Սեքսի մասին ամենազավեշտալի առասպելները

Ինտերնետի ու սոցցանցերի շնորհիվ այժմ սեքսի մասին բազմաթիվ կեղծ, երբեմն էլ ծիծաղելի տեղեկություններ կան։

Այս կապակցությամբ որոշեցինք ներկայացնել սեքսի մասին ամենատարածված ու անհեթեթ առասպելները։

Չափսը կարեւոր է․

Սուտ է։ Հեշտոցի մոտ 4 սանտիմետրն է միայն պարունակում զգայական նյարդեր, որոնք պատասխանատու են գրգռման եւ օրգազմի համար։ Ձեր ուշադրությունն ավելի կարեւոր բաների վրա կենտրոնացրեք։

Սիրված սնունդը կամ աֆրոդիզիակները գրգռվածություն են առաջացնում․

Սա ոչ այլ ինչ է, քան պլացեբոյի էֆեկտ: Օրինակ, եթե մարդիկ կարծում են, որ ոստրեներն ու շոկոլադը սեքսուալություն խթանող մթերքներ են, ապա դրանք ուտելուց հետո կարող են գրգռվել։ Աֆրոդիզիակները ակնհայտ ազդեցություն չունեն լիբիդոյի վրա:

Տղամարդիկ սեքսի մասին ավելի շատ են մտածում, քան կանայք․

Կանայք սեքսի մասին մտածում են նույնքան հաճախ, որքան տղամարդիկ։ Եթե ​​դուք 18 տարեկան եք, եւ ձեր հորմոնները մոլեգնում են, հավանական է, որ դուք երազում եք սեքսի մասին, երբ ուտում եւ քնում եք: Որոշակի տարիքից հետո տղամարդկանց եւ կանանց սեռական կարիքները մի փոքր մեղմանում են։ Ի դեպ, ոչ միշտ են սեքսի առաջին քայլը տղամարդիկ անում։ Կանայք նույնպես դա անում են: Եվ ոչինչ այնքան չի գրգռում տղամարդուն, որքան իրավիճակը կառավարող կինը։

Ընդհատված սեռական հարաբերությունը պաշտպանում է հղիությունից․

Կնոջը հղիացնելու համար անհրաժեշտ է ընդամենը սերմնահեղուկի մի փոքրիկ «կաթիլ»: Եվ դա կարող է տեղի ունենալ նաեւ նախասերմնաժայթքման ժամանակ: Հղիությունների մեծ մասը տեղի է ունենում սեռական ակտի ընդհատման ժամանակ, այնպես որ՝ զգույշ եղեք:

Կանայք պոռնո չեն սիրում.

Ոչ բոլոր կանայք են ցանկանում, որ իրենց մահճակալը ծածկվի վարդի թերթիկներով: Եվ ոչ բոլոր կանայք են ցանկանում սուզվել «սիրահարության» նուրբ աշխարհը: Կանայք նույնպես սիրում են պոռնոգրաֆիա:

Դուք չեք հղիանա, եթե դաշտանի ընթացքում սեռական հարաբերություն ունենաք․

Սա հին առասպել է, որին շատերը հավատում են: Քիչ հավանական է, որ կինը հղիանա դաշտանի ընթացքում, բայց դա անհնարին չէ։ Սերմնաբջիջը կարող է կենդանի մնալ ձեր ներսում մի քանի օր, հատկապես, եթե դուք ունեք ավելի կարճ ցիկլ:

Կնոջ օրգազմը պետք է ցնցող լինի, իսկ եթե դա այդպես չէ, դուք անհաջողակ եք․

100% առասպել։ Որոշ կանայք օրգազմ են ապրում, եւ նույնիսկ չգիտեն այդ մասին: Որոշ կանանց մոտ կոնքի մկանները այնքան էլ չեն կծկվում: Այսպիսով, եթե տղամարդուն չի հաջողվում ցնցել ձեր աշխարհը, խուճապի մի մատնվեք:

Յուրաքանչյուր կին ունի G կետ․

Այո, ճիշտ է, որ յուրաքանչյուր կին ունի G կետ, բայց ոչ բոլոր կանանց G կետն է էրոգեն գոտի։ Այսպիսով, եթե դուք փորձում եք գտնել առեղծվածային կետը, ապա դուք վատնում եք ձեր ժամանակը: Կենտրոնացեք այլ էրոգեն գոտիների վրա:

Եթե ​​կինը հաճույքից չի տնքում, նշանակում է նա սեքս չի սիրում․

Որոշ կանայք արձագանքում են բարձր եւ բուռն, իսկ ոմանք՝ ոչ: Դա չի նշանակում, որ նրան դա դուր չի գալիս: Մի սպասեք, որ նա անընդհատ գոռա: Մենք գիտենք, որ դա բարձրացնում է ձեր էգոն: Բայց սա միշտ չէ, որ աշխատում է: Երբեմն լռությունը ոսկի է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)