Շա՞տ եք ուտում, չե՞ք կարողանում ձեր բկի վրա, կարդացեք սա․․․

1. Ավելի շատ կերեք օրվա առաջին կեսին: Բոլորս էլ լսել ենք, որ հագեցած նախաճաշը մեր ստամոքսին թույլ է տալիս մնալ թույլատրելիի սահմաններում: Այժմ այս թեորիան գիտական բացատրություն ունի: Տեխասի համալսարանի գիտնականներն իրենց վերջին հետազոտություններում նկատեցին, որ մարդիկ, ովքեր առավոտյան հագեցած նախաճաշ են ունենում, օրվա ընթացքում 5 տոկոս քիչ կալորիաներ են օգտագործում, ինչը նրանց հնարավորություն է տալիս մեկ տարվա ընթացքում 5 կիլոգրամով նիհարել: Սակայն մարդկանց մեծ մասն առաջնորդվում է հակառակ տրամաբանությամբ. ամեն օր ընդունվող կալորիաների 20 տոկոսը նրանք օգտագործում են նախաճաշին, 30-ը՝ ճաշին, և 50-ը՝ ընթրիքին: Սա հանգեցնում է նրան, որ քնելուց առաջ ախորժակը մեծանում է:

2. Սմուզի խմեք: Հիշեք, որ փրփուրը հաղթում է ճարպերին: Սա ամերիկացի պրոֆեսոր Բարբարա Ռուլսի բացահայտումներից մեկն է: Նա հայտնաբերել է, որ նրանք, ովքեր սմուզի կամ բլենդերում պատրաստված այլ ըմպելիքներ են խմում, օրվա ընթացքում 12 տոկոս ավելի քիչ կալորիաներ են օգտագործում: Ինչո՞ւ: Բլենդերում մթերքները խառնելն ամենահեշտ և ոչ կալորիական միջոցն է՝ օդի օգնությամբ ծավալը մեծացնելու համար:

3. Ոսպ կերեք: Համաձայն որոշ հետազոտությունների՝ մարդիկ, ովքեր շատ բանջարեղեն են ուտում, 2 կգ-ով ավելի արագ են նիհարում, քան նրանք, ովքեր սահմանափակում են ճարպերի օգտագործումը: Առաջինի շարքին են դասվում ոսպը, խնձորը: Դրանք ցածր գլիկեմիկ ինդեքս ունեն և արյան մեջ շաքարի պարունակությունը չեն մեծացնում:

4. Վանիլինից հոտ քաշեք: Եթե հավատանք բժիշկ Ռեյչել Հերցին, վանիլինի հոտը կարող է «հակաթույն» դառնալ երեկոյան շատ ուտելու դեմ: Օրգանիզմն այդ դեպքում կարծում է, թե քաղցրի իր պաշարը ստացել է:

5. Խելացի ընդմիջում արեք: Բոլորն էլ գիտեն, որ ճիշտ ընդմիջումները ստամոքսի չափին չեն վնասում: Գիտությունների դոկտոր և սննդաբան Ջեյմս Քեննին ներկայացնում է առողջ ընդմիջումների օրինակներ՝ ելակ, բրոկկոլի, ավոկադո:

6. Խորը շնչեք: Սթրեսը ստիպում է մարմնին կորտիզոլ արտադրել: Այն իր հերթին՝ խոչընդոտում է լեպտին հորմոնի արտադրմանը, որն մեզ օգնում է հագեցած զգալ: Մարկ Հայմանն ընդգծում է, որ արդյունքում դուք սով եք զգում: Շունչ քաշեք և կարգի բերեք ձեզ:

7. Այլ բանի մասի մտածեք: Սովը կարող է աշխատել՝ որպես հանգստացնող մեխանիզմ. դուք հոգնած եք, ընդմիջում եք անում, սթրեսի մեջ եք և մտածում եք միայն մեկ բանի մասին՝ ուտել բոլոր խնդիրները: Եթե դուք հասկանում եք, որ մեծ ախորժակի պատճառը ոչ թե սննդի պակասն է, աշխատեք շեղել ուշադրությունը,  բարձրացնել ինքնագնահատականը:

8. Շոկոլադը ճիշտ կերեք: Տղամարդկանց համար նախատեսված ամսագրերում հաճախ խորհուրդներ կան այն մասին, որ ընդունվող սննդի քանակը նվազեցնելու համար անհրաժեշտ է ուտելուց 10-15 րոպե առաջ 1-2 փոքր շոկոլադ ուտել (նվազագույնը՝ 75 տոկոս): Օրգանիզմը կալորիաներ ստանալու նշան կստանա, և դուք ավելի քիչ կուտեք:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