Մանդարինի 7 առողջարար հատկություն, որոնց մասին պետք է իմանաս

Շատերն են սիրում հյութալի անուշահամ մանդարինը, սակայն քչերը գիտեն, թե որքան առողջարար ու օգտակար է այս միրգը:

1. Վիտամիններ ու հանքանյութեր: Մանդարինը, ինչպես և նարինջը, հարուստ է վիտամիններով, այդ թվում A, B, C: C վիտամինն ու հակաօքսիդանտները, որոնք պարունակում է մանդարինը, պայքարում են օրգանիզմում առկա ազատ ռադիկալների դեմ: Մանդարինը նաև հարուստ է այնպիսի հանքանյութերով, ինչպիսիք երկաթը, մագնեզիումը, պոտասիումը, ֆոսֆորն ու կալցիումն են:

2. Մանրաթելեր և ճարպային պարունակություն: Մանդարինը հարուստ է մանրաթելերով, ու դրա մեջ ճարպերի քանակը չնչին է: Դրանք պարունակում են ինչպես լուծվող, այնպես էլ չլուծվող մանրաթելեր, ինպես օրինակ հեմիցելյուլոզան ու պեկտինը, որոնք օգտակար են օրգանիզմում խոլեստերինի ճեղքման համար, ինչի արդյունքում սրտանոթների պատերին կուտակված խոլեստերինը, ճեղքվելով ու լուծվելով, կանխարգելվում է դրա հետևանքով առաջացող սրտանոթային հիվանդությունները, այդ թվում նաև սրտի կաթվածը:

3. Քաղցկեղի կանխարգելում: Հետազոտությունները ցույց են տվել, որ մանդարինն օգտակար է երիկամային քաղցկեղի կանխարգելման համար: Պատճառը դրա մեջ պարունակվող A վիտամինի մեծ պաշարն է: Մանդարինի հյութը մեծ քանակությամբ բետա-կրիպտոքսանտին է պարունակում, որը պայքարում է հեպատիտ C-ի դեմ: Մանդարինի մեջ առկա է նաև լիմոնին, որը հակաքաղցկեղային ազդեցություն ունի և օգտակար է հատկապես կրծքի քաղցկեղի դեմ:

4. Արյան ճնշման կարգավորում: Մանդարինը արյան ճնշումն իջեցնելու հատկություն ունի: Պատճառը դրա մեջ առկա պոտասիումն է: Այն ապահովում է արյան հանդարտ ընթացքն արյունատար համակարգով ու օգնում կարգավորել արյան նորմալ ճնշումը:

5. Քաշի նվազեցում: Հարուստ մանրաթելերի շնորհիվ մանդարինը հագեցնում է օրգանիզմը ու պահպանում քաշը: Բժիշկները նաև պարզել են, որ մանդարինն իջեցնում է ինսուլինը, որն իր հերթին ապահովում է ճարպերի քայքայումը: Որքան շատ ինսուլին է արտադրվում օրգանիզմում, այնքան ավելի շատ ճարպ է կուտակվում օրգանիզմում:

6. Իմունային համակարգ: Վիտամին C-ն օգտակար է մրսածության դեմ ու ամրապնդում է իմունային համակարգը: Մանդարինը միկրոբային նյութեր է պարունակում, որոնք կանխարգելում են բակտրիալ գործընթացները: Դրանից զատ, մանդարինը նաև կանխարգելում է մարսողական խնդիրների առաջացումը, ինչպես օրինակ փսխումը, այրոցներն ու ցավերը: Այն նաև մաքրում է արյունն ու օրգանիզմից հեռացնում թունավոր նյութերը:

7. Առողջ մաշկ: Մանդարինը նվազեցնում է ծերացման նշանները, ինչպես օրինակ կնճիռներն ու բծերը: Պատճառը հակաօքսիդանտներն են, որոնցով հարուստ է մանդարինը, և որոնք մաշկը պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթներից ու ազատ ռադիկալներից:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Հոգով ամենաուժեղները․ կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա բնավորությամբ