Ինչպես են տնտեսում իսկապես հարուստ մարդիկ

Ցանկացած սթափ դատող մարդ ձգտում է առավելագույնս ռացիոնալ ծախսել իր փողը։

Եվ մեծամասնությունն անկեղծորեն հավատում է, որ դա իր մոտ ստացվում է։

Սակայն միայն քչերը կարող են վստահաբար իրենց հարուստ անվանել։

Իսկ ինչո՞ւ է այնպես, որ տնտեսում են գրեթե բոլորը, սակայն հարուստ են դառնում շատ քչերը։

Ինչպե՞ս պետք է տնտեսել, որ բազմապատկես շահույթդ ու պահպանես դրա կայուն աճը տասնամյակների ընթացքում։

Ինչո՞ւ է անվճար իրը երբեմն շատ թանկ դառնում

Իզուր չեն ասում. «Ժլատը երկու անգամ է վճարում»։ Հարուստի փիլիսոփայություն ունեցող մարդը միշտ պատրաստ է իրեն անհրաժեշտ ապրանքների կամ ծառայությունների համար վճարել, և նա հասկանում է, որ արդարացի գինը երաշխավորում է բավարար որակ։ Այդպիսի ապրանքների ու ծառայությունների օգտագործման հետևանքների համար ստիպված չես լինի լրացուցիչ գումար վճարել։

Իսկ ամենաէժան ապրանքը գտած աղքատ մարդը, դրա հետ միասին, ստանում է խնդիրներ։ Էժան կոնֆետներն ալերգիայի աղբյուր են, էժան կաթնամթերքը մարսողության խանգարումների է հանգեցնում, էժան կոշիկները ոտքերն են ցավեցնում, էժան ակնոցը տեսողության խանգարումներ է առաջ բերում, ծով մեկնելու էժան ուղեգիրը նշանակում է՝ վատ հանգիստ, էժան վերանորոգումը հանգեցնում է հավերժ կաթացող ծորակներով ու պոկվող պաստառներով անտանելի կյանք, և այլն։

Եվ մինչ աղքատի մտածողություն ունեցող մարդը վերացնում է այդ տնտեսման հետևանքները, նրա հարուստ մրցակիցն իր ու իր ընտանիքի համար որակյալ իրեր գնելու փող է վաստակում՝ զարգացնելով իր բիզնեսը։

Որակյալ ապրանք գնելով՝ հարուստ մարդը շրջապատողներին կցուցադրի իր կարգավիճակը ու հաջողակ մարդու իմիջը, որին պետք է վստահել ու նրա հետ երկարատև համագործակցել։ Բացի դրանից, առավել թանկ ու որակյալ ապրանքն իր էժան համարժեքից ավելի երկար կծառայի, այսինքն՝ հարուստն այդ կերպ նաև կտնտեսի, քանի որ ստիպված չի լինի մոտ ապագայում կրկին գնել նույն իրից։

Աղքատի մտածողություն ունեցող մարդը պատրաստ է ամենաէժան ապրանքի փնտրտուքի վրա բավականին ժամանակ վատնել, գնել անորակ իր, ու արդյունքում՝ ստանալ ծով տհաճ զգացողություններ՝ կապված առողջության, տրամադրության, հեղինակության հետ, որոնք միշտ չէ, որ հնարավոր է ուղղել նույնիսկ լրացուցիչ ծախսերի դեպքում։

Օրինակ, եթե խնայես հուշանվերային արտադրանքի վրա, գործընկերներիդ մոտ հանգիստ կարող ես վաստակել մանր գծուծի կամ անհաջողակի համբավ։ Ոչ ոք միլիոնների գործարք չի առաջարկի այն մարդուն, ում ֆիրմային արտադրանքը կոպեկի արժեք ունեցողի տեսք ունի։

Ի դեպ, մղումը՝ ցուցադրել այն, որ սովորական իրը մարդը եռակի թանկ գնով է ձեռք բերել, հանկարծակի հարստացած աղքատի բնորոշ գիծն է։ Բայց եթե նա չսովորի ճիշտ ծախսել փողը ու չհասկանա «արդարացի գնի» էությունը, ապա անակնկալ հարստությունը հավանաբար նույնքան արագ կավարտվի։

