ որ ամեն ինչ փոխադարձ է:

Ասա նրան, որ գեղեցիկ է կամ շքեղ տեսք ունի (ոչ թե կրքոտ է կամ սեքսուալ):

Բռնիր նրա ձեռքը, անգամ եթե դա մի քանի վայրկյան է տևում (կարևոր չի, թե երբ և որտեղ):

Մոտեցիր նրան հետևից և գրկիր:

Երկար ժամանակ բաց մի թող նրան, եթե իհարկե նա ջանքեր չի թափում քեզնից ազատվելու:

Համբուրիր նրա ճակատը:

Երբ նա տխուր է, գրկիր նրան և ասա, թե որքան կարևոր է նա քեզ համար:

Գնահատիր փոքրիկ պահերը: Դրանք նրա համար շատ կարևոր են:

Եթե երկար ժամանակ ինչ-որ ուրիշ աղջկա հետ էիր զրուցում, խոսակցության ավարտից հետո մոտեցիր նրան, գրկիր ու համբուրիր. թող իմանա, որ նա քոնն է, իսկ մյուսները` ոչ:

Պարզապես զանգահարիր նրան և բարևիր:

Ընկերների և ընտանիքի անդամների հետ ծանոթության ժամանակ նրան որպես քո ընկերուհի ներկայացրու:

Եթե նա զայրանում է քեզ վրա, համբուրիր նրան:

Խաղա նրա վարսերի հետ, մատներդ անցկացրու դրանց մեջ և շոյիր դրանք:

Նրան քո գիրկն առ, անգամ եթե նա բացականչի, որ իրեն ցած իջեցնես: Իհարկե դա պետք չի անել բոլորի մոտ:

Նրա հետ այգի գնա և պարզապես զրուցիր նրա հետ:

Նրան անեկդոտ պատմիր, կապ չունի, թե որքան հիմար անեկդոտ է, ուրախացրու նրան:

Թող նա քնի քո գրկում (կա՞ ավելի հրաշալի բան):

Նրան իր սիրելի ծաղիկները նվիրիր, անգամ եթե դա արևածաղիկ է:

Ընկերների շրջապատում նրա հետ այնպես եղիր, ինչպես այն ժամանակ, երբ առանձին եք:

Նայիր նրա աչքերին և պարզապես ժպտա:

Թող լուսանկարի քեզ այնքան, որքան ցանկանում է:

Երեք բան, որ պետք է նվիրես նրան. 1. Փափուկ խաղալիք, որին գրկած նա կքնի, 2. Փոքրիկ մատանի, որ նա երբեք չի հանի, 3. Քո վերնաշապիկներից մեկը, որը նա կհագնի, երբ քնում է:

Մի մոռացիր նրան ասել, որ կարոտում ես, եթե հեռու եք իրարից:

Լսիր նրան, երբ նա խոսում է, անգամ եթե արդեն երկու ժամ է անդադար քեզ ինչ-որ բան է պատմում:

Համբուրիր նրան անձրևի տակ (այդ համբույրը նա մինչև կյանքի վերջ կհիշի):

Եթե սիրում ես նրան, ասա դրա մասին:

Կյանքն այնքան կարճ է, որպեսզի ցույց չտաս աղջկան, թե որքան շատ ես սիրում նրան:

Իրական սերը չի գնվում թանկարժեք նվերներով, նորաձև ռեստորաններով և զարդերով (թեև դա էլ չի խանգարի): Միայն թե ավելի կարևոր է, թե ինչպես է աղջիկն իրեն զգում, երբ կողքիդ է: Այնպես որ, սիրելի տղաներ, մի վախեցեք ձեր զգացմունքներն արտահայտելուց. չէ՞ որ սերն այնքան հիանալի զգացմունք է: Համարձակ եղեք:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