Ինչպես վաղ արթնանալ․ 14 խորհուրդ

Պատճառ գտեք: Այսինքն վաղ արթնանալու պատճառ: Դա կարող է լինել օրինակ այն միտքը, որ ուշ են քնում միայն անհաջողակները կամ որ շատ անելիքներ ունեք: Գտեք ձեր մոտիվացիան:

Մոռացեք զարթուցիչի «snooze» կոճակի մասին: Այն հստակ դրեք անհրաժեշտ ժամի վրա և վերջ: Հենց զարթուցիչը զանգի, ձեռքը չենք մեկնում դեպի «snooze» կոճակը, այլ արթնանում ենք:

Հիշեք «ևս 5 րոպե»-ի հետևանքների մասին: Այդ ևս 5 րոպեն հեշտությամբ վերածվում է 10, ապա նաև 30 րոպեի: Անկողնում մնալու ամեն ավելորդ րոպեն կարող է հանգեցնել նրան, որ կրկին քնեք:

Ամուր քուն մտեք և քնեք բավարար: Առողջ և լիարժեք քունն առույգ օրվա նախապայմանն է:

Դարձրեք ձեր ննջասենյակը հանգստի հաճելի սենյակ: Սկսած պատերի գույնից վերջացրած անկողնային սպիտակեղենի զարդանախշերով: Լավ կլինի, որ անկողինն այնպես դնեք, որ առավոտյան արևը շողա ուղիղ ձեր աչքերին. այդպես դուք հաստատ երկար չեք քնի:

Բացեք պատուհանը: Երբ քնելուց առաջ լավ օդափոխում եք սենյակը, ավելի արագ եք քնում:

Ճիշտ հագուստ քնելու համար: Հագուստը պետք է հարմար լինի և ձեզ անհանգստություն չպատճառի: Առավոտյան մինչև ականջները հասած գիշերազգեստը չի նպաստում խորը քնին:

Քնեք երջանիկ մտքերով: Չփորձեք ընկնել վատ հիշողությունների գիրկը կամ մտածել, թե ինչպես է անցնելու հաջորդ օրը:

Ընթրիքը պետք է թեթև լինի: Եվ խուսափեք քնելուց առաջ ոգելից խմիչք և կոֆեին պարունակող ըմպելիքներ խմելուց:

Քնելուց առաջ լոգանք ընդունեք: Կարող եք օգտագործել նարդոսի յուղ, որը շատ է հանգստացնում:

Աշխատեք քնել միևնույն ժամանակ: Անգամ հանգստյան օրերին:

Ամբողջովին անջատեք բոլոր լույսերը: Ավելի լավ է քնել լիակատար մթության մեջ:

Ընտրեք ճիշտ երաժշտություն զարթուցիչի համար: Այն չպետք է չափազանց մեղմ լինի, թե չէ չեք զարթնի: Բայց թող նաև շատ բարձր չլինի: Լավ կլինի նաև զարթուցիչը հեռու դնել, որպեսզի ստիպված լինեք վեր կենալ այն անջատելու համար:

Մի բաժակ ջուր: Արթնանալուց հետո լավ կլինի մի քիչ ջուր խմել: Այն կօգնի ձեր օրգանիզմին արթնանալ և դուրս կհանի գիշերվա ընթացքում կուտակված վնասակար նյութերը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․