Հաճախ անտրամաբանական բարձր գնով ապրանք գնելը գնորդի կողմից ամոթի զգացման ու հպարտության ու անլիարժեքության բարդույթի համադրման արդյունք է։ Այս գծերը բնորոշ են աղքատի մտածողություն ունեցող մարդկանց։

Իսկ հարուստը սիրում է սակարկել, բայց միայն մինչև այն ժամանակը, քանի դեռ առաջարկվող գինն արդարացի չի դառնա, այսինքն՝ մինչ գնվող ապրանքի արժեքը չի հավասարվի այդ մարդու պատկերացրած արժեքին։

Փոխարենը, եթե հարուստի փիլիսոփայություն ունեցող մարդուն, հույս ունենալով երկարատև համագործակցություն հաստատել նրա հետ, առաջարկում են ավելի ցածր գին, քան տվյալ ապրանքի միջին շուկայական արժեքն է, նա այդ խզումը փոխհատուցելու եղանակը կգտնի՝ թեյավճար թողնելու, նվեր անելու, հաճախորդներ ներգրավելու և այլ տարբերակներով։

Ինչպե՞ս սովորել ճիշտ գումար ծախսել

Վերջ տվեք էժան ապրանքների փնտրտուքի վրա ժամանակ ծախսել։ Ավելի լավ է այդ ժամանակ վաստակեք այնքան, որ բավարարի որակյալ ապրանքներ գնելու համար։ Սկսեք մանր կենցաղային գնումներից։ Ցրտին 4 ժամ փողոցները մի ընկեք էժան ապրանք գտնելու հույսով։ Չէ՞ որ, բացի ցածրորակ ապրանքներից, որոնք ակներևաբար իրենց արտաքին տեսքով չեն ուրախացնի ու երկար տարիներ չեն ծառայի, դուք պարզապես կարող եք մրսել ու հիվանդանալ։ Արդյունքում՝ ստիպված կլինեք ծախսել նաև դեղորայք ձեռք բերելու համար։

Մտածեք նաև այն մասին, որ մինչ դուք մեքենայով երթևեկում եք քաղաքում, օրինակ, ամենաէժան կարտոֆիլը  գտնելու համար, դուք այնքան վառելիք կծախսեք, որ արդյունքում վերջինիս արժեքը կգերազանցի ձեր տնտեսած գումարը։

Հետո, ի դեպ, կարելի է սովորել նաև բժշկական ծառայությունների համար արդարացի գումարներ վճարել։ Եվ խոսքը չի գնում ամենաթանկ կլինիկաներ ցուցադրական այցելության մասին։ Բայց երբ խոսքը գնում է առողջության մասին, ծախսեք բարձրորակ մասնագետին դիմելու համար ու անվերջ փողեր մի ծախսեք ձևականորեն անվճար ծառայություններ մատուցող կասկածելի բժիշկների կողմից նշանակված դեղորայք ձեռք բերելու համար։

Ի վերջո, առողջությունը նույնպես ռեսուրս է, որը ֆինանսական հաջողություն է ապահովում։ Եթե մարդը ֆիզիկապես ի վիճակի չէ վարել ակտիվ, լիարժեք կյանք, նա չի կարող շատ գումար վաստակել՝ հատկապես պոլիկլինիկաներում ժամերով սպասելու դեպքում, այն ժամանակ, երբ մրցակիցները նույն այդ պահին գործարքներ են կնքում իր հաճախորդների հետ։

Արդարացված արժեքի հասկացությունն անխզելիորեն կապված է հարմարավետության անհրաժեշտ մակարդակի ու գնումների նպատակահարմարության հետ։ Եթե ձեզ հարմար է, եթե դա ձեզ ձեռք է տալիս ու դիսկոմֆորտ չի հարուցում, կարող եք, օրինակ, թռչել էկոնոմ դասով կամ միևնույն մեքենան վարել 10 տարի, ինչպես դա անում է հաջողակ ու հանրահայտ Ուորեն Բաֆետը։ Գլխավորն այն է, որ ձեր կենսակերպը ձեզ հաճույք բերի ու շահույթների կայուն աճ։

