Գաբրիել Գարսիա Մարկես․ Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին․ Մեջբերումներ

«Հուշագրություն իմ տխուր պոռնիկների մասին» վիպակը պատմում է իննսունամյա ծերունու մասին, որը վճռում է իր հոբելյանական իննսունամյակը «պատվել» տասնչորսամյա աղջնակի ընկերակցությամբ: Ծերունու և աղջնակի միջև շուրջ մեկ տարի ձգվող «արտասովոր» կապը վերջինիս ստիպում է վերհիշել անցյալը, հոդվածագրի մասնագիտությունը, և, իհարկե, ծախու կանանց այցելելու վաղեմի սովորությունը, իսկ հանկարծահաս զգացմունքը գալիս է համոզելու, որ սերը չունի տարիք, ժամ ու ժամանակ, սերը չի անցնում կրքի հետ, այլ կարող է արտահայտվել քնքշանքի, լռության և հիացմունքի ձևով: Իր այս ստեղծագործությամբ Մարկեսը հեռանում է քաղաքական ենթատեքստից և մոգական ռեալիզմից`հյուսելով անչափ ռոմանտիկ, բավական հուզիչ և գեղեցիկ սիրո պատմություն:

1. Մի մահացիր, մինչև որ չզգաս քո սիրելիի հետ քնելու հրաշքը:

2. Փառքը մի գեր տիկին է, ով չի քնում քեզ հետ, բայց երբ դու արթնանում ես, նա կանգած է լինում մահճակալի մոտ և հետևում է քեզ:

3. Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը, ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է:

4. Հնարավոր չէ ի վերջո չդառնալ այն մարդը, որը քեզ համարում են:

5. Լուռ խենթությունը մոտ ապագան է:

6. Տարիքը այն չէ, թե քանի տարեկան ես, այլ այն է, թե դու այն ինչպես ես զգում:

7. Առանց սիրո սեքսը մխիթարանք է նրանց համար, որոնց չի հասել սերը:

8. Սեռական առումով տարիքս երբեք ինձ չի մտահոգել, որովհետև իմ հնարավորությունները կախված էին ոչ այնքան ինձնից, որքան կանանցից. նրանք գիտեն ինչն ու ինչպեսը, երբ ուզում են:

9. Կյանքի լիակատար հաղթանակը հենց այն է, որ ծերունիների հիշողությունը չի պահպանում ոչ էական մանրուքները և միայն խիստ հազվադեպ է մեզ դավաճանում որևէ իսկապես կարևոր հարցում: Ցիցերոնը դա արտահայտել է մեկ ասույթով. «Չկա մի այնպիսի ծեր, որը մոռանար, թե որտեղ է թաքցրել գանձը»:

10. Քարտուղարուհիները դահլիճ բերեցին կարկանդակը` իննսուն վառվող մոմերով, որոնք առաջին անգամ ստիպեցին ինձ զգալ ապրած տարիներիս քանակը:

11. Ծերության հմայքներից մեկն այն քմայքներն են, որոնք իրենց թույլ են տալիս երիտասարդ մտերմուհիները` համարելով, որ դուք արդեն խաղից դուրս եք:

12. Ծերության առաջին նախանշանը մարդու` իր հորը նմանվել սկսելն է:

13. Լուսանկարներում մարդիկ ավելի շատ և ավելի վատ են ծերանում, քան իրականում:

14. Խանդն ավելին գիտի, քան ճշմարտությունը:

15. «Ծերանում եմ», – խոստովանեցի ես: «Մենք արդեն ծեր ենք, – հոգոց հանեց նա: – Պարզապես դա ներսից չես զգում, իսկ քեզ դրսից նայողները տեսնում են»:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
6 նշան, որ Ձեր տղամարդը տարված է մեկ այլ կնոջով
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․