Աշխատեք միշտ արդարացի գին վճարել, ձեռք բերվող ապրանքի արժեքին համապատասխան գին։ Միևնույն ժամանակ, ավել գին մի վճարեք ապրանքի արժեքն արհեստականորեն, միտումնավոր բարձրացնող ոչ բարեխիղճ վաճառողներին։ Խաբելու, գողանալու նրանց ձգտումն աղքատ մարդու ճանապարհն է, իսկ դուք կանգնում եք հարստանալու ուղու վրա։

Զուգընկեր ընտրելիս նույնպես պետք է նախապատվությունը տալ հարուստի փիլիսոփայությունը կրող մարդկանց։ Նրանք խաբելու եղանակներ չեն փնտրի, քանի որ տրամադրված են փոխշահավետ համագործակցության։ Հարուստ մարդիկ չեն կառչի ձեր բառերից, այլ ազնվորեն կվճարեն պայմանագրում հստակ ներառված ձեր կողմից տրամադրվող բոլոր ծառայությունների համար։ Հենց դա էլ կդառնա փոխադարձ շահավետության ու աճող շահույթների երաշխիքը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Եվրոպատուհանների 2 գաղտնիք, որոնց մասին Ձեզ չեն ասում տեղադրման ժամանակ
Մոնա Լիզայի առեղծվածը
Տարածությունը չափում էին խոզերով. հետաքրքիր փաստեր Միջնադարի սովորույթների մասին
Եթե կարողանաք հաղթահարել այս թեստը, ուրեմն լիարժեք ՀՀ քաղաքացի եք
Գաղտնիքներ աղջիկների մասին, որոնք պետք կգան տղաներին
Ինչպես զարդարել տունը տոներին՝ կախված կենդանակերպի նշանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Վիշապի տարվա՝ 2024 թ-ի Արևելյան ՀՈՐՈՍԿՈՊ բոլոր նշանների համար
Քաղցկեղի 8 ազդանշանները, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
Ի՞նչ է պետք անել չպաշտպանված սեռական ակտից հետո
Սեռական վարվելակարգի 13 կանոն, որոնք յուրաքանչյուր կին պետք է սովորի
28-ամյա աղջիկը որոշեց չսափրել իր ինտիմ հատվածների մազերը. տեսեք, թե ինչ տեսք ունի նրա կիսամերկ մարմինն այսօր (Photo)
Ֆրանսիական դիետա. նիհարեք 8 կգ` 14 օրում
Ընդամենը մեկ միրգ՝ քաղցած վիճակում, և 2 օրում ազատվում ենք 2 կիլոգրամից
2024թ․-ին Կանաչ Վիշապը հարստություն և սեր կբերի կենդանակերպի միայն ԱՅՍ 4 նշաններին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

4 պարզ խորհուրդ, որոնց հետևելը թույլ կտա վերականգնել լյարդը ճարպային հեպատոզից հետո
Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել այս ուղղագրական թեստը
Որ վիրուսներն են բարձրացնում քաղցկեղի զարգացման հավանականությունը
Թեստ․ Ստուգի՛ր հայերենիդ իմացությունը մեզ հետ
500-ից ավելի միջազգային ՏՏ փորձագետներ կժամանեն Երևան՝ Harmony Meetup 4.0 համաժողովի (տեսանյութ)
Ինչով կարող են պայմանավորված լինել հաճախակի ի հայտ եկող կապտուկները
Հետաքրքրաշարժ թեստ․ Փորձեք անցնել առանց հուշումների
Ինչպես հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից
Ընդհանուր գիտելիքների ԹԵՍՏ․ Եթե անսխալ պատասխանեք բոլոր հարցերին, ապա դուք իսկական գերազանցիկ եք